Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Տեղ. տեխնոլոգիաներ

Հայտարարությունների անվանակարգում՝: 71
Ցուցադրված հայտարարությունները՝: 61-71
Էջեր: « 1 2 3 4


Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
 
Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Nexus 6P սմարթֆոնը, որն արտադրվելու է Huawei ընկերության կողմից: Սարքն ունի մետաղյա կորպուս և 5.7 դյույմանոց AMOLED էկրան՝ 2560х1440 թողունակությամբ: Էկրանը զբաղեցնում է սմարթֆոնի առջևի մասի 74%-ը: Nexus 6P սմարթֆոնն ունի 64 բիթանոց Snapdragon 810 պրոցեսոր, 3Գբ օպերացիոն հիշողություն, 12.3 Մպ հետևի և 8 Մպ առջևի տեսախցիկ: 
 
Nexus 6P սմարթֆոնի վրա տեղադրված է Nexus Imprint կոչվող մատնահետքի սկաներ: Այն կարող է օգտագործվել հեռախոսի արգելափակման կամ Android Pay ծառայությունից օգտվելու համար: Սմարթֆոնի վրա տեղարված է USB Type-C բնիկ: Nexus 6P-ն աշխատում է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով: Տվյալ պահին 32Գբ մոդելն արժի $499, իսկ 64 և 128Գբ մոդելնեը համապատասխանաբար $549 և $649:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 290 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Google ընկերությունը նոր սարքավորումներ ներկայացնելու հետ միաժամանակ ներկայացրեց նաև Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգի թողարկման ամսաթիվը: Այսպիսով այս նոր օպերացիոն համակարգը Nexus (5, 6, 7, 9, Player) սարքերի համար հասանելի կլնինի մյուս շաբաթվանից: Այնուհետև այն աստիճանաբար հասանելի կդառնա այլ ընկերությունների ֆլագմենային սարքերի վրա (օր. Samsung): Այս նոր համակարգը Android 5.0 Lollipop-հետ համեմատած արտաքնապես գրեթե չի փոխվել: Այս անգամ ծրագրավորողները կենտրոնացել են ներքին ծրագրային բարեփոխումներին և օպտիմիզացիային:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 242 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Microsoft ընկերությունը Skype ծրագրում ավելացրել է նոր սմայլիկներ, որոնք կոչվում են Mojis: Դրանք իրենցից ներկայացնում են հայտնի ֆիլմերից կամ մուլտֆիլմերից կտրված կարճ անիմացիոն կադրեր: Այս նոր անիմացիաները հասանելի են Skype-ի վերջին տարբերակում:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 276 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 

Դեռևս մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Google Chrome-ը պատրաստվում է իր ստաբիլ տարբերակներում այնպես անել, որպեսզի կայքերում տեղադրված ֆլեշ անիմացիաներն ավտոմատ կերպով չցուցադրվեն: Այսպիսով Chrome-ի վերջին ստաբիլ 45.0.2454.93 տարբերակն արդեն այդպես է աշխատում: Այդ տարբերակից սկսած ֆլեշ անիմացիայի վրա հայտնվում է սլաք, որը սեղմելուց հետո նոր միայն ցուցադրվում է ֆլեշ անիմացիան:


Այս կերպ Chrome-ը ցանկանում է աստիճանաբար վերջ տալ ֆլեշ անիմացիաները վեբ կայքերում տեղադրելուն և առաջարկում է այն փոխարինել Html5-ով: Սկզբնական շրջանում սրանից կտուժվեն գովազդային ընկերություններն ու նրանց հետ համագործակցող կայքերը, քանի որ կարիք կլինի փոխարինել բոլոր ֆլեշ բանեռները: Օրինակ Shamshyan.com այցելելով այժմ կտեսնեք բազմաթիվ չաշխատող բանեռներ:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 253 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
iPhone 6s, iPhone 6s Plus և iPad Pro սարքերը ներկայացնելու ժամանակ Apple ընկերությունը ինչպես միշտ տեղեկություն չտրամադրեց դրանց օպերատիվ հիշողության մասին (RAM): Սակայն iOS հավելվածներ մշակող օգտատերերից մեկը Xcode-ի միջոցով կարողացել է լրացնել այդ բացը: 
 
