Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Սպորտային

Ռուսական կայքի ստորությունը: Յուրա Մովսիսյանին հանել են ցուցակից
03.01.2016, 20:00
 
Նախորդ նյութերից մեկում անդրադարձել էի այն փաստին, որ ռուսական Sovsport.ru կայքում տեղի է ունենում քվեարկություն, որտեղ որոշվելու է 2011 թվականի Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը: Յուրա Մովսիսյանը հենց սկզբից հավաքել էր բազմաթիվ ձայներ և գլխավորում էր ցուցակը: Սակայն ռուսները այդքան հեշտ չեն թողնի, որպեսզի Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվի հայազգի Յուրա Մովսիսյանը: Ռուսները տեսնելով, որ անկարող են որևէ բան անել, ստիպված գնացել են ստորության և հանել են Յուրա Մովսիսյանի անունը ցուցակից: Հեղինակավոր սպորտային ռուսական կայքը քվեարկություն է անում, իսկ հետո այդ քվեարկության ցուցակից առանց պատճառաբանելու հանում է առաջատար խաղացողի անունը: Դե եթե կայքը չի հարգում իր այցելուների կարծիքները, ապա ինչի համար է կատարում քվեարկություն: 
Ավելացրեց: ℋaℳ |
Դիտումներ: 282 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>