Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Տեղ. տեխնոլոգիաներ

Հայտարարությունների անվանակարգում՝: 71
Ցուցադրված հայտարարությունները՝: 1-20
Էջեր: 1 2 3 4 »


Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
 
Ինչպես և սպասվում էր, Apple ընկերությունը երեկ ներկայացրեց iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները: Արտաքնապես iPhone 7-ը նման է նախորդ մոդելին: Այն պատրաստված է ալյումինային կորպուսով և հասանելի է նաև սև գույնով (փայլուն և անփայլ): Նոր iPhone-ում ձևափոխվել է նաև Home կոճակը: Այն դարձել է զգայուն սեղմման ուժի նկատմամբ:
 
 
iPhone 7-ը ջրակայուն է և մեկ մետր խորությամբ ջրի տակ աշխատելու է մոտ կես ժամ: Այս նոր մոդելը նաև պաշտպանված է փոշուց:

 
 
iPhone 7-ում տեղադրված են ավելի կատարելագործված տեսախցիկները: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 7Մպ է, իսկ հետևինը՝ 12Մպ: iPhone 7 Plus-ի հետևում տեղադրված են երկու 12Մպ-անոց տեսախցիկներ և եթե չափսերից բացի սա միակ առավելությունն է iPhone7-ի նկատմամբ:

 
 
iPhone 7-ում բարելավվել է նաև էկրանը: Այժմ այն 25%-ով ավելի լուսավոր է և ներառում է ավելի շատ գույներ: Էկրանի չափսերն ու դրանց թողունակությունները չեն փոխվել նախորդ մոդելների հետ համեմատած: iPhone 7-ն ունի 4.7 դյույմանոց էկրան՝ 1334х750 թողունակությամբ, իսկ iPhone 7 Plus-ը՝ 5.5 դյույմանոց Full HD էկրան՝ 1920x1080 թողունակությամբ:
 
iPhone 7-ում ավելացել են ստերեո բարձրախոսներ: Նոր սմարթֆոնում բացակայում է ականջակալների համար նախատեսված 3,5մմ-անոց անցքը: Ականջակալները iPhone7-ին միանում են լիցքավորման համար նախատեսված Lightning բնիկին: iPhone7-ի կոմպլեկտի մեջ մտնում է նաև Lightning-ից 3.5մմ փոխակերպող սարք:

 
 
Apple-ը ներկայացրեց նաև AirPods կոչվող անլար ականջակալները, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու միկրոֆոն, երկու ակսելերոմետր և ինֆրակարմիր սենսոր: Այս սենսորներով միանում և անջատվում են ականջակալները: Այսինքն դրանք միանում են ականջի մեջ տեղադրելու դեպքում և անջատվում են՝ հանելու դեպքում:

 

Ականջակալները լիցքավորելուց հետո աշխատում են 5 ժամ և տեղադրվում են հատուկ տուփի մեջ, որը հանդիսանում է նաև շարժական լիցքավորիչ: Այս տուփը թույլ է տալիս լիցքավորել ականջակալները 5 անգամ (այսինքն 25 ժամ):
iPhone 7 և 7 Plus սմարթֆոնները աշխատում են 64 բիթանոց A10 Fusion պրոցեսորով, որը 40%-ով ավելի արագ է A9 պրոցեսորից: Այս նոր սմարթֆոններում ավելացել է նաև ավտոնոմ ռեժիմում աշխատելու ժամանակը՝ +2 ժամ և +1 ժամ՝ iPhone 6s և iPhone 6s Plus մոդելների հետ համեմատած: iPhone 7 սմարթֆոնը արտաքին չափսերով չի տարբերվում նախորդ մոդելին, սակայն ավելի թեթև է:
 
