Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Տեղ. տեխնոլոգիաներ

Ներկայացվեց գերհզոր OnePlus 3 ֆլագմանային սմարթֆոնը
15.06.2016, 23:19
 
Երեկ ներկայացվեց OnePlus սմարթֆոնի 3-րդ տարբերակը, որը կարող է դառնալ այս տարվա ամենասպասված և ամենահետաքրքիր սմարթֆոններից մեկը: OnePlus 3 սմարթֆոնն ունի իդեալական մաքուր Optic AMOLED 5.5 դյույմանոց էկրան՝ 1920 x 1080 պիկսելների թողունակությամբ և մետաղյա կորպուս, որի առջևի մասում տեղադրված է մատնահետքի սենսորով «Home» կոճակը:
 
 
Սմարթֆոնն աշխատում է 64 բիթանոց Qualcomm Snapdragon 820 4 միջուկանի պրոցեսորով, որոնոցից երկուսը աշխատում են 2.2 ԳՀց-ով, իսկ մյուս երկուսը՝ 1.62 ԳՀց-ով: Սմարթֆոնի վրա տեղադրված է Adreno 530 վիդեոադապտեր և 6Գբ LPDDR4 օպերատիվ հիշողություն: OnePlus 3-ի ներքին հիշողությունը 64 Գբ է և չունի microSD քարտ տեղադրելու հնարավորություն:
 
 
 OnePlus-ի առջևի տեսախցիկը 16 Մպ է, որը նկարահանում է նաև 4K հոլովակներ: Այս տեսխացիկով հնարավոր է նաև նկարել RAW լուսանկարներ (առանց սեղմման): Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 8Մպ է, որը կգոհացնի սելֆիների սիրահարներին:
 
 
OnePlus 3 սմարթֆոնն աշխատում է երկու SIM քարտով և 4G LTE ցանցով: Սմարթֆոնի վրա տեղադրված են նաև Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 4.2 և NFC մոդուլները: Տվյալների փոխանակման և մարտկոցի լիցքավորման համար օգտագործվում է USB-C բնիկը: Սմարթֆոնի մարտկոցը 3000 մԱ/ժ է, որը լիցքավորվում է Dash Charge տեխնոլոգիայով: Այն թույլ է տալիս 30 րոպեի ընթացքում մարտկոցը լիցքավորել 63% տոկոսով:
 
 
Antutu-ով ծրագրով փորձարկման արդյունքում OnePlus 3-ը հավաքում է 142 215 միավոր, որն իսկապես շատ բարձր ցուցանիշ է:
 
 
OnePlus 3-ի վրա տեղադրված է Oxygen ֆիրմային մոդուլով աշխատող Android 6.0.1 Marshmallow օպերացիոն համակարգը: OnePlus 3 սմարթֆոնն արդեն վաճառքի է հանվել ԱՄՆ-ում և արժի ընդամենը 399 դոլար: Ի տարբերություն նախորդ OnePlus-ների, այս մոդելը կարելի է օնլայն խանութից ձեռք բերել առանց հրավերի:
Ավելացրեց: ℋaℳ |
Դիտումներ: 278 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>