Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Իրադարձություններ

Հայտարարությունների անվանակարգում՝: 25
Ցուցադրված հայտարարությունները՝: 1-20
Էջեր: 1 2 »


Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների


 

«Onesoft» ընկերությունը «Optimum» ուսումնական կենտրոնի հետ համատեղ հրավիրում է մրցույթի, որին կարող են մասնակցել տարբեր ոլորտների ծրագրավորողներ և տեխնիկական կրթությամբ անձիք՝ բացառությամբ 1c ծրագրավորողների: Մրցույթի շրջանակներում տրվելու է խնդիր, որի լուծման համար մասնակիցները կունենան 5 օր ժամանակ: Այն հասանելի կլինի ներբեռնման համար onesoft.am և optimum.am կայքերում: Լուծված խնդիրը 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ուղարկել info@onesoft.amէլեկտրոնային հասցեին: Կատարված աշխատանքը գնահատվելու է 20 բալանոց համակարգով: Առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած անձիք կապահովվեն աշխատանքով «Onesoft» ընկերությունում և կստանան պարգևներ` համապատասխանաբար 50000, 100000 և 150000 ՀՀ դրամ գումարի չափով: Խնդիրը կարող եք ներբեռնել ս.թ. սեպտեմբերի 14-ին:
Իրադարձություններ | Դիտումներ: 292 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Սույն թվականի Հուլիսի 30-ին ժամը 19:00 Օպտիմում ուսումնական կենտրոնը հյուրընկալելու է BetConstruct ընկերությանը:  Մուտքն ազատ է:
 
Master class-ի օրակարգը՝
 
  • BetConstruct-ի ստեղծման պատմությունը,
  • Առկա թափուր աշխատատեղեր,
  • Ինտերակտիվ և թիմային խաղեր,
  • Աշխատանքի/ փորձաշրջանի իրական հնարավորություն BetConstruct-ում: 

 

 
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցվելու համար կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ 095 525 925, 060 525 925:
Իրադարձություններ | Դիտումներ: 274 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Հատուկ ապագա դիզայներների համար հուլիսի 13-ից մեկնարկում է Photoshop-ի հերթական դասընթացը: Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են: Տեղեկությունների համար կարող եք կապվել հետևյալ կոնտակտային տվյալներով՝
 
Հեռ. 060-525-925 095-525-925
Հասցե՝ ՀՀ., Երևան, Խանջյան 11
Իրադարձություններ | Դիտումներ: 241 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Հատուկ ապագա ծրագրավորողների համար հունիսի 30-ից մեկնարկում է Վեբ ծրագրավորման հերթական դասընթացը: Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են: Տեղեկությունների համար կարող եք կապվել հետևյալ կոնտակտային տվյալներով՝
 
Հեռ. 060-525-925 095-525-925
Հասցե՝ ՀՀ., Երևան, Խանջյան 11
Իրադարձություններ | Դիտումներ: 293 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

Հատուկ ապագա 1C մասնագետների համար հունիսի 22-ից մեկնարկում է «1C  Առևտրի Կառավարում» հերթական դասընթացը: Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են: Տեղեկությունների համար կարող եք կապվել հետևյալ կոնտակտային տվյալներով՝
 
Հեռ. 060-525-925 095-525-925
Հասցե՝ ՀՀ., Երևան, Խանջյան 11
Իրադարձություններ | Դիտումներ: 305 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Հատուկ ապագա ծրագրավորողների համար «Օպտիմում» ուսումնական կենտրոնում մայիսի 26-ին և մայիսի 29-ին մեկնարկում են C++ և C# ծրագրավորման լեզուների հերթական դասընթացները: Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են: Տեղեկությունների համար կարող եք կապվել հետևյալ կոնտակտային տվյալներով՝
 
Հեռ. 060-525-925 095-525-925
Հասցե՝ ՀՀ., Երևան, Խանջյան 11
Իրադարձություններ | Դիտումներ: 337 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Հատուկ ապագա ծրագրավորողների համար «Օպտիմում» ուսումնական կենտրոնում մայիսի 22-ից մեկնարկում է Վեբ ծրագրավորման հերթական դասընթացը: Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են: Տեղեկությունների համար կարող եք կապվել հետևյալ կոնտակտային տվյալներով՝
 