 
iPhone 7-ի 32Գբ տարբերակը կարժենա 650 դոլար, իսկ iPhone 7 Plus-ը՝ 770 դոլար: Հասանելի կլինեն նաև 128 Գբ և 256 Գբ տարբերակներ:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 286 | Ամսաթիվ: 08.09.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Instagram-ի iOS տարբերակում բազմաթիվ օգտատերերի խնդրանքով ավելացել է լուսանկարները մեծացնելու գործառույթ: Նշվում է նաև, որ այս ֆունկցիան մոտակա շաբաթներին հասանելի կլինի նաև Android-ի օգտատերերի համար:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 332 | Ամսաթիվ: 03.09.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Intel ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց 7-րդ սերնդի նոր պրոցեսորները, որոնք կոչվում են Kaby Lake: Այս նոր պրոցեսորները ապահավում են 12–19% ավել արտադրողականություն, ավելի քիչ են ծանրաբեռնում կենտրոնական պրոցեսորը (CPU), սպառոււմ են ավելի քիչ էներգիա և ավելի արդյունավետ են աշխատում 4K վիդեոների հետ: Օրինակ՝ Core i7-7500U պրոցեսորով 4K վիդեո նայելու դեպքում CPU-ն ծանրաբեռնվում է 5%-ով և սպառում է 0.5Վտ էներգիա, իսկ 6-րդ սերնդի i7-6500U պրոցեսորի դեպքում CPU-ն ծանրաբեռնում է 40–70% և սպառվում է 10.2Վտ էներգիա: Kaby Lake պրոցեսորներով աշխատող առաջին նոթբուքները հասանելի կլինեն արդեն մոտակա շաբաթների ընթացքում
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 310 | Ամսաթիվ: 03.09.2016 | Մեկնաբանություններ (0)

Acer ընկերությունը ցուցադրեց Acer Swift 7 նորբուքը, որը տվյալ պահին հանդիսանում է աշխարհի ամենաբարակ նոթբուքը: Swift 7-ի հաստությունը կազմում է ընդամենը 9.98 միլիմետր: Նոթբուքը աշխատում է օրեր առաջ Intel-ի կողմից ներկայացված 7-րդ սերնդի Kaby Lake i5 պրոցեսորով: Swift 7-ի վրա կան տեղադրված երկու USB Type-C 3.1 պորտեր և մեկ 3,5մմ աուդիո պորտ: 
 
 

Swift 7 նորթբուքն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով: Մարտկոցի լիցքը հերիքում է 9 ժամ աշխատելու համար: Նոթբուքն ունի 13.3 դյույմանոց Full HD IPS էկրան, 8 Գբ օպերացիոն հիշողություն և 256 Գբ SSD հիշողություն: Նոթբուքը կշռում է 1.1 կիլոգրամ: Swift 7 նոթբուքները վաճառքի կհանվեն մոտակա շաբաթների ընթացքում և ԱՄՆ-ում կարժենան 999 դոլար:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 322 | Ամսաթիվ: 02.09.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Շաբաթներ առաջ անդրադարձել էի Volt հայկական ստարտափին, որի միջոցով հնարավոր է գտնել էլեկտրիկների, սանտեխնիկների և այլ մասնագետների: Վերջերս մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել այս ծառայությունում: Նախևառաջ Volt-ին է միացել նախկինում ggTaxi-ի մարքետինգային հարցերով զբաղվող Վահրամ Միրաքյանը, ով այժմ հանդիսանում է Volt-ի համահիմնադիրներից մեկը:
 
 
Հիմնովին թարմացվել են նաև Volt-ի iOS ու Android հավելվածների ինտերֆեյսները: Ծառայությունում ավելացել է նաև ծառայությունների դիմաց պահանջվող մոտավոր գները, որոնք գնացուցակում բաժանված են 4 ենթաբաժինների (փոքր, միջին, մեծ, այլ աշխատանք):

 
Volt-ում տվյալ պահին հնարավոր է կանչել 12 ոլորտի աշխատողների, որոնց աշխատանքի որակը երաշխավորվում է հենց այս ծառայության կողմից:Volt.am-ը հասանելի է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ Android և iOS հավելվածների տեսքով:

 
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 277 | Ամսաթիվ: 23.08.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Forbes հանդեսը թողարկել է «100 Richest In Tech 2016» ցանկը, որտեղ ընդգրկված են ՏՏ գործունեությամբ զբաղվող 100 ամենահարուստ մարդիկ: Ցանկը գլխավորում է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, ում ունեցվածքը գնահատվում է 78 միլիարդ դոլար: Երկրորդ հորիզոնականում Amazon.com-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 66 միլիարդ դոլար ունեցվածքով: Լավագույն եռյակը եզրափակում է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (54 մլրդ): Նշեմ նաև, որ այս ցանկում Ցուկերբերգը ամենաերիտասարդ միլիարդատերն է: Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 278 | Ամսաթիվ: 17.08.2016 | Մեկնաբանություններ (0)

 

Vehicle to Infrastructure (V2I) կոչվող տեխնոլոգիայի միջոցով Audi ընկերությունը նախատեսում է 2017 թվականից իր նոր մոդելների մեքենաներում ներդնել շրջակա միջավայրի հետ ինֆորմացիա փոխանակող սարքեր: Մասնավորապես Audi Q7, A4, A4 Allroad մեքենաների վրա տեղադրվելու է դիսփլեյ, որտեղ ցուցադրվելու է, թե քանի վայրկյան մնաց լուսաֆորի հաջորդող գույնին: Հետագայում այս տեխնոլոգիան կարող է կիրառվել առանց վարորդի կառավարվող մեքենաներում: 
 


V2I տեխնոլոգիան թույլ է տալիս նաև ավտոմեքենաներից ինֆորմացիա փոխանցել կենտրոնական ղեկավարման համակարգին, որը կարող է մեքենաների հոսքի մասին պատկերացում կազմել և դրան համապատասխան փոխել գույների անցման ժամանակը:

Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 283 | Ամսաթիվ: 17.08.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի MicroBlink ընկերության կողմից ստեղծված PhotoMath բջջային հավելվածին, որը թույլ է տալիս նկարել մաթեմատիկական հավասարումները և դրանք լուծել ձեր փոխարեն: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը սմարթֆոնի տեսախցիկը պահել հավասարման վրա, որից հետո ծրագիրը կսկանավորի այն և ոչ միայն կգտնի ճիշտ պատասխանը, այլ նաև ցույց կտա քայլ առ քայլ լուծումը: Այն ժամանակ հավելվածը հասանելի էր միայն iOS ու Windows Phone համակարգերի համար:

 

Վերջերս թողարկվեց նաև այդ հավելվածի Անդրոիդ տարբերակը, որը կարող եք անվճար ներբեռնել Google Play-ից: Տեղեկացնեմ, որ PhotoMath հավելվածը ճանաչում է միայն տպագիր գրված հավասարումները:

 
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 277 | Ամսաթիվ: 16.08.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Ֆեյսբուքը հերթական անգամ փոխում է նորությունների հոսքի ցուցադրման ալգորիթմը: Այս անգամ ֆիլտրվելու են վերջերս մեծ տարածում գտած խորամանկ և շփոթության մեջ գցող վերնագրերով հոդվածները: Նմանատիպ վերնագրերից են օրինակ՝ «Նա պարզապես բացեց սառնարանի դուռը և ինչ եղավ հետո՝ սարսափելի էր», կամ «ՇՏԱՊՊՊՊ: Նա քնից առաջ սխտորը դրեց կոշիկի մեջ: Տեսեք, թե ինչ կատարվեց հետո»: Փաստորեն մոտ ապագայում նմանատիպ վերնագրերով հոդվածները ավելի քիչ կցուցադրվեն Ֆեյսբուքի կողմից: Այս նոր ալգորիթմը ուսումնասիրելու է բազմաթիվ նմանատիպ հոդվածներ և դրանք ֆիլտրելու է հետևյալ երկու պահանջներին համապատասխան. հոդվածներ, որոնց վերնագրերը չեն բացահայտում հոդվածի բովանդակությունը և հոդվածներ, որոնց վերնագրերը չափից դուրս ուրճացված են ներկայացնում հոդվածի բովանդակությունը
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 319 | Ամսաթիվ: 05.08.2016 | Մեկնաբանություններ (0)

