Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Տեղ. տեխնոլոգիաներ

Հայտարարությունների անվանակարգում՝: 71
Ցուցադրված հայտարարությունները՝: 21-40
Էջեր: « 1 2 3 4 »


Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

 
Ֆեյսբուք սոցիալական ցանցում վաղուց արդեն կա 360° տեսանյութեր տեղադրելու հնարավորություն, սակայն այսպիսի տեսանյութեր ոչ բոլորը կարող են ստեղծել և տեղադրել Ֆեյսբուքում, որովհետև դրանք պետք է նկարահանվեն հատուկ տեսախցիկներով: Այժմ հերթը հասավ նաև 360° լուսանկարներին, որոնք լուսանկարելու համար անհրաժեշտ է ընդամենը ունենալ սմարթֆոն: 



Գրեթե բոլոր ժամանակակից սմարթֆոններում առկա է 360° պանորամաներ լուսանկարելու ֆունկցիան, իսկ եթե այն բացակայում է, ապա կարող եք օգտվել նմանատիպ ֆունկցիա ունեցող համապատասխան հավելվածներից:
 

 

 


360° լուսանկարները Ֆեյսբուքում տեղադրվում են նույն մեխանիզմով, ինչ սովորական լուսանկարները, սակայն ցուցադրվում են 360° ռեժիմով:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 199 | Ամսաթիվ: 10.06.2016 | Մեկնաբանություններ (0)

 
SimilarWeb հայտնի ընկերությունը հիմնվելով 187 երկրների Անդրոիդ սարքերի վրա վիճակագրությունների վրա, հրապարակել է աշխարհի ամենատարածված մեսենջերների ցանկը: Համաշխարհային մասշտաբով առաջին հորիզոնականը մեծ առավելությամբ զբաղեցնում է WhatsApp-ը, որն առաջինն է 109 երկրներում: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Facebook Messenger-ը (49 երկրներ): Եթե հաշվի առնենք, որ այս երկու մեսենջերները պատկանում են Ֆեյսբուքին, ապա ստացվում է, որ Ֆեյսբուքի մեսենջերները միասին ամենատարածվածն են 80% երկրներում:
 
SimilarWeb-ի վիճակագրության արդյունքներով երրորդ հորիզոնականում է Viber-ը, որն ի տարբերություն մնացած մեսենջերների, 10-ից ավել երկրներում հանդիսանում է ամենատարածված մեսենջերը: Հատկանշական է նաև, որ այդ երկրների մեջ է մտնում նաև Հայաստանը: Փաստորեն հայերը ամենից շատ օգտվում են հենց այս մեսենջերից:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 219 | Ամսաթիվ: 01.06.2016 | Մեկնաբանություններ (0)

 
 
Skype ծրագրի նոր տարբերակում կատարվել է ֆայլերի փոխանակման հետ կապված կարևոր փոփոխություն: Այժմ ուղարկվող ֆայլերը 30 օր ժամկետով պահպանվում են սերվերների վրա և դրանք հնարավոր է ներբեռնել ցանկացած սարքով:
 
 
 
Հատկանշական է, որ այդ ֆայլերը այլ սարքերի վրա հասանելի են լինելու նաև ուղարկողի համար, ինչն անշուշտ շատ օգտակար ֆունկցիա է: Մյուս փոփոխությունն այն է, որ ինչ-որ պատճառներով ընդհատված ներբեռնումները հետագայում ավտոմատ վերականգնվում են:
 
 
 
Նշվում է նաև, որ այսուհետ ուղարկվող ֆայլի ծավալը չպետք է գերազանցի 100 Մբ-ը: Այս սահմանաչափը գերազանցող ֆայլերի դեպքում Microsoft-ը առաջարկում է օգտվել OneDrive-ից:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 259 | Ամսաթիվ: 26.05.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Microsoft-ն իր տեխնիկական առակցման կայքում տեղեկացնում է, որ Windows 8.1-ը անտեղի ծանրաբեռնվում է,  եթե օգտատիրոջ անվան մեջ կա user բառը: Պարզվում է, որ այդ դեպքում սկսում է ծանրաբեռնվել taskhost.exe ծրագրի DFPCommon.dll մոդուլը:
 
