Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Սպորտային |
Հայտարարությունների անվանակարգում՝: 20 Ցուցադրված հայտարարությունները՝: 1-20 |
Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում են 23 ընկերություններ: Մայիսի 3-ին կայացան IT Futsal Cup 2015 առաջնության 1/4 եզրափակչի խաղերը և որոշվեցին 1/2-ի զույգերը:
|
IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում են 23 ընկերություններ: Ապրիլի 26-ին կայացան IT Futsal Cup 2015 առաջնության 1/8 եզրափակչի խաղերը: |
IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում են 23 ընկերություններ: Ուրբաթ և կիրակի օրերին կայացան IT Futsal Cup 2015 առաջնության խմբային փուլի վերջին խաղերը և ձևավորվեցին 1/8 եզրափակչի զույգերը: Եվս երկու խաղեր տեղի կունենան երկուշաբթի: Կայացած խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները` Խմբերային փուլի ավարտից հետո խմբերն ունեն այս տեսքը՝ |
Facebook սոցիալական ցանցը ֆուտբոլի սիրահարների համար բացել է հատուկ էջ, որտեղ տեղադրվում են մի քանի օրից մեկնարկող աշխարհի առաջնությանը վերաբերող բոլոր նորություններն ու իրադարձությունները: Այդ էջի վրա կտեղադրվեն վերջին խաղերի հաշիվներն ու հաշվետվությունները, ինչպես նաև ինտերակտիվ հոսքի վրա կտեղադրվեն ընկերների, խաղացողների ու թիմերի գրառումները: Այդ էջի վրա տեղադված է նաև ինտերակտիվ քարտեզ, որը ցույց է տալիս ֆուտբոլային աստղերի Ֆեյսբուքի հետևորդների քանակը՝ ըստ երկրների:
Աշխարհի առանությանն ընդառաջ ստեղծվել է նաև պաշտոնական Facebook Refէջը: Այստեղ նույնպես կարող եք տեսնել աշխարհի խաղերի մասին մեկնաբանություններ: Վերջում նշեմ, որ Twitter միկրոբլոգում նույնպես ստեղծվել է աշխարհի առաջնությանը նվիրված հատուկ էջ: |
|
Փետրվարի 8-ից Սոչի քաղաքում մեկնարկելու է 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Հատուկ այս խաղերի համար ստեղծվել է Sochi 2014 բջջային հավելված, որը հասանելի է Android, iOS, BlackBerry և Windows Phone համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: Հավելվածը տեղադրելուց և բացելուց անմիջապես հետո առաջարկվում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն ինտերֆեյս: Հետագա քայլերը թույլ են տալիս անցնել կարգավորման ոչ այդքան բարդ գործընթաց, որի ժամանակ կարելի է ընտրել Ձեր երկիրը, ժամանակը, Push- ծանուցումները, մարզաձևերը և մարզիկներին: Ներբեռնել
iOS | Android | BlackBerry | Windows Phone |
|
|
|
Քառորդ եզրափակիչ
1. Չեխիա – Պորտուգալիա (հունիսի 21)
2. Գերմանիա – Հունաստան (հունիսի 22)
3. Իսպանիա – Ֆրանսիա (հունիսի 23)
4. Անգլիա – Իտալիա (հունիսի 24)
Կիսաեզրափակիչ
1-ին զույգի հաղթող – 3-րդ զույգի հաղթող (հունիսի 27)
2-րդ զույգի հաղթող – 4-րդ զույգի հաղթող (հունիսի 28) |
|
|
Իսպանիայի առաջնության վերջաբանը շատ լարված պայքարում է անցնելու: Բարսելոնան վերջին խաղերում կարողացավ կրճատել 10 միավորների տարբերությունը և այժմ Մադրիդի Ռեալը ունի 4 միավորի առավելություն: Սակայն Ռեալը հեշտ հանձնվողներից չի և մինչև վերջ պայքարելու է չեմպիոնական հերթական տիտղոսը նվաճելու համար: Լարված պայքար է ընթանում նաև լավագույն ռմբարկուների միջև: Ռոնալդուն 32 խաղում խփել է 40 գոլ, իսկ Մեսսին՝ 39 գոլ: Երկու թիմերին էլ մնացել է խաղալ 6-ական հանդիպումներ: Ահա սպասվելիք խաղերը՝ Real Madrid-ին սպասվող խաղերը
Barcelona-ին սպասվող խաղերը
|
1/4 եզրափակիչ ( մարտի 27,28 և ապրիլի 3,4)
1. Ապոել - Ռեալ Մադրիդ
2. Մարսել - Բավարիա
3. Բենֆիկա - Չելսի
4. Միլան - Բարսելոնա
1/2 եզրափակիչ
2-րդ զույգի հաղթող - 1-ին զույգի հաղթող
3-րդ զույգի հաղթող - 4-րդ զույգի հաղթող |
Ռեալ Մադրիդ - Բարսելոնա 18.01.12թ.
