Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Իրադարձություններ

Մշակութային իրադարձությունների տոմսեր օնլայն պատվիրելու հայկական նախագիծ
06.01.2016, 18:09
 
Այսուհետ Դուք կարող եք առցանց պատվիրել տոմս Ձեր նախընտրած ներկայացման համար առանց վճարելու հավելյալ գումար։ Ծրագիրն իրականացվել է Beeline-ի և Դինամիկա թեսթինգ սենթր–ի աջակցությամբ։ Համակարգի կատալոգային վեբ-աֆիշայում զետեղվում և պարբերաբար թարմացվում են տեղեկություններ Երևանում տեղի ունեցող մշակութային գրեթե բոլոր տեսակի միջոցառումների (համերգ, թատրոն, կինո, սպորտային միջոցառումներ և այլն) վերաբերյալ։
 
 
էլեկտրոնային տոմսերի վաճառքի համակարգը թույլ է տալիս ձեռք բերել նախընտրելի տեղերի ընտրությամբ կոնկրետ միջոցառման տոմսեր: 
 
 
Տոմսերի համար հնարավոր է վճարել առցանց` ArCa, iDram վճարային համակարգերով կամ VISA, MasterCard պլաստիկ քարտերով։ Վճարումն իրականացնելուց հետո պատվիրատուն ստանում է էլեկտրոնային նամակ և գաղտնաբառ։ 

 

Պատվիրատուն կարող է տպել էլեկտրոնային տոմսը կամ ներկայացնել գաղտնաբառը բջջային հեռախոսով։
 
Ավելացրեց: ℋaℳ |
Դիտումներ: 287 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>