 
Առայժմ Microsoft-ը որ մի թարմացում կամ ծրագրային լուծում չի առաջարկում և խորհուրդ է տալիս ստեղծել այնպիսի օգտանուններ, որոնց մեջ չկա user բառը:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 277 | Ամսաթիվ: 20.05.2016 | Մեկնաբանություններ (0)

 
I/O 2016 համաժողովի ժամանակ Google-ը ներկայացրեց NameAndroidN էջը, որի միջոցով օգտատերերը կարող են առաջարկել Android N-ի անվանումը: Բնականաբար այս անվանումը պետք է սկսվի N տառով և պետք է լինի քաղցրավենիք: Դե ինչ, եկեք օգտնենք Google-ին այս դժվար պահին :)

 

Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 202 | Ամսաթիվ: 20.05.2016 | Մեկնաբանություններ (0)

 
I/O 2016 միջոցառման ժամանակ Google ընկերությունը ներկայացրեց մի շարք հետաքրքիր նորույթներ, որոնցից մեկը Instant Apps ֆունկցիան է: Այն թույլ է տալիս Android սմարթֆոնների վրա բացել հավելվածներ՝ առանց դրանք սմարթֆոնի մեջ տեղադրելու: Այժմ հատուկ հղման վրա սեղմելով Android հավելվածը մասնակի կներբեռնվի և կբացվի վայրկյանների ընթացքում: Սա նախևառաջ հարմար է ինտերնետ տրաֆիկ խնայելու համար:
 
 
 
«Արագ հավելված»-ը մասնակի բացելուց հետո օգտատերերը կարող են նաև համապատասխան կոճակը սեղմել և այն ամբողջովին տեղադրել սմարթֆոնի մեջ: Google Paly-ում առկա հավելվածներն ավտոմատ չեն ունենալու այս ֆունկցիան: Այն պետք է հավելվածների մեջ ներդրվի ծրագրավորողների կողմից:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 210 | Ամսաթիվ: 19.05.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Facebook ընկերությունը շարունակում է կատարելագործել իր Messenger պլատֆորմը և ծրագրավորողներին արդեն հնարավորություն է տրվում ստեղծել բոտեր (ռոբոտներ), որոնք նախատեսված են որոշ գործողություններ ավտոմատացնելու համար: Այսինքն հնարավոր կլինի ստեղծել ծրագրեր, որոնք ավտոմատ կպատասխանեն օգտատերերի հարցերին և նրանց կտրամադրեն որոշակի ինֆորմացիա: F8 համաժողովի ժամանակ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ցուցադրեց CNN և 1-800-FLOWERS բոտերի աշխատանքը:
 
 
CNN բոտն ընդունակ է զրուցակցին ուղարկել նորություններ, իսկ 1-800-FLOWERS բոտի միջոցով հնարավոր է պատվիրել ծաղիկներ: Կարող եք նաև Messenger-ով գրել Poncho կոչվող բոտին ու իմանալ եղանակի մասին տվյալներ: Տվյալ պահին հայտնի և հետաքրքիր բոտերի  ցուցակը կարող եք տեսնել այստեղ:
 