Բարսելոնա - Ռեալ Մադրիդ 25.01.12թ. |
Նախորդ նյութերից մեկում անդրադարձել էի այն փաստին, որ ռուսական Sovsport.ru կայքում տեղի է ունենում քվեարկություն, որտեղ որոշվելու է 2011 թվականի Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը: Յուրա Մովսիսյանը հենց սկզբից հավաքել էր բազմաթիվ ձայներ և գլխավորում էր ցուցակը: Սակայն ռուսները այդքան հեշտ չեն թողնի, որպեսզի Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվի հայազգի Յուրա Մովսիսյանը: Ռուսները տեսնելով, որ անկարող են որևէ բան անել, ստիպված գնացել են ստորության և հանել են Յուրա Մովսիսյանի անունը ցուցակից: Հեղինակավոր սպորտային ռուսական կայքը քվեարկություն է անում, իսկ հետո այդ քվեարկության ցուցակից առանց պատճառաբանելու հանում է առաջատար խաղացողի անունը: Դե եթե կայքը չի հարգում իր այցելուների կարծիքները, ապա ինչի համար է կատարում քվեարկություն: |
Ռուսական հայտնի Советский спорт կայքում կատարվում է քվեարկություն, որի արդյունքում որոշվելու է 2011 թվականի Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը: Թեկնածուների մեջ է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսաստանի Կրասնոդար ակումբի խաղացող Յուրա Մովսիսյանը: Եթե ցանկանում եք աջակցել մեր հայրենակցին, ապա անհրաժեշտ է սեղմել այստեղ և ընտրել Յուրա Մովսիսյանին: Քվեարկությունը ավարտվելու է դեկտեմբերի 30-ին: |
Մոտենում է այս տարվա հերթական իսպանական կլասիկոն, որը չափազանց լարված պայքար է խոստանում: Դեկտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 01:00 (շաբաթ, կեսգիշերն անց) հերթական անգամ միմիանց են բախվելու Եվրոպական գրանդները և այս անգամ այլ է լինելու, քանի որ Ռեալ Մադրիդը այս մրցաշրջանում ֆանտաստիկ խաղ է ցուցադրում և կլասիկոյում պարզ կդառնա, թե իրականում ինչի է ընդունակ այդ թիմը: Բարսելոնան էլ իր հերթին փորձելու է ապացուցել, որ վերջին մի քանի խաղերում գրանցված արդյունքները պատահականություններ էին և նա դեռ առաջվա մարզավիճակում է: |
Samsung ընկերությունը մտածել է համաշխարհային ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ շատ հետաքրքիր գովազդային ակցիա: Երկիր մոլորակ ժամանած այլմոլորակայինները ցանկանում են ֆուտբոլ խաղալ մեր մոլորակի աստղերի հետ և թիմի ավագ Ֆրանց Բեկենբաուերը հավաքում է իր Galaxy 11 աստղային թիմը: Այսպիսով շաբաթներ շարունակ Samsung-ը մեզ պարբերաբար ներկայացնում էր այն խաղացողներին, ովքեր արդեն ընդգրկվել են Galaxy 11 հավաքականում: Վերջին մասնակիցը վերջերս դարձավ Մադրիդի Ռեալի պորտուգալացի աստղ Քրիստիանո Ռոնալդուն: Այսպիսով Galaxy 11 թիմի ամբողջական կազմը հետևյալն է՝ Ֆրանց Բեկենբաուեր (մարզիչ), Լիոնել Մեսսի (ավագ), Ալեքսանդր Կերժակով, Լենդոն Դոնովան, Ուեյն Ռունի, Իկեր Կասիլյաս, Ռադամել Ֆալկաո, Լի Չուն-էն, Վիկտոր Մոզես, Ստեֆան էլ-Շարավի, Վու Լեյ, Օսկար, Մարիո Գյոթցե, Ռոնալդու:
Գովազդային տեսահոլովակի մեջ ընտրված ֆուտբոլիստները օգտվում են Samsung ընկերության սարքավորումներից: Ֆուտբոլիստների ընտրությունից հետո Samsung-ը մեզ է ներկայացնում մի ամբողջական հոլովակ: Հավանաբար մոտ ապագայում կտեսնենք նաև այս գովազդային հոլովակի երկրորդ մասը: |