Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Տեղ. տեխնոլոգիաներ

Հայտարարությունների անվանակարգում՝: 71
Ցուցադրված հայտարարությունները՝: 41-60
Էջեր: « 1 2 3 4 »


Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
 
Վերջերս iPhone-ի հազարավոր օգտատերեր iOS 9-ի հերթական թարմացումից հետո ստացել են «Error 53» կոդով սխալը, որը արգելափակում է iPhone-ը և այն դարձնում ոչ պիտանի օգտագործման համար: Այդ սխալը հայտնվում է այն iPhone-ների վրա, որոնց Touch ID ներառող Home կոճակները վերանորոգվել են ոչ պաշտոնական սերվիս կենտրոններում: Ըստ Apple-ի սա տեղի է ունենում զուտ անվտանգության նկատառումներից բխելով: Այսինքն հավանականություն կա, որ ոչ պաշտոնական սերվիս կենտրոններում կարող են ներդնել հատուկ Touch ID և ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա: Հեռախոսի էկրանին այդ սխալը հայտնվելուց հետո Apple-ը խորհուրդ է տալիս դիմել պաշտոնական սերվիս կենտրոններ:
 
 
Բազմաթիվ օգտատերեր և լրատվամիջողներ արդեն հասցրել են քննադատել Apple-ի այս քաղաքականությունը և տվյալ պահին կան մի քանի դատական հայցեր ընդդեմ Apple-ի: Փաստորեն սմարթֆոնը գնելուց հետո դուք դեռ չեք դառնում դրա լիիրավ տերը: Այն ցանկացած պահի կարող է արգելափակվել Apple-ի կողմից և դառնալ ոչ պիտանի օգտագործման համար:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 228 | Ամսաթիվ: 16.02.2016 | Մեկնաբանություններ (0)


Պարզվում է, որ Չինաստանում հնարավոր է ոչ միայն գնել պատճենավորված iPhone, այլև օրիգինալ 16 Գբ հիշողությամբ iPhone-ը դարձնել 128Գբ: Այդ գործընթացը տևում է ընդամենը կես ժամ, իսկ արժի $60: Նշեմ նաև, որ չինացիները 16Գբ iPhone-ը 32Գբ-ի վերածում են 20$-ով, իսկ 64Գբ-ի՝ 35$:

Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 236 | Ամսաթիվ: 13.02.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Samsung ընկերությունը վերջապես պաշտոնապես հայտնեց այն ամսաթիվը, երբ կներկայացվեն Galaxy S7 և S7 Edge սմարթֆոնները: Այսպիսով Samsung-ի այս նոր ֆլագմենային սմարթֆոնները պաշտոնապես կներկայացվեն ս.թ. փետրվարի 21-ին: Առայժմ հայտնի են մի քանի տեխնիկական բնութագրեր, սակայն դրանք դեռ պաշտոնական չեն և հստակ կդառնան փետրվարի 21-ին:
 
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 246 | Ամսաթիվ: 13.02.2016 | Մեկնաբանություններ (0)

 
SplashData ընկերությունը ներկայացրել է 2015 թվականի ընթացքում ամենաշատ օգտագործված և ենթադրաբար ամենահիմար գաղտնաբառերի ցուցակը: Այդ ցուցակի վերին հորիզոնակում գտնվում են 123456 և password գաղտնաբառերը, որոնք չեն փոխվել անցած տարվա հետ համեմատած: Այս տարվա ցուցակում կան նաև մի շարք նոր գաղտնաբառեր, որոնցից են starwars-ը և princess-ը: Ստորև ներկայացված է 2015թ. ամենատարածված ու ամենահիմար 25 գաղտնաբառերը և դրանց փոփոխությունը նախորդ տարվա համեմատ:
 

1. 123456 (անփոփոխ)
2. password (անփոփոխ)
3. 12345678 (վերև 1 հորիզ.)
4. qwerty (վերև 1 հորիզ.)
5. 12345 (ներքև 2 հորիզ.)
6. 123456789 (անփոփոխ)
7. football (վերև 3 հորիզ.)
8. 1234 (ներքև 1 հորիզ.)
9. 1234567 (վերև 2 հորիզ.)
10. baseball (ներքև 2 հորիզ.)
11. welcome (նոր)
12. 1234567890 (նոր)
13. abc123 (վերև 1 հորիզ.)
14. 111111 (վերև 1 հորիզ.)

Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 253 | Ամսաթիվ: 13.02.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Երևի քչերը գիտեին, որ նախկինում WhatsApp ծառայությունից անվճար կարելի էր օգտվել միայն առաջին տարին: Հետագայում ծառայությունը պահանջում էր տարեկան $0,99: Պարզվում է, որ այսօրվանից սկսած WhatsApp-ը դառնում է ամբողջովին անվճար: Հիշեցնեմ, որ WhatsApp-ը պատկանում է Facebook ընկերությանը, որը ձեռք է բերել այն 19 միլիարդ դոլարով:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 325 | Ամսաթիվ: 13.02.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Facebook ընկերությունը շարունակում է զարգացնել իր ծառայությունները և այս անգամ որոշել է լավացնել Ֆեյսբուք բջջային հավելվածում ներդրված ինտերնետ դիտարկիչը: Լուսանկարներում կարող եք տեսնել, թե ինչ տեսք ունի այդ դիտարկիչն այժմ և ինչ տեսք կունենա մոտ ապագայում: Լուսանկարում երևում է, որ Ֆեյսբուքի ներդրված դիտարկչում ավելանալու է հասցեների դաշտ, որտեղ օգտատերը կարող է գրել ցանկացած կայքի հասցե և բացել այն: Նոր դիտարկչի ներքևի մասում ավելանալու է գրառման վիճակագրությունը ցուցադրող վահանակ, որի վրա տեղադրված է նաև գրառումը պահպանելու կոճակը:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 300 | Ամսաթիվ: 13.02.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Microsoft ընկերությունը վերջապես ավարտեց Skype ծառայության սինխրոն թարգմանության ֆունկցիայի փորձաշրջանը և այժմ այն հասանելի է Windows-ի բոլոր օգտատերերի համար: Այս ֆունկցիան թույլ է տալիս Skype-ով գրելու կամ խոսելու ընթացքում սինխրոն թարգմանել խոսակցությունը: Այս ֆունկցիան ակտիվացնելու համար պետք է Skype-ի չաթի պատուհանում սեղմել գլոբուսի նշանի վրա: Skype Translator ֆունկցիայից օգտվելու համար պետք է տեղադրել Skype-ի վերջին տարբերակը, կամ թարմացնել այն:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 221 | Ամսաթիվ: 13.02.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Microsoft ընկերությունը հայտարարեց, որ ս.թ. հունվարի 12-ից դադարեցնում է Internet Explorer ինտերնետ դիտարկչի 10 և ավելի ցածր տարբերակների տեխնիկական աջակցությունը: Հիշեցնեմ, որ տվյալ պահի դրությամբ Internet Explorer-ի վերջին տարբերակը 11-ն է: Հավանաբար այն կլինի նաև ամենավերջինը, որովհետև Microsoft-ը կենտրոնացել է նոր Edge դիտարկչի զարգացման վրա: Այնուհանդերջ Microsoft-ը կշարունակի թողարկել կրիտիկական սխալները վերացնող թարմացումներ IE11-ի համար:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 212 | Ամսաթիվ: 13.02.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A9 սմարթֆոնը: Այս նոր մոդելն ունի 6 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 1920х1080 կետերի թողունակությամբ: Սարքն ունի 8 միջուկանի Snapdragon 652 պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն և 32Գբ ներքին հիշողություն: Հնարավորութուն կա նաև տեղադրել մինչև 128Գբ ծավալով micro SD քարտ: Սմարթֆոնի հետևի տեսախցիկը 13 Մպ է, իսկ առջևինը՝ 8Մպ: Սարքն ունի 4G LTE, Wi-Fi a/b/g/n, Bluetooth 4.1, ANT+, NFC մոդուլներ և աշխատում է երկու SIM քարտով:
 
