Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս (145)

Տեղ. տեխնոլոգիաներ [71] Սպորտային [20]
Իրադարձություններ [25] Տոներ [29]

 
Ինչպես և սպասվում էր, Apple ընկերությունը երեկ ներկայացրեց iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները: Արտաքնապես iPhone 7-ը նման է նախորդ մոդելին: Այն պատրաստված է ալյումինային կորպուսով և հասանելի է նաև սև գույնով (փայլուն և անփայլ): Նոր iPhone-ում ձևափոխվել է նաև Home կոճակը: Այն դարձել է զգայուն սեղմման ուժի նկատմամբ:
 
 
iPhone 7-ը ջրակայուն է և մեկ մետր խորությամբ ջրի տակ աշխատելու է մոտ կես ժամ: Այս նոր մոդելը նաև պաշտպանված է փոշուց:

 
 
iPhone 7-ում տեղադրված են ավելի կատարելագործված տեսախցիկները: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 7Մպ է, իսկ հետևինը՝ 12Մպ: iPhone 7 Plus-ի հետևում տեղադրված են երկու 12Մպ-անոց տեսախցիկներ և եթե չափսերից բացի սա միակ առավելությունն է iPhone7-ի նկատմամբ:

 
 
iPhone 7-ում բարելավվել է նաև էկրանը: Այժմ այն 25%-ով ավելի լուսավոր է և ներառում է ավելի շատ գույներ: Էկրանի չափսերն ու դրանց թողունակությունները չեն փոխվել նախորդ մոդելների հետ համեմատած: iPhone 7-ն ունի 4.7 դյույմանոց էկրան՝ 1334х750 թողունակությամբ, իսկ iPhone 7 Plus-ը՝ 5.5 դյույմանոց Full HD էկրան՝ 1920x1080 թողունակությամբ:
 
iPhone 7-ում ավելացել են ստերեո բարձրախոսներ: Նոր սմարթֆոնում բացակայում է ականջակալների համար նախատեսված 3,5մմ-անոց անցքը: Ականջակալները iPhone7-ին միանում են լիցքավորման համար նախատեսված Lightning բնիկին: iPhone7-ի կոմպլեկտի մեջ մտնում է նաև Lightning-ից 3.5մմ փոխակերպող սարք:

 
 
Apple-ը ներկայացրեց նաև AirPods կոչվող անլար ականջակալները, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու միկրոֆոն, երկու ակսելերոմետր և ինֆրակարմիր սենսոր: Այս սենսորներով միանում և անջատվում են ականջակալները: Այսինքն դրանք միանում են ականջի մեջ տեղադրելու դեպքում և անջատվում են՝ հանելու դեպքում:

 

Ականջակալները լիցքավորելուց հետո աշխատում են 5 ժամ և տեղադրվում են հատուկ տուփի մեջ, որը հանդիսանում է նաև շարժական լիցքավորիչ: Այս տուփը թույլ է տալիս լիցքավորել ականջակալները 5 անգամ (այսինքն 25 ժամ):
iPhone 7 և 7 Plus սմարթֆոնները աշխատում են 64 բիթանոց A10 Fusion պրոցեսորով, որը 40%-ով ավելի արագ է A9 պրոցեսորից: Այս նոր սմարթֆոններում ավելացել է նաև ավտոնոմ ռեժիմում աշխատելու ժամանակը՝ +2 ժամ և +1 ժամ՝ iPhone 6s և iPhone 6s Plus մոդելների հետ համեմատած: iPhone 7 սմարթֆոնը արտաքին չափսերով չի տարբերվում նախորդ մոդելին, սակայն ավելի թեթև է:
 