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 270 | Ամսաթիվ: 13.04.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Օգտատերերի մեծ մասի համար Windows-ի խափանման էկրանին հայտնված կոդերը ոչինչ չեն ասում և Microsoft ընկերությունը նախատեսում է Windows 10-ի «Մահվան էկրանին» տեղադրել QR կոդ, որը բջջային սարքով սկանավորելու դեպքում օգտատերերը կարող են տեսնել համակարգի խափանման մասին ավելի մանրամասն ինֆորմացիա:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 211 | Ամսաթիվ: 13.04.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Նախորդ գրառումներից մեկում տեղեկացրել էի, որ Microsoft-ը գնում է Xamarin-ը, որի միջոցով հնարավոր է C# ծրագրավորման լեզվով ստեղծել iOS և Android պլատֆորմների համար նախատեսված բջջային հավելվածներ: Այսպիսով երեկ կայացած Build 2016 keynote համաժողովի ժամանակ Microsoft-ը հայտարարեց, որ այսւոհետ Xamarin-ը դառնալու է անվճար և ներառվելու է Visual Studio-ի բոլոր տարբերակների մեջ: Այսինքն ստացվում է, որ Windows օպերացիոն համակարգում տեղադրված Visual Studio-ով արդեն ցանկացած ծրագրավորող կարող է անվճար ստեղծել Android և iOS հավելվածներ:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 223 | Ամսաթիվ: 01.04.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Google ընկերությունը շարունակում է ստեղծել նոր ծառայություններ ու դրա հետ մեկտեղ դադարեցնում է համեմատաբար քիչ օգտագործվող կամ հաջողության չհասած ծառայությունները: Այժմ հերթը հասել է Chrome App Launcher  ծառայությանը, որը նախատեսված է Chrome-ի ծառայություններն արագ բացելու համար: Այս ֆունկցիան վերանալու է Windows, OS X և Linux համակարգերից, սակայն շարունակելու է աշխատել Chrome OS-ում: Հիշեցնեմ, որ Chrome-ի վրա տեղադրված ծրագրերի ցուցակը կարող եք տեսնել նաև այցելելով chrome://apps/:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 213 | Ամսաթիվ: 31.03.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Երեկ տեղի ունեցավ Apple ընկերության հերթական գարնանային պրեզենտացիան, որի ժամանակ ներկայացվեցին մի քանի նոր մոդելներ և ծրագրային ապահովումներ: Եկեք տեսնենք, թե ինչ երեկ ներկայացրեց Apple-ը:
 
iPhone SE
Նոր iPhone SE-ն դարձավ Apple-ի ամենակոմպակտ սմարթֆոնը: Այն ունի 4 դյույմանոց էկրան և արտաքնապես շատ նման է iPhone-ի նախորդ մոդելին: iPhone SE-ն ունի A9 պրոցեսոր, 12 մեգապիկսելանոց տեսախցիկ, որն ունակ է նկարել կենդանի լուսանկարներ (Live Photos) և 4K տեսահոլովակներ: Նոր մոդելը աշխատում է նաև Apple Pay տեխնոլոգիայի հետ, իսկ ահա 3D Touch սենսորներ այս մոդելի վրա չկան: 
 
 
iPhone SE-ն չի թողարկվի 32Գբ տարբերակով և հասանելի կլինեն միայն 16Գբ և 64Գբ տարբերակները: Նոր սմարթֆոնը հասանելի է գրեթե բոլոր գույներով՝ այդ թվում մանուշակագույն: ԱՄՆ-ում 16 ԳԲ հիշողությամբ iPhone SE-ն կարժենա $399, 64 ԳԲ հիշողությամբ տարբերակը` $499:
 
iPad Pro
Apple ընկերությունը որոշել է զարգացնել iPad Pro պլանշետը և այս անգամ ներկայացրեց այս պլանշետի թարմացված տարբերակը: Այս անգամ Apple-ի աշխատակիցները ալարել են նոր անուն մտածել և անունը թողել են նույնը՝ iPad Pro: Այս նոր պլանշետն ունի 9.7 դյույմանոց էկրան, իսկ մնացած պարամետրերով գրեթե չի տարբերվում նախորդ մոդելից:
 
 
Պլանշետն ունի A9X պրոցեսոր, 4Գբ օպերատիվ հիշողություն, Apple Pencil ստիլուսի հնարավորություն, 12 մեգապիկսելանոց տեսախցիկ: Apple-ը թողարկելու է նաև iPad Pro պլանշետների 256 Գբ տարբերակները:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 252 | Ամսաթիվ: 22.03.2016 | Մեկնաբանություններ (0)

 

 
Google ընկերությունը վերջերս անակնկալ մատուցեց և Android N օպերացիոն համակարգի բետա տարբերակը դարձրեց հասանելի բոլորի համար: Առայժմ այս օպերացիոն համակարգը կարող են տեղադրել Nexus 5X, Nexus 6P, Nexus 6, Nexus 9, Nexus 9 LTE, Nexus Player և Pixel C սարքեր ունեցողները: Նոր օպերացիոն համակարգը տեղադրելու գործընթացը և անհրաժեշտ ֆայլերը կարող եք գտնել այստեղ: Եկեք տեսնենք, թե ինչ նոր հնարավորություններ ունի այս օպերացիոն համակարգը:
 
