Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Տոներ

Հայտարարությունների անվանակարգում՝: 29
Ցուցադրված հայտարարությունները՝: 1-20
Էջեր: 1 2 »


Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
 
Հարգելի այցելունե՛ր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող այս նոր տարին բոլորի համար լինի հաջողությունների ու մեծ ձեռքբերումների տարի: Շնորհակալ եմ, որ այսքան ժամանակ բլոգի կողքին եք ու դեռ շարունակելու եք հետևել իմ գրառումներին: Կհանդիպենք 2016 թ.ին:
Տոներ | Դիտումներ: 347 | Ամսաթիվ: 09.01.2016 | Մեկնաբանություններ (0)

Հարգելի այցելունե՛ր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող այս նոր տարին լինի հաջողությունների ու մեծ ձեռքբերումների տարի: Թող այն լինի ոչ թե ոչխարի կամ խոյի տարի, այլ Աստծո օրհնություններով լեցուն տարի: Շնորհակալ եմ բլոգի բոլոր հավատարիմ այցելուներից, ովքեր հետևում են իմ գրառումներին: Կփորձեմ գալիք տարում ևս տեղադրել օգտակար ու հետաքրքիր գրառումներ: Կհանդիպենք 2015 թվականին:
 
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Տոներ | Դիտումներ: 263 | Ամսաթիվ: 09.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
ԵՊԲՀ համալսարանի ուսանողները ապրիլի 7-ի առթիվ պատրաստել են մայրերին նվիրված այս գեղեցիկ տեսոհոլովակը: Ես ինքս միանում եմ նրանց և շնորհավորում եմ կանանց ու աղջիկներին գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ:
Տոներ | Դիտումներ: 317 | Ամսաթիվ: 09.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Ընդամենը 10 տարի առաջ չկար Ֆեյսբուքը, իսկ այժմ այն արդեն ունի ավելի քան մեկ միլիարդ օգտատերեր և համարվում է աշխարհի թիվ մեկ սոցիալական ցանցը։ Ֆեյսբուքի ֆինանսական եկամուտների մասին ավելի լավ է լռել, քանի որ դրանք նույնպես ապշեցուցիչ են։ Միայն նշեմ, որ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը համարվում է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը։ Եթե չգիտեք Ֆեյսբուքի ստեղծման պատմությունը, ապա առաջարկում եմ դիտել The Social Network ֆիլմը։ Ճիշտ է, այն ամբողջովին հիմնված չի  ճիշտ փաստերի ու դեպքերի վրա, սակայն պատկերավոր ցույց է տալիս Ֆեյսբուքի ստեղծման պատմությունը։
 
Իր 10-րդ տարեդարձի առթիվ Ֆեյսբուքը անակնկալ է պատրաստել իր օգտատերերին և կազմել է կարճամետրաժ ֆիլմեր յուրաքանչյուր օգտատիրոջ պրոֆիլի մասին։ Ձեր պրոֆիլի մասին ֆիլմը տեսնելու համար սեղմեք այստեղ։
Տոներ | Դիտումներ: 249 | Ամսաթիվ: 09.01.2016 | Մեկնաբանություններ (0)


 

11.10.2013թ.
 
14.00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրություն (<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածք -Էրեբունի փողոց)
 
19.00 Համերգային ծրագիր <<Երևանում տոն է…>> (<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի հրապարակ)
 
12.10.2013թ.
 
10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով
 
10.30 Երևան ԱՐՏ (Սարյան պուրակ)
 
11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում
 
11.00 Քաղաքային տնտեսության էքսպո - ցուցահանդես <<Ավելի լավ Երևան>> (Մաշտոցի պուրակ)
 
11.30 <<Հին Երևանը. Հայացք ապագայից>> լուսանկարների ցուցադրություն (Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան, Հարապետության հրապարակ, Զորավար Անդրանիկ)
 
12.00 Մանկական ծրագրերի հարթակ (Կիրովի անվան մանկական զբոսայգի - տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ)
 

 