 

Microsoft ընկերությունը թողարկեց Windows 10-ի թարմացումը, որը կոչվում է Anniversary Update: Այս թարմացումը փորձարկվում էր դեռ անցած տարվա դեկտեմբերից և միայն այժմ այն հասանելի դարձավ օգտատերերի համար: Թարմացումը ներառում է մի շարք նոր ֆունկցիաներ ու հնարավորություններ: Դրանցից են Windows Ink-ի ռեժիմի ավելացումը, ինչպես նաև Start մենյույի, ծանուցումների կենտրոնի, ծրագրերի վահանակի, Cortana ձայնային օգնականի բարելավվումը: 

 


Նոր թարմացման շնորհիվ Microsoft Edge ինտերնետ դիտարկչի վրա հնարավոր է արդեն տեղադրել հավելվածներ: Թարմացումը կարող եք ներբեռնել Windows 10-ի թարմացումների կենտրոնից կամ ներբեռնել այստեղից:

Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 242 | Ամսաթիվ: 03.08.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Վերջերս Լեհաստանում ձերբակալվել է ուկրաինացի Արտյոմ Վաուլինը, ով ԱՄՆ-ի կողմից մեղադրվում է հեղինակային իրավունքների խախտելու և փողերի լվացման մեջ: Վաուլինը մեղադրվում է աշխարհի ամենահայտնի տոռենտ կայքի՝ Kickass Torrents-ի հիմնադիրը: Այդ կայքը հանդիսանում է աշխարհի ամենաշատ այցելվող 69-րդ կայքը և ամսական ունի ավելի քան 50 միլիոն օգտատեր: Տվյալ պահին անհասանելի են Kickass Torrents-ի բոլոր 7 դոմեյնները՝ kickasstorrents.com, kat.ph, kickass.to, kastatic.com, kickass.so, thekat.tv и kat.cr:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 267 | Ամսաթիվ: 25.07.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Facebook սոցցանցը հերթական անգամ փոխում է նորությունների հոսքի ցուցադրման ալգորիթմը: Այս անգամ էջերի գրառումների փոխարեն առաջնայնություն է տրվում ընկերների կողմից արված գրառումներին: Այս փոփոխությունը աստիճանաբար ուժի մեջ կմտնի մոտակա շաբաթների ընթացքում: Ֆեյսբուքն այս քայլը բացատրում է այն հանգամանքով, որ այս սոցցանցը նախևառաջ նախատեսված է հարազատների և ընկերների հետ շփման համար:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 260 | Ամսաթիվ: 30.06.2016 | Մեկնաբանություններ (0)

Վերջերս Microsoft ընկերությունը Windows 10-ի թարմացումը ներառել է Windows-ի «խորհուրդ տրվող» (Recommended) թարմացումների ցուցակում և այդ պատճառով շատ օգտատերերի մոտ ավտոմատ տեղադրվում և թարմացվում է: Այսինքն, եթե Ձեր Windows-ի կարգավորումներում նշել եք, որպեսզի Recommended թարմացումները ավտոմատ ներբեռնվեն և տեղադրվեն, ապա ավտոմատ կներբեռնվի և կտեղադրվի նաև Windows 10-ը:
 
Windows 10-ի թարմացման նմանատիպ քաղաքականության արդյունքում Microsoft-ը արժանացել է բազմաթիվ օգտատերերի քննադատություններին: Օգտատերերից մեկը նաև վերջերս դատի է տվել Microsoft-ին և շահելով դատը ստացել է 10.000 դոլար փոխհատուցում: Այդ օգտատերը դատի ժամանակ պնդել է, որ այս հանկարծակի թարմացումից հետո իր համակարգիչը սկսել է դանդաղ աշխատել և խափանվել համակարգչի աշխատանքը:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 256 | Ամսաթիվ: 28.06.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Microsoft-ը ստեղծել է Xbox Design Lab կոչվող կայք, որտեղ ցանկացած օգտատեր կարող է ստեղծել Xbox ջոյստիկ իր դիզայնը և պատվրել այն առցանց: Օգտատերերին հնարավորություն է տրվում է փոխել ջոյստիկի ցանկացած կոճակի ու հատվածի գույնը և որոշ կոճակների սիմվոլները: Փաստորեն այս կայքով հնարավոր է ստեղծել մոտ 8 միլիոն հատ չկրկնվող դիզայներով ջոյստիկներ:
 