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 251 | Ամսաթիվ: 03.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Facebook-ի ղեկավարները շարունակում է ավելացնել նոր ֆունկցիաներ և դրանով փորձել ավելի շատ օգտատերի պահել իրենց կայքում: Այս անգամ հերթը հասավ ուղիղ հեռարձակումներին: Այսուհետ ցանկացած օգտատեր կարող է սեղմել համապատասխան կոճակը և այսպես ասած live stream անել: Բնականաբար ընկերներն ու մնացած օգտատերերը կարող են մեկնաբանել կամ հավանել այդ հեռարձակումը օնլայն ռեժիմում: Այս ֆունկցիան առայժմ հասանելի կլինի միայն ԱՄՆ օգտատերերի համար և փորձարկումներից հետո հասանելի կլինի բոլորի համար:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 236 | Ամսաթիվ: 03.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Apple ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ իր կողմից ստեղծված Swift ծրագրավորման լեզուն այսուհետ կլինի բաց և ցանկացած մարդ կարող է այն տեսնել Swift.org կայքում կամ GitHub-ում: Հիշեցնեմ, որ այս լեզուն ներկայացվել է ս.թ. հունիսին WWDC 2014 համաժողովի ժամանակ: Swift լեզվի կոդերը բացելու հետ միաժամանակ Apple-ը թողարկել է Linux-ի տակ աշխատող Swift-ի հատուկ տարբերակ:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 257 | Ամսաթիվ: 03.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Ֆլեշ տեխնոլոգիայով պատրաստված անիմացիաներն ու խաղերը գնալով զիջում են իրենց տեղը HTML5-ով պատրաստված խաղերին, այդ պատճառով Adobe ընկերությունը որոշել է ռեբրենդինգ անել Adobe Flash ծրագիրը և այն անվանափոխել Adobe Animate: 
 
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 289 | Ամսաթիվ: 03.01.2016 | Մեկնաբանություններ (0)


Ամերիկյան Force Dynamics ընկերությունը ստեղծել է մի յուրօրինակ խաղային համակարգ, որն ունակ է տարբեր խաղեր (այդ թվում GTA) խաղացողներին տալ նոր ու անմոռանալի էմոցիաներ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա հասարակ խաղային սարք է, սակայն այն իրականում ավելի բարդ համակարգ է, որը խաղի ընթացքում կարող է փոխել բարձրությունն ու թեքման անկյուն: Այս սարքը գրեթե բոլոր ավտոմեքենաների խաղերում այնպիսի տպավորություն է ստեղծում, կարծես խաղացողն իրականում գտնվում է ամենագնացի ղեկին: Ներկայացված տեսահոլովակում սարքը փորձարկվում է GTA V խաղի վրա:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 232 | Ամսաթիվ: 03.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Լավ նորություն բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ հայերեն, ինչպես նաև ստեղծագործում կամ թարգմանում են: Հայաստանում ստեղծվել Upub.am էլեկտորնային գրախանութը, որի գլխավոր նպատակն է խթանել բարձրորակ անվճար և վճարովի էլեկտրոնային գրքերի տարածումը հասարակության շրջանում:
Յուփաբը կատարյալ միջոց է վեպեր, պատմվածքներ, չափածո ստեղծագործություններ, իրապատում գործեր, ակնարկներ, մենագրություններ, գիտական հետազոտություններ և այլ տիպի գործեր հրատարակելու համար:
Կայքում արգելվում է սկանավորված և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ գրքերի վերբեռնումը: Որևէ անձի հեղինակային իրավունքը խախտելու ողջ պատասխանատվությունն ընկնում է հրատարակողի ուսերին:
 
Յուփաբը հայ ընթերցողին հիանալի հնարավորություն է ընձեռնել կազմելու իր էլեկտրոնային գրադարանը: Այս պահին կայքում կարելի է գտնել թե’ դասական և թե’ ժամանակակից գրականության նմուշներ` թողարկված բոլոր հիմնական էլեկտրոնային ֆորմատներով: Էլեկտրոնային գրքերի մեծ մասը բավականին մատչելի է, իսկ շատերն էլ` անվճար:
 
 
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 266 | Ամսաթիվ: 03.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Google Maps-ում վերջապես ավելացել է քարտեզները պահպանելու և հետագայում օֆլայն ռեժիմում օգտվել նավիգացիայի, հասցեների որոնման և տեղամասերի մասին մանրամասն տվյալներից: Այս նոր ֆունկցիայից օգտվելու համար պետք է որոնման դաշտում գրել տեղամասի, փողոցի կամ քաղաքի անունը, այնուհետև սեղմել «Download offline area» կոճակը:
 
