Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Տոներ

Այսօր ժպիտի միջազգային օրն է
08.01.2016, 15:43
Ժպիտի միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթ օրը: Այս տոնի համար մենք պարտական ենք նկարիչ Հարվի Բելլին: 1963 թվականին նրան առաջարկել են ամերիկյան մի ընկերության համար հիշվող և գեղեցիկ նշան ստեղծել, որպեսզի տեղադրեն այն այցեքարտերի վրա: Բելլը առաջարկել է այն նշանը, որը մենք շատ հաճախ օգտագործում ենք ինտերնետում՝ ժպտացող դեղին դեմք: Պատվիրատուն այն տեղադրեց իր այցեքարտերի վրա և հաջողությունը գերազանցեց սպասելիքները: Այնուհետև սմայլիկը հայտնվեց շապիկների, նամակների, դրոշմանիչների և այլ առարկաների վրա: Այս դեպքից հետո ժպտացող դեմքի նշանը հավանանության արժանացավ շատերի կողմից և մեծ տարածում գտավ աշխարում: Ժպիտի միջազգային օրը տոնվում է 1999 թվականից:
 
Ժպտացեք հաճախ...
Ավելացրեց: ℋaℳ |
Դիտումներ: 360 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>