 
Ջոյստիկի վրա նաև հնարավոր է լազերով գրել ցանկացած տեքստ, որը բացկացած կլինի առավելագույնը 16 սիմվոլից: Ստեղծված ջոյստիկի հնարավոր կլինի պատվիրել 80 դոլարով, իսկ լրացուցիչ տեքստ տպելու համար պետք է վճարեք լրացուցիչ 10 դոլար 

 

Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 243 | Ամսաթիվ: 16.06.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Երեկ ներկայացվեց OnePlus սմարթֆոնի 3-րդ տարբերակը, որը կարող է դառնալ այս տարվա ամենասպասված և ամենահետաքրքիր սմարթֆոններից մեկը: OnePlus 3 սմարթֆոնն ունի իդեալական մաքուր Optic AMOLED 5.5 դյույմանոց էկրան՝ 1920 x 1080 պիկսելների թողունակությամբ և մետաղյա կորպուս, որի առջևի մասում տեղադրված է մատնահետքի սենսորով «Home» կոճակը:
 
 
Սմարթֆոնն աշխատում է 64 բիթանոց Qualcomm Snapdragon 820 4 միջուկանի պրոցեսորով, որոնոցից երկուսը աշխատում են 2.2 ԳՀց-ով, իսկ մյուս երկուսը՝ 1.62 ԳՀց-ով: Սմարթֆոնի վրա տեղադրված է Adreno 530 վիդեոադապտեր և 6Գբ LPDDR4 օպերատիվ հիշողություն: OnePlus 3-ի ներքին հիշողությունը 64 Գբ է և չունի microSD քարտ տեղադրելու հնարավորություն:
 
 
 OnePlus-ի առջևի տեսախցիկը 16 Մպ է, որը նկարահանում է նաև 4K հոլովակներ: Այս տեսխացիկով հնարավոր է նաև նկարել RAW լուսանկարներ (առանց սեղմման): Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 8Մպ է, որը կգոհացնի սելֆիների սիրահարներին:
 
 
OnePlus 3 սմարթֆոնն աշխատում է երկու SIM քարտով և 4G LTE ցանցով: Սմարթֆոնի վրա տեղադրված են նաև Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 4.2 և NFC մոդուլները: Տվյալների փոխանակման և մարտկոցի լիցքավորման համար օգտագործվում է USB-C բնիկը: Սմարթֆոնի մարտկոցը 3000 մԱ/ժ է, որը լիցքավորվում է Dash Charge տեխնոլոգիայով: Այն թույլ է տալիս 30 րոպեի ընթացքում մարտկոցը լիցքավորել 63% տոկոսով:
 
 
Antutu-ով ծրագրով փորձարկման արդյունքում OnePlus 3-ը հավաքում է 142 215 միավոր, որն իսկապես շատ բարձր ցուցանիշ է:
 
