Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Տեղ. տեխնոլոգիաներ

Ֆեյսբուքի նոր ալգորիթմը ֆիլտրելու է խորամանկ և շփոթության մեջ գցող վերնագրերով հոդվածները
05.08.2016, 17:10
 
Ֆեյսբուքը հերթական անգամ փոխում է նորությունների հոսքի ցուցադրման ալգորիթմը: Այս անգամ ֆիլտրվելու են վերջերս մեծ տարածում գտած խորամանկ և շփոթության մեջ գցող վերնագրերով հոդվածները: Նմանատիպ վերնագրերից են օրինակ՝ «Նա պարզապես բացեց սառնարանի դուռը և ինչ եղավ հետո՝ սարսափելի էր», կամ «ՇՏԱՊՊՊՊ: Նա քնից առաջ սխտորը դրեց կոշիկի մեջ: Տեսեք, թե ինչ կատարվեց հետո»: Փաստորեն մոտ ապագայում նմանատիպ վերնագրերով հոդվածները ավելի քիչ կցուցադրվեն Ֆեյսբուքի կողմից: Այս նոր ալգորիթմը ուսումնասիրելու է բազմաթիվ նմանատիպ հոդվածներ և դրանք ֆիլտրելու է հետևյալ երկու պահանջներին համապատասխան. հոդվածներ, որոնց վերնագրերը չեն բացահայտում հոդվածի բովանդակությունը և հոդվածներ, որոնց վերնագրերը չափից դուրս ուրճացված են ներկայացնում հոդվածի բովանդակությունը
Ավելացրեց: ℋaℳ |
Դիտումներ: 321 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>