 
iPhone 7-ի 32Գբ տարբերակը կարժենա 650 դոլար, իսկ iPhone 7 Plus-ը՝ 770 դոլար: Հասանելի կլինեն նաև 128 Գբ և 256 Գբ տարբերակներ:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 286 | Ամսաթիվ: 08.09.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Instagram-ի iOS տարբերակում բազմաթիվ օգտատերերի խնդրանքով ավելացել է լուսանկարները մեծացնելու գործառույթ: Նշվում է նաև, որ այս ֆունկցիան մոտակա շաբաթներին հասանելի կլինի նաև Android-ի օգտատերերի համար:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 332 | Ամսաթիվ: 03.09.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Intel ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց 7-րդ սերնդի նոր պրոցեսորները, որոնք կոչվում են Kaby Lake: Այս նոր պրոցեսորները ապահավում են 12–19% ավել արտադրողականություն, ավելի քիչ են ծանրաբեռնում կենտրոնական պրոցեսորը (CPU), սպառոււմ են ավելի քիչ էներգիա և ավելի արդյունավետ են աշխատում 4K վիդեոների հետ: Օրինակ՝ Core i7-7500U պրոցեսորով 4K վիդեո նայելու դեպքում CPU-ն ծանրաբեռնվում է 5%-ով և սպառում է 0.5Վտ էներգիա, իսկ 6-րդ սերնդի i7-6500U պրոցեսորի դեպքում CPU-ն ծանրաբեռնում է 40–70% և սպառվում է 10.2Վտ էներգիա: Kaby Lake պրոցեսորներով աշխատող առաջին նոթբուքները հասանելի կլինեն արդեն մոտակա շաբաթների ընթացքում
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 310 | Ամսաթիվ: 03.09.2016 | Մեկնաբանություններ (0)

Acer ընկերությունը ցուցադրեց Acer Swift 7 նորբուքը, որը տվյալ պահին հանդիսանում է աշխարհի ամենաբարակ նոթբուքը: Swift 7-ի հաստությունը կազմում է ընդամենը 9.98 միլիմետր: Նոթբուքը աշխատում է օրեր առաջ Intel-ի կողմից ներկայացված 7-րդ սերնդի Kaby Lake i5 պրոցեսորով: Swift 7-ի վրա կան տեղադրված երկու USB Type-C 3.1 պորտեր և մեկ 3,5մմ աուդիո պորտ: 
 
 

Swift 7 նորթբուքն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով: Մարտկոցի լիցքը հերիքում է 9 ժամ աշխատելու համար: Նոթբուքն ունի 13.3 դյույմանոց Full HD IPS էկրան, 8 Գբ օպերացիոն հիշողություն և 256 Գբ SSD հիշողություն: Նոթբուքը կշռում է 1.1 կիլոգրամ: Swift 7 նոթբուքները վաճառքի կհանվեն մոտակա շաբաթների ընթացքում և ԱՄՆ-ում կարժենան 999 դոլար:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 322 | Ամսաթիվ: 02.09.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Շաբաթներ առաջ անդրադարձել էի Volt հայկական ստարտափին, որի միջոցով հնարավոր է գտնել էլեկտրիկների, սանտեխնիկների և այլ մասնագետների: Վերջերս մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել այս ծառայությունում: Նախևառաջ Volt-ին է միացել նախկինում ggTaxi-ի մարքետինգային հարցերով զբաղվող Վահրամ Միրաքյանը, ով այժմ հանդիսանում է Volt-ի համահիմնադիրներից մեկը:
 
 
Հիմնովին թարմացվել են նաև Volt-ի iOS ու Android հավելվածների ինտերֆեյսները: Ծառայությունում ավելացել է նաև ծառայությունների դիմաց պահանջվող մոտավոր գները, որոնք գնացուցակում բաժանված են 4 ենթաբաժինների (փոքր, միջին, մեծ, այլ աշխատանք):

 
Volt-ում տվյալ պահին հնարավոր է կանչել 12 ոլորտի աշխատողների, որոնց աշխատանքի որակը երաշխավորվում է հենց այս ծառայության կողմից:Volt.am-ը հասանելի է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ Android և iOS հավելվածների տեսքով:

 
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 277 | Ամսաթիվ: 23.08.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Forbes հանդեսը թողարկել է «100 Richest In Tech 2016» ցանկը, որտեղ ընդգրկված են ՏՏ գործունեությամբ զբաղվող 100 ամենահարուստ մարդիկ: Ցանկը գլխավորում է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, ում ունեցվածքը գնահատվում է 78 միլիարդ դոլար: Երկրորդ հորիզոնականում Amazon.com-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 66 միլիարդ դոլար ունեցվածքով: Լավագույն եռյակը եզրափակում է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (54 մլրդ): Նշեմ նաև, որ այս ցանկում Ցուկերբերգը ամենաերիտասարդ միլիարդատերն է: Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 278 | Ամսաթիվ: 17.08.2016 | Մեկնաբանություններ (0)

 