Ծանուցումների նոր կենտրոն
Android N-ում ծանուցումների կենտրոնը ավելի է կատարելագործվել և ստացել է նոր API, որը թույլ է տալիս ծրագրավորողներին դարձնել իրենց հավելվածների ծանուցումները ավելի ինտերակտիվ: Հնարավորություն է ստեղծվել անմիջապես ծանուցումների վրա պատասխանել հաղորդագրություններին, կարդալ նամակներ և կատարել այլ գործողություններ:
 
 
Բազմապատուհանային ռեժիմ
Android N-ում հնարավոր է էկրանը բաժանել երկու մասի և դրանցից յուրաքանչյուրում աշխատել տարբեր հավելվածների հետ: Հիշեցնեմ, որ նմանատիպ հնարավորություն Samsung-ը վաղուց ընձեռնում է իր սմարթֆոնների օգտատերերին:
 
 
Արագ կարգավորումների նոր վահանակ
Android N-ում արագ կարգավորումների վահանակը կատարելագործվել է: Այժմ այն պարունակում է ամենակարևոր կարգավորումների լրացուցիչ մենյու, որի շնորհիվ օգտատերերը կարող են ավելի արագ միացնել կամ անջատել հաճախ օգտագործվող մոդուլները:
 

 
Տրաֆիկի խնայում
Android N-ում կա Data Saver կոչվող ֆունկցիա, որը թույլ է տալիս խնայել բջջային ինտերնետի տրաֆիկը: Այստեղ խոսքը չի գնում տրաֆիկի սեղմման կամ արգելափակման մասին: Data Saver-ը թույլ է տալիս փոխել ինտերնետ ցանցի հետ աշխատանքը, որի շնորհիվ հավելվածները ավելի քիչ են թարմացնում իրենց տվյալները:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 230 | Ամսաթիվ: 11.03.2016 | Մեկնաբանություններ (0)

Facebook-ը գնեց բելառուսական Masquerade Technologies ընկերությանը, որը զբաղվում է վերջերս մեծ տարածում գտած MSQRD հավելվածի թողարկմամբ: Այս հավելվածը թույլ է տալիս իրական ժամանակում դեմքի վրա տեղադրել ինտերակտիվ դիմակներ: Հիշեցնեմ, որ այս հավելվածն ընդամենը 3 ամսվա կյանք ունի, սակայն արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել և մի շարք երկրներում հանդիսանում է ամենաշատ ներբեռնված հավելածը:
 
 


Ֆեյսբուքը հետագայում հավանաբար կօգտագործի Masquerade Technologies-ի ֆիլտրերը իր սեփական նախագծերում, սակայն կպահպանի նաև MSQRD անվճար հավելվածը:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 217 | Ամսաթիվ: 10.03.2016 | Մեկնաբանություններ (0)

 

Բելառուս ծրագրավորողների կողմից սետեղծված MSQRD հավելվածը թույլ է տալիս իրական ժամանակում դեմքի վրա տեղադրել զանազան ֆիլտրեր կամ դիմակներ: Այս հավելվածի առանձնահատկությունն այն է, որ այն ճշգրիտ ճանաչում է մարդու դեմքը և նույնիսկ գլուխը, աչքերը, բերանը կամ դեմքի մկանները շարժելու դեպքում ֆիլտրերի վրա գտնվող օբյեկտները նույնպես դինամիկ շարժվում են: Տվյալ պահին այս հավելվածը ավելի քան 60 երկրներում զբաղեցնում է App Store-ի ամենաշատ ներբեռնված անվճար ծրագրերի առաջին հորիզոնականը: Հիշեցնեմ, որ MSQRD ծրագիրը թողարկվել է 2015թ. դեկտեմբերին և անվճար հասանելի է iOS համակարգերի համար: Թողարկվելուց մեկ ամիս անց այն արդեն ներբեռնվել էր մեկ միլիոն անգամ: 

 