Հեռ. 060-525-925 095-525-925
Հասցե՝ ՀՀ., Երևան, Խանջյան 11
Իրադարձություններ | Դիտումներ: 270 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
 
Սույն թվականի Ապրիլի 17-ին ժամը 18:30 Օպտիմում ուսումնական կենտրոնը հյուրընկալելու է հանրահայտ Buy.am կայքի թմին: Հանդիպման ընթացքում նրանք կներկայացնեն buy.am կայքի ստեղծման պատմությունը, հաջողության գրավականը, ծրագրային հնարավորությունները և այլն: Սեմինարի ավարտին հայտարարվելու է մրցույթ Օպտիմում ուսումնական կենտրոնի ուսանողների և շրջանավարտների համար, որի հաղթողները կստանան զանազան նվերներ և հնարավորություն իրենց ուժերը փորձելու buy.am-ի ՏՏ բաժնում որպես պրակտիկանտ:
Իրադարձություններ | Դիտումներ: 288 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում են 23 ընկերություններ: Մարտի 9-ին կայացավ IT Futsal Cup 2015 առաջնության վիճակահանությունը, որի ընթացքում առաջնությանը մասնակցող 23 թիմերը բաժանվեցին 4 խմբերի: Խմբերն ունեն հետևյալ տեսքը՝
 
Իրադարձություններ | Դիտումներ: 251 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
«Օպտիմում» ուսումնական կենտրոնը` «ՍՈԼ» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ կազմակերպում է 1C ծրագրավորման մեկամսյա անվճար դասընթացներ: Դասընթացի ավարտին մասնակիցներից 4-ը հնարավորություն կունենան անցնելու աշխատանքի` կիրառելով ստացված գիտելիքները:
 
Դասընթացի մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով` մասնակցելով 2 փուլից բաղկացած ընտրության գործընթացին (թեստավորում և հարցազրույց): Ընդհանուր մասնակիցները թիվը 10-ն է:
 
Մասնակցության համար անհրաժեշտ է CV ուղարկել հետևյալ էլ. հասցեին`info@optimum.am: Նամակի վերնագրի դաշտում պետք է նշել "1C Ծրագրավորման անվճար դասընթաց":
 
Դիմումներն ընդունվում են մինչև 10.03.2015:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`
 
060 525 925
095 525 925
Իրադարձություններ | Դիտումներ: 321 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
2014թ. նոյեմբերի 22 և 23-ին Google Developer Group Armenia (GDG Armenia) խումբը Երևանում արդեն երկրորդ անգամ կազմակերպում է GDG DEVFEST տեխնոլոգիական միջոցառումը, որը տեղի կունենա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Գլոբալ DevFest միջոցառման գլխավոր հովանավորն է Google ընկերությունը, իսկ հայաստանյան միջոցառման հովանավորներ են նաև X-TECH և Ginosi ընկերությունները:
 
Երևանյան GDG DEVFEST-ը նախորդ տարի հյուրընկալեց տեխնոլոգիաների ավելի քան 200 սիրահարների, ովքեր 2 օրերի ընթացքում ականատես եղան մի շարք տեխնոլոգիական պրեզենտացիաների, այդ թվում՝ Google ընկերության մասնագետ Իգոր Մահանյոկի Google Glass պրեզենտացիային:
Իրադարձություններ | Դիտումներ: 273 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Այսուհետ Դուք կարող եք առցանց պատվիրել տոմս Ձեր նախընտրած ներկայացման համար առանց վճարելու հավելյալ գումար։ Ծրագիրն իրականացվել է Beeline-ի և Դինամիկա թեսթինգ սենթր–ի աջակցությամբ։ Համակարգի կատալոգային վեբ-աֆիշայում զետեղվում և պարբերաբար թարմացվում են տեղեկություններ Երևանում տեղի ունեցող մշակութային գրեթե բոլոր տեսակի միջոցառումների (համերգ, թատրոն, կինո, սպորտային միջոցառումներ և այլն) վերաբերյալ։
 
 
էլեկտրոնային տոմսերի վաճառքի համակարգը թույլ է տալիս ձեռք բերել նախընտրելի տեղերի ընտրությամբ կոնկրետ միջոցառման տոմսեր: 
 
 
Տոմսերի համար հնարավոր է վճարել առցանց` ArCa, iDram վճարային համակարգերով կամ VISA, MasterCard պլաստիկ քարտերով։ Վճարումն իրականացնելուց հետո պատվիրատուն ստանում է էլեկտրոնային նամակ և գաղտնաբառ։ 