13.00 <iԵրևան> ֆեյսբուքյան լուսանկարների ցուցադրություն (Սիրահարների այգի)

 

 
13.00 Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)
 
13.30 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պողոտա)
 
14.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հարակից տարածք, Աբովյան 13)
Տոներ | Դիտումներ: 279 | Ամսաթիվ: 09.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Google ընկերությունը այսօր նշում է իր 15-ամյակը: Հատուկ այս իրադարձության առթիվ Google-ի գլխավոր էջում տեղադրվել է զվարճալի Դուդլ-խաղ: Բացի դրանից, Google-ը որոնման արդյունքներում թաքցրել է ևս մեկ "Զատկի ձու": Google-ի որոնման դաշտում հավաքելով "Google in 1998" արտահայտությունը, կարող եք տեսնել, թե ինչ տեսք ուներ Google-ը 1998 թվականին: Google-ի պատմության կարևորագույն իրադարձություններին կարող եք ծանոթանալ այս ինտերակտիվ էջում: Տարեդարձի առթիվ Google ընկերությունը նաև ներկայացրել է մի շարք նոր ֆունկցիաներ, որոնց կանդրադառնամ հաջորդ գրառումներում:
Տոներ | Դիտումներ: 293 | Ամսաթիվ: 09.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 

Տեքստային կար հաղորդագրությունների ծառայությունը (SMS) արդեն 20 տարեկան է:  1992 թվականի դեկտեմբերին Նեյլ Փապուորսը ուղարկել է առաջին SMS-ը, որը կազմված էր ընդամենը երկու բառից՝ Merry Christmas: Հաղորդագրությունը ուղարկվել է անհատական համակարգչից, քանի որ այն ժամանակ բջջային հեռախոսների վրա չկար SMS ուղարկելու ֆունկցիաներ: SMS-ը 160 սիմվոլի սահմանափակումով ազդեցություն է ունեցել նաև անգլերեն լեզվի վրա: Առաջացել են մի շարք հապավումներ (OMG, LOL, IMHO, BFF), որոնք արդեն գրանցվել են Օքսֆորդի բառարանում: Չնայած այժմ գոյություն ունեն հաղորդակցության ավելի հեշտ ու բազմազան մեթոդներ, բայց SMS-ը շարունակում է գոյատևել և ոմանց համար մնում է հաղորդակցության նախընտրելի մեթոդներից մեկը:

Տոներ | Դիտումներ: 296 | Ամսաթիվ: 09.01.2016 | Մեկնաբանություններ (0)

Քանի որ ՀամԲլոգի այցելուների մեծամասնությունը երիտասարդներ են ու նրանցից շատերը այս տարի ավարտում են դպրոցը, ուզում եմ ի սրտե շնորհավորել բոլոր շրջանավարտներին ու կյանքի այս նոր փուլում մաղթել հաջողություններ ու նպատակների իրականացում: Հավատացեք ձեր ուժերին ու շենացրեք մեր երկիրը:

Տոներ | Դիտումներ: 274 | Ամսաթիվ: 08.01.2016 | Մեկնաբանություններ (0)

Մարտի 14-ը նշվում է որպես π (Պի) թվի միջազգային օր: Այդ փաստը պայմանավորված է նրանով, որ Պի թվի արժեքը սկսվում է հետևյալ հաջորդականությամբ՝ 3,1415926..., այսինքն Պի թվի օրը նշվում է ամեն տարվա 3-րդ ամսի 14-րդ օրը, ժամը 1:59:26-ին: Տոնի հիմնադիրը համարվում է ամերիկացի ֆիզիկ Լարի Շոուն, ով առաջարկել է այդ օրը միմյանց նվիրել թխվածքներ (pie), որոնց վրա պատկերված է π թիվը:
Տոներ | Դիտումներ: 316 | Ամսաթիվ: 08.01.2016 | Մեկնաբանություններ (0)