Հավելվածի Android տարբերակը նախատեսվում է թողարկել ս.թ. մարտին: Բնականաբար նմանատիպ հավելվածը չէր կարող վրիպել ներդրողների աչքերից և ահա վերջերս այն ստացել է իր առաջին ներդրումը:

 

Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 241 | Ամսաթիվ: 01.03.2016 | Մեկնաբանություններ (0)

 
 
Microsoft ընկերությունը պատրաստվում է գնել Xamarin ընկերությանը, որի միջոցով հնարավոր է C# ծրագրավորման լեզվով ստեղծել տարբեր պլատֆորմների համար նախատեսված բջջային հավելվածներ: Microsoft-ի մամլո հաղորդագրությունում նշվում է, որ Xamarin-ը ինտեգրվելով Visual Studio, Microsoft Azure, Office 365, Enterprise Mobility Suite գործիքների հետ հնարավորություն է տալիս C# լեզվով ստեղծել բազմապլատֆորմային բջջային հավելվածներ iOS, Android և Windows համակարգերի համար: Նշեմ, որ Xamarin-ի ծառայություններից օգտվում են ավելի քան 100 ընկերություններ, որոնք ընդգրկված են Fortune 500 ցուցակում:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 217 | Ամսաթիվ: 01.03.2016 | Մեկնաբանություններ (0)

 
 
Սաութհեմփթոնում գտնվող գիտնականների խումբը շարունակում է աշխատել 360 Տեռաբայթանոց «հավերժական» հիշողության կրիչ ստեղծելու վրա, որի մասին առաջին անգամ հիշատակվել է 2013 թվականին: Տվյալների պահպանման այս նոր Eternal 5D տեխնոլոգիայում օգտագործվում են հատուկ լազերներ, որոնք մեծ թվով ինֆորմացիան ձայնագրում են փոքր կվարցային ապակու վրա: 3 տարի առաջ գիտնականներին արդեն հաջողվել է այս տեխնոլոգիայով ձայնագրել 300 կբ-անոց տեքստային ֆայլ: Սակայն այժմ նրանց հաջողվել է այդ փոքր ապակե կտորների վրա ձայնագրել մարդկության պատմության արժեքավոր գրքերը, որոնցից են Նյուտոնի որոշ աշխատությունները, մարդու իրավունքների ընդհանուր հռչակագիրը և Աստվածաշունչը:
 
 
Այս տեխնոլոգիայով ձայնագրվող փոքր սկավառակները առանձնանում են իրենց ռեկորդային մեծ ծավալով և դիմացկանությամբ: Դրանք կարող են կարճ ժամանակում դիմանալ 1000 աստիճան Ցելսիուսի տաքությանը և 190 աստիճանի դեպքում կարող են պահպանել տվյալները 13.8 միլիարդ տարի: Սենյակային ջերմաստիճանի դեպքում տվյալները պահպանվելու են հավիտյան:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 234 | Ամսաթիվ: 23.02.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Samsung Galaxy Unpacked 2016 միջոցառման ժամանակ Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S7 և S7 edge ֆլագմենային սմարթֆոնները: Galaxy S7-ն ունի 5.1 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 2560х1440 կետերի թողունակությամբ, իսկ ահա Galaxy S7 edge-ն ունի 5.5 դյույմանոց Super AMOLED էկրան, որը ճկված է կողքերի մասերում: Կախված վաճառքի շուկայից այս նոր սմարթֆոնները կունենան կամ Qualcomm Snapdragon 820, կամ էլ Samsung Exynos պրոցեսորներ: Սմարթֆոնների օպերատիվ հիշողությունը 4 Գբ է, իսկ ներքին հիշողությունը՝ 32Գբ: Որոշ երկրներում հասանելի կլինեն նաև 64Գբ մոդելներ: Այս նոր սմարթֆոններում Samsung-ը վերադարձրել է microSD քարտ տեղադրելու հնարավորությունը: Galaxy S7 և S7 edge սմարթֆոնները պաշտպանված են ջրից և փոշուց: Դրանք կարող են 30 րոպե աշխատել ջրի տակ 1.5 մետր խորության վրա:
 