 

Պատվիրատուն կարող է տպել էլեկտրոնային տոմսը կամ ներկայացնել գաղտնաբառը բջջային հեռախոսով։
 
Իրադարձություններ | Դիտումներ: 283 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
2014 հունվարի մեկից ուժի մեջ է մտնելու ՀՀ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչը, ըստ որի քաղաքացիները պարտադրված են լինելու մուծել իրենց աշխատավարձերի զգալի մասը մասնավոր ֆոնդերին:

Միացեք քննարկումների Ֆեյսբուքյան խմբին
Իրադարձություններ | Դիտումներ: 255 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

11.10.2013թ.
 
14.00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրություն (<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածք -Էրեբունի փողոց)
 
19.00 Համերգային ծրագիր <<Երևանում տոն է…>> (<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի հրապարակ)
 
12.10.2013թ.
 
10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով
 
10.30 Երևան ԱՐՏ (Սարյան պուրակ)
 
11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում
 
11.00 Քաղաքային տնտեսության էքսպո - ցուցահանդես <<Ավելի լավ Երևան>> (Մաշտոցի պուրակ)
 
11.30 <<Հին Երևանը. Հայացք ապագայից>> լուսանկարների ցուցադրություն (Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան, Հարապետության հրապարակ, Զորավար Անդրանիկ)
 
12.00 Մանկական ծրագրերի հարթակ (Կիրովի անվան մանկական զբոսայգի - տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ)
 

 

13.00 <iԵրևան> ֆեյսբուքյան լուսանկարների ցուցադրություն (Սիրահարների այգի)

 

 
13.00 Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)
 
13.30 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պողոտա)
 
14.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հարակից տարածք, Աբովյան 13)
 
14.00 Տոնական շքերթ (Երևանի քաղաքապետարանից Հանրապետության հրապարակ)
 
14.30 Մարաթոնյան վազք 2795 մետր (Մատենադարանից Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոցներ, Հանրապետության հրապարակ)
 
14.30 Վարպետաց քաղաք - խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա)
 
14.30 Սթրիթբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա)
 
15.00 Կարաոկե - Երևանյան սիրված երգեր (Հյուսիսային պողոտա)
 
15.00 Թատերական և կրկեսային ներկայացումներ (Հյուսիսային պողոտա)
 
15.00 Ողջույն աշխարհի ազգերիից - (Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ - Ստ. Շահումյանի հրապարակ)
Իրադարձություններ | Դիտումներ: 253 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
 
DigiTec-ը տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ամենամյա միջազգային միջոցառում է, որի պատմությունը մեկնարկում է 2005թ.-ից: Ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը: «ԴիջիԹեք էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի բաղկացած կլինի առանձին բաժիններից, ինչի շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան ավելի հեշտ գտնել իրենց նախընտրած լուծումներն ու համակարգերը և խնայել ժամանակ: Առաջին հարկում շուրջ 40 ընկերությունների կողմից ներկայացված կլինեն միայն ինժեներական լուծումները:
 
Իրադարձություններ | Դիտումներ: 265 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 

Coca-Cola-ի ամառային ակցիան մոտենում է ավարտին: Այժմ ժամանակն է ամփոփել «Կիսի՛ր Coca-Cola» ակցիայի արդյունքները: Ինչպես նախկինում գրել էի, Coca-Cola-ն 28 օր շարունակ Երևանի տարբեր կետերում կազմակերպել էր հետաքրքիր, զվարճալի և աննախադեպ ակցիա՝ պատրաստելով և անվճար տրամադրելով յուրահատուկ պիտակներով Coca-Cola-ի թիթեղյա տուփեր: Յուրաքանչյուր անցորդ կարող էր մոտենալ, գրանցվել և ստանալ իր իսկ նախընտրած անվամբ Coca-Cola բացարձակապես անվճար: Նշեմ, որ ակցիայի 28 օրվա ընթացքում պատրաստվել, տպվել և բաժանվել է ավելի քան 16 000 Coca-Cola-ի անվանական թիթեղյա տուփեր: Բայց սա դեռ ամենը չէ: Ամեն օր պատահական անցորդներին անվճար բաժանվել է սառը, զովացուցիչ Coca-Cola, այդպիսով թեթևացնելով երևանյան ամառային տապը: Բաժանվել է ավելի քան 27 000 անվճար սառը Coca-Cola: 