Ժպիտի միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթ օրը: Այս տոնի համար մենք պարտական ենք նկարիչ Հարվի Բելլին: 1963 թվականին նրան առաջարկել են ամերիկյան մի ընկերության համար հիշվող և գեղեցիկ նշան ստեղծել, որպեսզի տեղադրեն այն այցեքարտերի վրա: Բելլը առաջարկել է այն նշանը, որը մենք շատ հաճախ օգտագործում ենք ինտերնետում՝ ժպտացող դեղին դեմք: Պատվիրատուն այն տեղադրեց իր այցեքարտերի վրա և հաջողությունը գերազանցեց սպասելիքները: Այնուհետև սմայլիկը հայտնվեց շապիկների, նամակների, դրոշմանիչների և այլ առարկաների վրա: Այս դեպքից հետո ժպտացող դեմքի նշանը հավանանության արժանացավ շատերի կողմից և մեծ տարածում գտավ աշխարում: Ժպիտի միջազգային օրը տոնվում է 1999 թվականից:
 
Ժպտացեք հաճախ...
Տոներ | Դիտումներ: 357 | Ամսաթիվ: 08.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,
Տոներ | Դիտումներ: 277 | Ամսաթիվ: 08.01.2016 | Մեկնաբանություններ (0)

Սեպտեմբերի 1-ը տոն է բոլոր բոլոր ուսանողների, ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների համար: Ոմանց համար այս օրը հաճելի հիշողություններ է արթնացնում դեպի անցյալ, իսկ ոմանց համար՝ քայլ է դեպի ապագա: 

 

 

Տոներ | Դիտումներ: 350 | Ամսաթիվ: 08.01.2016 | Մեկնաբանություններ (0)



Հուլիս ամսվա վերջին ուրբաթ օրը նշվում է որպես ցանցային ադմինիստրատորների միջազգային օր: Այս տոնը ստեղծել է ամերիկացի ցանցային ադմինիստրատոր Տեդ Կեկադոսը: Առաջին անգամ նշվել է 1999թ. հուլիսի 28-ին: Այնուհետև   սկսել են նշել նաև այլ երկրներում:
Տոներ | Դիտումներ: 294 | Ամսաթիվ: 08.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 

14.Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է մեր քարոզութիւնը, ի զուր է եւ ձեր հաւատը։ 15Եւ Աստծու սուտ վկաները եղած կը լինենք, քանի որ Աստծու մասին վկայեցինք, թէ յարութիւն տուեց Քրիստոսին. արդարեւ, եթէ յարութիւն չառնէին մեռելները, նրան յարութիւն չէր տայ։ 16Իսկ եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չի առել։ 17Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է ձեր հաւատը. եւ տակաւին նոյն մեղքերի մէջ էք։ 18Իսկ արդ, նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդեօք։ 19Եթէ միայն այս կեանքի համար ենք յոյս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ։ 20Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին պտուղը. 21քանզի մի մարդով մահ եղաւ եւ մի մարդով՝ մեռելների յարութիւն։ 22Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան:
 

Քրիստոս հարյավ ի մեռելոց։ 
Օրհնյալ է հարութիունը Քրիստոսի։

Տոներ | Դիտումներ: 319 | Ամսաթիվ: 08.01.2016 | Մեկնաբանություններ (0)

Տոներ | Դիտումներ: 346 | Ամսաթիվ: 08.01.2016 | Մեկնաբանություններ (0)

Այսօր նշվում է կանանց միջազգային օրը: Իսկ որտեղի՞ց և երբվանի՞ց է դա սկիզբ առել: 1910 թվականին Կոպենհագենում տեղի է ունեցել աշխատող կանանց երկրորդ միջազգային կոնֆերանսը: Գերմանիայի սոցիալ դեմոկրատական խմբակցույթան առաջնորդ Կլարա Ցետկինը առաջարկել է, որպեսզի մարտի 8-ը նշվի որպես կանանց միջազգային օր:
 
Հ.Գ.
Այնպես որ հարգելի տղամարդիկ իմացեք, որ ամեն ինչում մեղավոր է Կլարա Ցետկինը :))
Տոներ | Դիտումներ: 663 | Ամսաթիվ: 08.01.2016 | Մեկնաբանություններ (0)

1-20 21-29