Vehicle to Infrastructure (V2I) կոչվող տեխնոլոգիայի միջոցով Audi ընկերությունը նախատեսում է 2017 թվականից իր նոր մոդելների մեքենաներում ներդնել շրջակա միջավայրի հետ ինֆորմացիա փոխանակող սարքեր: Մասնավորապես Audi Q7, A4, A4 Allroad մեքենաների վրա տեղադրվելու է դիսփլեյ, որտեղ ցուցադրվելու է, թե քանի վայրկյան մնաց լուսաֆորի հաջորդող գույնին: Հետագայում այս տեխնոլոգիան կարող է կիրառվել առանց վարորդի կառավարվող մեքենաներում: 
 


V2I տեխնոլոգիան թույլ է տալիս նաև ավտոմեքենաներից ինֆորմացիա փոխանցել կենտրոնական ղեկավարման համակարգին, որը կարող է մեքենաների հոսքի մասին պատկերացում կազմել և դրան համապատասխան փոխել գույների անցման ժամանակը:

Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 283 | Ամսաթիվ: 17.08.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի MicroBlink ընկերության կողմից ստեղծված PhotoMath բջջային հավելվածին, որը թույլ է տալիս նկարել մաթեմատիկական հավասարումները և դրանք լուծել ձեր փոխարեն: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը սմարթֆոնի տեսախցիկը պահել հավասարման վրա, որից հետո ծրագիրը կսկանավորի այն և ոչ միայն կգտնի ճիշտ պատասխանը, այլ նաև ցույց կտա քայլ առ քայլ լուծումը: Այն ժամանակ հավելվածը հասանելի էր միայն iOS ու Windows Phone համակարգերի համար:

 

Վերջերս թողարկվեց նաև այդ հավելվածի Անդրոիդ տարբերակը, որը կարող եք անվճար ներբեռնել Google Play-ից: Տեղեկացնեմ, որ PhotoMath հավելվածը ճանաչում է միայն տպագիր գրված հավասարումները:

 
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 277 | Ամսաթիվ: 16.08.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Ֆեյսբուքը հերթական անգամ փոխում է նորությունների հոսքի ցուցադրման ալգորիթմը: Այս անգամ ֆիլտրվելու են վերջերս մեծ տարածում գտած խորամանկ և շփոթության մեջ գցող վերնագրերով հոդվածները: Նմանատիպ վերնագրերից են օրինակ՝ «Նա պարզապես բացեց սառնարանի դուռը և ինչ եղավ հետո՝ սարսափելի էր», կամ «ՇՏԱՊՊՊՊ: Նա քնից առաջ սխտորը դրեց կոշիկի մեջ: Տեսեք, թե ինչ կատարվեց հետո»: Փաստորեն մոտ ապագայում նմանատիպ վերնագրերով հոդվածները ավելի քիչ կցուցադրվեն Ֆեյսբուքի կողմից: Այս նոր ալգորիթմը ուսումնասիրելու է բազմաթիվ նմանատիպ հոդվածներ և դրանք ֆիլտրելու է հետևյալ երկու պահանջներին համապատասխան. հոդվածներ, որոնց վերնագրերը չեն բացահայտում հոդվածի բովանդակությունը և հոդվածներ, որոնց վերնագրերը չափից դուրս ուրճացված են ներկայացնում հոդվածի բովանդակությունը
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 319 | Ամսաթիվ: 05.08.2016 | Մեկնաբանություններ (0)

 

Microsoft ընկերությունը թողարկեց Windows 10-ի թարմացումը, որը կոչվում է Anniversary Update: Այս թարմացումը փորձարկվում էր դեռ անցած տարվա դեկտեմբերից և միայն այժմ այն հասանելի դարձավ օգտատերերի համար: Թարմացումը ներառում է մի շարք նոր ֆունկցիաներ ու հնարավորություններ: Դրանցից են Windows Ink-ի ռեժիմի ավելացումը, ինչպես նաև Start մենյույի, ծանուցումների կենտրոնի, ծրագրերի վահանակի, Cortana ձայնային օգնականի բարելավվումը: 

 


Նոր թարմացման շնորհիվ Microsoft Edge ինտերնետ դիտարկչի վրա հնարավոր է արդեն տեղադրել հավելվածներ: Թարմացումը կարող եք ներբեռնել Windows 10-ի թարմացումների կենտրոնից կամ ներբեռնել այստեղից:

Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 242 | Ամսաթիվ: 03.08.2016 | Մեկնաբանություններ (0)