 
OnePlus 3-ի վրա տեղադրված է Oxygen ֆիրմային մոդուլով աշխատող Android 6.0.1 Marshmallow օպերացիոն համակարգը: OnePlus 3 սմարթֆոնն արդեն վաճառքի է հանվել ԱՄՆ-ում և արժի ընդամենը 399 դոլար: Ի տարբերություն նախորդ OnePlus-ների, այս մոդելը կարելի է օնլայն խանութից ձեռք բերել առանց հրավերի:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 274 | Ամսաթիվ: 15.06.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Ֆեյսբուք մեսենջերի բոտերը գնալով շատանում և զարգանում են և հայ ծրագրավորողները նույնպես անմասն չեն մնում այս ամենից: ScoreBot կոչվող Մեսենջերի բոտը թույլ է տալիս տեքստային հաղորդագրություններ ուղարկել և ստանալ Euro2016-ի խաղերի ու խմբերի մասին տվյալներ: Բոտի հետ աշխատելու համար կարող եք սեղմել այստեղ կամ մեսենջերում որոնել և գտնել ScoreBot կոնտակտը: Խոսակցության սկզբում պետք է սեղմեք Get Started կոճակը և գրեք Euro բառը: Այնուհետև կարող եք սեղմել համապատասխան կոճակները և տեսնել խմբերի դասավորությունը կամ ընթացիկ խաղերը: ScoreBot-ը թույլ է տալիս նաև տեսնել ընթացիկ կամ հաջորդ օրվա սպասվելիք խաղերը: Դրանք տեսնելու համար պետք է գրեք Today կամ Tomorrow բառերը:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 246 | Ամսաթիվ: 15.06.2016 | Մեկնաբանություններ (0)

 
E3 ցուցահանդեսի ժամանակ Microsoft-ը ներկայացրեց Xbox One S նոր խաղային կոնսոլը, որը 40%-ով փոքր է Xbox One-ից: Ընդ որում, այս նոր սարքը ունենալու է 500Գբ-ից 2Տբ հիշողություն և ներդրված հոսանքի բլոկ: Xbox One S կոնսոլը սպիտակ գույնի է: Սպիտակ է նաև սարքի ջոյստիկը: Այն արտաքնապես գրեթե չի փոխվել: Նոր ջոյստիկում ավելացել է Bluetooth-ի հնարավորություն: Այժմ այն հնարավոր է միացնել ոչ միայն կոնսոլին, այլև համակարգչին:

 
 
Xbox One S-ում ավելացել է 4К հոլովակներ ցուցադրելու հնարավորություն, ինչպես նաև խաղերում HDR տեխնոլոգիայի հնարավորություն: Gear of War 4 խաղը լինելու է այս տեխնոլոգիայով առաջին խաղը:

 
 
В Xbox One S-ը չունի առանձին Kinect բնիկ. տեսախցիկը միանում է USB բնիկի միջոցով:

 
 
Microsoft-ը պլանավորում է աս նոր կոնսոլը ԱՄՆ-ում վաճառքի հանել օգոստոսին, և ամենաէժան մոդելը արժենալու է 299 դոլար:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 268 | Ամսաթիվ: 15.06.2016 | Մեկնաբանություններ (0)

 
WWDC 2016 համաժողովի ժամանակ Apple ընկերությունը ներկայացրեց նոր օպերացիոն համակարգ, որը կոչվում է ոչ թե OS X, այլ macOS: Նախկին անվանումը օգտագործվում էր 15 տարիների ընթացքում, իսկ այժմ Apple-ը որոշել է այն համապատասխանեցնել իր մնացալ համակարգերի անվանումներին՝ iOS, watchOS, tvOS և macOS: Այսպիսով Apple-ի նոր օպերացիոն համակարգը կոչվելու է macOS Sierra:
 
 
Այս նոր համակարգի ամենանշանակալի փոփոխությունը Siri-ի հետ աշխատելու գործառույթն է: Համակարգիչների և նոթբուքների վրա Siri վիրտուալ օգնականն աշխատելու է նույն մեխանիզմով, ինչ շարժական սարքերի վրա: Համապատասխան կոճակի վրա սեղմելով օգտատերերը կարող են ստեղծել հիշեցումներ, ուղարկել հաղորդագրություններ, բացել ծրագրեր, ճշտել ինֆորմացիաներ և այլն: Siri-ի համակարգչային տարբերակը ունակ է նաև կատարել ֆայլերի որոնումներ:
 
 
macOS Sierra-ի հետաքրքիր նորույթներից է նաև «Խելացի ժամացույց»-ի միջոցով համակարգ մուտք գործելու ֆունկցիան: Այսինքն համակարգն ավտոմատ ապաարգելափակվում է, եթե մոտակայքում գտնվող օգտատիրոջ ձեռքին կա Apple Watch:
 
 
macOS Sierra-ում ավելացել է ընդհանուր բուֆեր, որի շնորհիվ հնարավոր է տեքստերը պատճենել և միանգամից տեղադրել iPhone/iPad սարքերում կամ հակառակը: 
 