 
Եթե ընտրված տեղամասը շատ մեծ է, ապա ծրագիրը խորհուրդ է տալիս ընտրել ավելի փոքր տեղամաս:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 236 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
YouTube վիդեոհոսթինգը Android օգտատերերի համար նախատեսված YouTube հավելվածումում ավելացրել է Google Cardboard-ի միջոցով տեսանյութերը դիտելու հնարավորություն: Հիշեցնեմ, որ 360 աստիճան պտտվող տեսանյութեր YouTube-ում հայտնվել են ս.թ. մարտից: Այժմ YouTube-ում կա VR տեսահոլովակների փլեյլիսթ, որոնց մեջ է նաև «Քաղցած խաղեր» ֆիլմի թրեյլերը: YouTube հավելվածում VR ռեժիմին անցնելու համար պետք է սեղմել Cardboard նշանի վրա:
Եթե ունեք Android հեռախոս և ցանկանում եք փորձարկել YouTube-ի այս նոր հնարավորությունը, ապա կարող եք օնլայն առևտրի կայքերից պատվիրել VR սարք և վայելել: Նշեմ նաև, որ այս սարքերով կարող եք խաղալ մի շարք խաղեր և օգտվել այս տեխնոլոգիայով աշխատող այլ հավելվածներից:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 266 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

Microsoft ընկերությունը վերջերս թողարկեց Skype-ի վեբ տարբերակը, որի շնորհիվ հնարավոր դարձավ առանց Skype ծրագրի տեղադրման օգտվել այդ ծառայությունից: Վերջերս Skype-ում ավելացել է նաև նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս Skype-ի հաշիվ չունեցող օգտատերերին միանալ տեքստային  խոսակցությանը կամ զանգին: Դրա համար պետք է ընդամենը բացել անհրաժեշտ հղումը, որն ուղարկել է խոսակցություն ստեղծողը:
 
 
Եթե Դուք չունեք Skype-ի հաշիվ, ապա այդ հղման վրա սեղմելով կբացվի վեբ տարբերակը և կարող եք մուտք գործել գրելով ընդամենը Ձեր անունը: Իսկ եթե ունեք Skype ծրագիրը համակարգչում կամ բջջային հեռախոսի վրա, ապա կարող եք միանալ խոսակցությանը Ձեր Skype ծրագրով ու հաշվով: 
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 227 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Disney-ը պատրաստվում է թողարկել հավելված, որը թույլ է տալիս բջջային հեռախոսի տեսախցիկի միջոցով իրական ժամանակում հետևել նկարչական ալբոմում ներկելու գործընթացին և ցուցադրել ներկված պատկերը եռաչափ տարածության մեջ: 

 

Հետաքրքիրն այն է, որ նկարչական ալբոմում ներկվում են երկչափ մոդելներ, իսկ հեռախոսը պահելով դրանք ցուցադրվում են բոլոր կողմերով: Այս հավելվածն առայժմ գտնվում է պատրաստման փուլում և շուտով հասանելի կլինի օգտատերերի համար:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 281 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Interbrand ընկերությունը թողարկել է հերթական Best Global Brands հաշվետվությունը, որը պարունակում է աշխարհի 100 ամենաթանկ ապրանքանիշերի ցուցակը: Այսպիսով երրորդ տարին անընդմեջ այդ ցուցակը գլխավորում է Apple ընկերությունը: Ընդ որում՝ Top 10-ում 7-ը ՏՏ ընկերություններ են: 
 
 
Այդ ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Google-ը, իսկ Microsoft-ը 4-րդն է: Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 291 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Nexus 5X սմարթֆոնը, որն արտադրվելու է LG ընկերության կողմից: Սարքն ունի 5.2 դյույմանոց էկրան՝ 1920х1080 թողունակությամբ: Nexus 5X սմարթֆոնն ունի 64 բիթանոց Snapdragon 808 պրոցեսոր, 2Գբ օպերացիոն հիշողություն, 12.3 Մպ հետևի և 5 Մպ առջևի տեսախցիկ:
 
Սմարթֆոնը հասանելի կլինի 16 և 32 Գբ ներքին հիշողություններով: Nexus 5X սմարթֆոնը հիշողության քարտի տեղադրման հնարավորություն չունի:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 239 | Ամսաթիվ: 02.01.2016 | Մեկնաբանություններ (0)

1-20 21-40 41-60 61-71