Coca-Cola-ն 28 օր շարունակ երևանցիներին պարգևեց բարձր տրամադրություն, լավ երաժշտություն, փուչիկներ, նվերներ և, իհարկե, սառը, զովացուցիչ Coca-Cola-ներ: Առանձին ուշադրության են արժանի ժամանակակից բրեյք-դանս ոճի էքստրեմալ պարային համարները, որոնք ամեն օր արժանանում էին հանդիսատեսների հիացմունքին և բուռն ծափահարություններին: Հատուկ այս ակցիայի համար Coca-Cola-ի ֆեյսբուքյան էջում ստեղծվել էր հատուկ բաժին, որտեղ օգտատերերը կարող էին հետևել ակցիայի ընթացքին, ինչպես նաև ստեղծել իրենց անվանական թիթեզյա տուփերը: Դե ինչ, տեսնենք, թե ինչպե՞ս մեզ կզարմացնի Coca-Cola-ն հաջորդ ամառ:

Իրադարձություններ | Դիտումներ: 339 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

Coca-Cola-ն հաճելի անակնկալ է պատրաստել իր սպառողների համար: Հավանաբար չկա մեկը, ով խանութներում չի տեսել անվանական Coca-Cola-ի շշերը, սակայն քչերը գիտեն, որ տպագրված են միայն 40 ամենատարածված հայկական անունները: Սակայն Coca-Cola-ն աչքաթող չի արել նաև հազվադեպ հանդիպող անուններ ունեցողներին: Ամառային արշավի շրջանակներում կարող եք ձեռք բերել նույնիսկ ամենահազվադեպ անուններով թիթեղյա տուփերով Coca-Cola-ներ: Շուրջ մեկ ամիս Coca-Cola-ի աշխատակիցները տարբեր միջոցառումներ են իրականացնում Երևան քաղաքի տարբեր հատվածներում: 

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել իրենց, իրենց սիրելիների կամ ընկերների անուններով Coca-Cola-ի թիթեղյա տուփեր, դիտել breakdance ոճի պարային համարներ և ստանալ “Կիսիր Coca-Cola ընկերոջդ հետ” մակագրությամբ փուչիկներ, թող հետևեն Coca-Cola-ի ֆեյսբուքյան էջի ամենօրյա հրապարակումներին, որտեղ մանրամասն նշվում են միջոցառումների վայրերն ու ժամերը: 

Իրադարձություններ | Դիտումներ: 311 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

Յուրաքանչյուր տարի «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է Թանգարանների միջազգային օրվան մոտ շաբաթ օրը: Այս տարի այն համընկնում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ: Միջոցառման ժամանակ թանգարանները այցելուներին հնարավորություն են տալիս անվճար այցելել թանգարաններ և նորովի բացահայտել թանգարաններում պահվող մշակութային արժեքները: Այս տարի միջոցառմանը մասնակցում է 88 թանգարան: Միջոցառումները հիմանականում սկսվելու են ժամը 18:00-ին և ավարտվելու են կեսգիշերին: Այնպես որ բաց մի թողեք այս հնարավորությունը և մայիսի 18-ին մասնակցեք այս միջոցառմանը: Ներքևում կարող եք գնտել Երևանում և մարզերում տեղի ունեցող միջոցառումների ժամանակացույցն ու ծրագիրը:
 
Իրադարձություններ | Դիտումներ: 261 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

Մայիսի 9-ին Երևանում՝ Շարլ Ազնավուրի հրապարակում կայացավ Samsung Galaxy S4-ի պաշտոնական վաճառքի մեկնարկը: Միջոցառումը կազմակերպել էին Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացչությունը համատեղ Publicis Hepta Armenia ընկերության հետ: Միջոցառումը փայլուն վարեց Արսեն Գրիգորյանը, իսկ գլխավոր հերոսերն էին տիեզերագնացները, ովքեր իրենց հետ բերել էին այսքան երկար սպասված տիեզերական՝ Samsung Galaxy S4-ը: 

 

Իրադարձություններ | Դիտումներ: 253 | Ամսաթիվ: 06.01.2016 | Մեկնաբանություններ (0)

1-20 21-25