 
Այսպիսով նոր iPhone-ները ունենալու են 2Գբ օպերատիվ հիշողություն, որը երկու անգամ շատ է նախորդ տարբերակների հիշողությունից: Apple TV-ն նույնպես կունենա այդքան հիշողություն, իսկ iPad Pro պլանշետի օպերատիվ հիշողությունը կլինի 4Գբ:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 210 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Գործարկվել է «Իդրամ» վճարային համակարգի նոր պաշտոնական կայքը: Նոր կայքը դեռևս գտնվում է թեստավորման փուլում, հետևաբար առայժմ կարող են առկա լինել որոշակի թերություններ: Թարմացված կայքի վերևի անկյունում կգտնեք հնարավորություն՝ անցնելու հին կայքին, եթե սկզբնական փուլում նոր տարբերակում դժվարության հանդիպեք: «Իդրամ» վճարային համակարգի կայքը հասանելի է 3 լեզուներով և կայքի միջոցով հնարավոր է իրականացնել վճարումներ ծառայություն մատուցող ավելի քան 100 գործընկերների օգտին:
 
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 232 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 

Apple-ի ամենամյա համաժողովի ժամանակ ներկայացվեց Apple TV նոր սերնդի սարքը: Այն ունի նոր օպերացիոն համակարգ, թարմացված ինտերֆեյս և իհարկե App Store-ի հնարավորություն: 

 

Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 253 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
iPad Pro պլանշետի հետ միաժամանակ Apple ընկերությունը ներկայացրեց iPhone 6s և iPhone 6s plus սմարթֆոնները: Այս նոր մոդելներում կատարվել են միայն տեխնիկական բնութագրերի փոփոխություններ: Այսինքն սարքերն արտաքնապես չեն փոխվել: Միայն ավելացել է նոր գույն: Նոր մոդելներում իրականացվել է սենսորային էկրանի 3D Touch տեխնոլոգիան, որը թույլ է տալիս որոշել սեղմման ուժն ու դրան համապատասխան գործողություններ կատարել: 

 
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 332 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
iOS 9 օպերացիոն համակարգի ստաբիլ տարբերակը հասանելի կլինի բոլոր օգտատերերի համար ս.թ. սեպտեմբերի 16-ից: Հիշեցնեմ, որ iOS 9 համակարգը ներկայացվել էր ս.թ. հունիսին, իսկ մեկ ամիս անց թողարկվել է դրա բետա տարբերակը: iOS 9 համակարգը կարող են անվճար թարմացնել iPhone 4S, 5-րդ սերնդի iPod touch, iPad 2, iPad mini սարքերի կամ դրանց նոր տարբերակների օգտատերերը:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 209 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Apple ընկերությունը ներկայացրեց iPad պլանշետի մեծ տարբերակը: Ինչպես և սպասվում էր, այս նորույթը ստացել է iPad Pro անվանումը: Այն ունի 12.9 դյույմանոց Retina էկրան՝ 2732×2048 կետերի թողունակությամբ: Այս մեծ էկրանը հատկապես օգտակար է այն դեպքում, երբ օգտագործում ենք iOS 9 համակարգի նոր ֆունկցիաներից մեկը՝ էկրանը կիսելու և միաժամանակ երկու հավելվածներից օգտվելու ֆունկցիան:

 
 
Apple iPad Pro պլանշետն ունի 64 բիթանոց A9X պրոցեսոր: Այն երկու անգամ ավելի արագ ու արդյունավետ է աշխատում, քանի նախկին A8X պրոցեսորները: Apple-ի մասնագետները հավաստիացնում են, որ այս պրոցեսորը կարող է մրցակցել անհատական համակարգիչների պրոցեսորների հետ և շատ դեպքերում կարող է գերազանցել դրանց:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 218 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

Amazon ընկերությունը պարբերաբար թողարկում է էլեկտրոնային սարքեր, որոնք համեմատաբար էժան են լինում: Այս անգամ Amazon-ը որոշել է ստեղծել բավականին էժան պլանշետ: Այդ պլանշետը վաճառքի կհանվի Ամանորի տոներին ընդառաջ և կարժենա ընդամենը 50 ԱՄՆ դոլար: Սարքը կունենա 6 դյույմանոց էկրան: Նշեմ, որ այս նոր պլանշետը երկու անգամ էժան կլինի 6 դյույմանոց Amazon Fire HD պլանշետից: Amazon-ում էլեկտրոնային գրքեր կարդալու համար նախատեսված ամենաէժան սարքը տվյալ պահին արժի $79 դոլար: Առայժմ այս նոր պլանշետի տեխնիկական պարամետրերը հայտնի չեն, սակայն գնից կարելի է ենթադրել, որ այն այդքան էլ հզոր չի լինի: Այս տարվա վերջում Amazon-ը պատրաստվում է թողարկել նաև 8 և 10 դյույմանոց նոր պլանշետներ, որոնց գներն ու տեխնիկական պարամետրերը դեռ հայտնի չեն:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 235 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

1-20 21-40 41-60 61-71