 
Հեշտացվել է նաև iCloud-ի միջոցով ֆայլերի հետ աշխատելու գործընթացը: Համակարգում ավելացել է նաև ծավալ խնայելու նոր գործառույթ, որը հին և չօգտագործվող ֆայլերը տեղափոխելու է iCloud-ի վրա: Հնարավորություն է ստեղծվել տարբեր սարքերի միջև սինխրոնիզացնել աշխատանքային սեղանները:
 
 
Safari ինտերնետ դիտարկիչը ստացել է Apple Pay-ով աշխատելու հնարավորություն: Այժմ օգտատերերը կարող են ինտերնետում կատարել գործարքներ Apple Pay-ի միջոցով: Սակայն անհրաժեշտ է լինելու ձեռքի տակ ունենալ նաև iPhone, որպեսզի գործարքը ավարտին հասցվի:
 
 
macOS Sierra-ի բետա տարբերակը հասանելի կլինի հուլիսին, իսկ վերջնական տարբերակը՝ ս.թ. աշնանը: macOS Sierra-ի թարմացումը կլինի անվճար:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 225 | Ամսաթիվ: 15.06.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Երեկ WWDC 2016 համաժողովի ժամանակ Apple-ը ներկայացրեց մի շարք նորություններ: Եկեք համառոտ տեսնենք, թե ինչ փոփոխություններ կան iOS 10 համակարգում:
 
Արգելափակման էկրան
 
  • 3D Touch ֆունկցիայի միջոցով հնարավոր է տեսնել ծանուցումների մասին ավելի մանրամասն տվյալներ
  • Մատը աջից ձախ տեղաշարժելու դեպքում բացվում է տեսախցիկը, իսկ ձախից աջ՝ Widget-ները
  • Control Center-ի վրա տեղադրվել են լրացուցիչ վահանակներ և կոճակներ
  • Raise to Wake ֆունկցիան ավտոմատ միացնում է iPhone-ի էկրանը, երբ այն վերցնում եք կամ շարժում
 
 
Siri
 
  • Ծրագրավորողներին հնարավորություն է տրվել իրենց ծրագրերում ներդնել Siri ձայնային օգնականին
  • Siri-ն ավելի է կատարելագործվել և ունակ է կատարել ավելի շատ ֆունկցիաներ
 

 

 

Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 284 | Ամսաթիվ: 15.06.2016 | Մեկնաբանություններ (0)

 

Microsoft ընկերությունը համաձայնության է եկել հայտնի LinkedIn ցանցի ղեկավարների հետ և գնելու է այդ ցանցը ռեկորդային 26,2 միլիարդ դոլարով: Սա փաստորեն Microsoft-ը պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերումն է (Skype-ի համար Microsoft-ը վճարել էր 8.5 միլիարդ դոլար, իսկ Nokia-ի համար՝ 7.2): LinkedIn-ը աշխարհի ամենախոշոր գործնական սոցցանցն է, որից ամսական օգտվում են ավելի քան 106 միլիոն օգտատերեր: Այս ցուցանիշը 15 անգամ քիչ է Ֆեյսբուքի ցուցանիշից, սակայն այստեղ օգտատերերը ոչ թե լայքերի հետևից են ընկած, այլ կատարում են գործնական շփումներ, տեղադրում են ռեզյումեներ և այլն: 
 
 
Այս գործարքից հետո LinkedIn-ի գխլավոր տնօրենը կմնա իր պաշտոնում և փաստացի կենթարկվի Microsoft-ի ղեկավար Սատյա Նադելային:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 305 | Ամսաթիվ: 15.06.2016 | Մեկնաբանություններ (0)

1-20 21-40 41-60 61-71