 
Galaxy S7 և S7 edge սմարթֆոնների վրա տեղադրվել է նոր կատարելագործված տեսախցիկ: Հետևի կողմում տեղադրված է 12 մեգապիկսելանոց F/1.7 տեսախցիկ, որն աշխատում է Dual Pixel տեխնոլոգիայով (այն ապահովում է ավելի արագ և ճիշտ ավտոմատ ֆոկուս): Սմարթֆոնների առջևի մասում տեղադրված է 5 մեգապիկսելանոց F/1.7 տեսախցիկ:

 
 
Galaxy S7 մոդելի վրա տեղադրված է 3000 մ/Աժ մարտկոց և կշռում է 152 գրամ: Galaxy S7 edge սմարթֆոնն ունի 3600 մ/Աժ մարտկոց և կշռում է 157 գրամ: Երկու սմարթֆոններն էլ ունեն արագ լիցքավորման տեխնոլոգիա, ինչպես նաև անլար լիցքավորման WPC և PMA տեխնոլոգիաներ: Սմարթֆոնների վրա տեխադրված են WiFi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 4.2 LE, NFC, GPS և այլ նմանատիպ սենսորներ` այդ թվում մատնահետքերի սկաներ: Բնականաբար սմարթֆոնները աշխատում են նոր Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով:

 
Galaxy S7 և S7 edge սմարթֆոնները վաճառքի կհանվեն ս.թ. մարտի 11-ից, իսկ նախնական պատվերներ հնարավոր կլինի կատարել ս.թ. փետրվարի 23-ից: Առաջին գնորդները նվեր կստանան Gear VR վիրտուալ իրականության սարք: 32 Գբ Galaxy S7 մոդելները ԱՄՆ-ում կարժենան մոտ 699 դոլար, իսկ Galaxy S7 edge-երը՝ 799$:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 245 | Ամսաթիվ: 22.02.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Համացանցի օգտատերերը գտել են iPhone-մի պարզ գործողությամբ շարքից դուրս բերելու հնարք: Եթե սմարթֆոնի ամսաթիվը դնեք 1970թ. հունվարի 1 և ռեստարտ անեք սարքը, ապա այն լոգոտիպի ցուցադրման էկրանի վրա սառում է և այլևս չի միանում: Այս խնդիրը կա բոլոր A7 և ավելի նոր պրոցեսորներով աշխատող iPhone-ների վրա` անկախ iOS-ի տարբերակից: Հեռախոսը աշխատունակ վիճակի վերելու համար պետք է հանել մարտկոցը և նորից տեղադրել (որն այդքան էլ հեշտ գործ չէ):
 
Ուշադրություն.
Հանկարծ չփորձեք այս հնարքը, այլապես iPhone-ի փոխարեն կունենաք անպետք «քարի կտոր» :)
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 213 | Ամսաթիվ: 17.02.2016 | Մեկնաբանություններ (0)

 
Google ընկերություն շարունակում է ստեղծել նոր ծառայություններ ու դրա հետ մեկտեղ ոչնչացնում է նախկինում հայտնի, սակայն տվյալ պահին ոչ այդքան արդիական ծառայությունները: Նմանատիպ ծառայություններից է Picasa-ն: Google-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ս.թ. մայիսի 1-ից այս ծառայությունը կդառնա անհասանելի: Հիշեցնեմ, որ Picasa-ն նախատեսված է լուսանկարները օնլայն հարթակում տեղադրելու և կառավարելու համար: Google-ը ցանկանում է ամբողջովին վերացնել այս ծառայությունը և կենտրոնանալ նոր Google Photos ծառայության զարգացման վրա: Իսկ Picasa ծառայության օգտատերերին Google-ը խորհուրդ է տալիս կատարել հետևյալ հրահանգները
 
Picasa Web Albums
Եթե Picasa Web Album-ում Դուք ունեք նկարներ կամ վիդեոներ, ապա դրանք տեսնելու և ղեկավարելու համար պետք է օգտվեք Google Photos ծառայությունից: Այսինքն Ձեր ֆայլերը ավտոմատ հասանելի կլինեն Google Photos-ում: Google Photos-ով կարող եք նաև ավելացնել նոր լուսանկարներ:
 
 
Եթե այնուամենայնիվ չեք ցանկանում օգտվել google Photos ծառայությունից, ապա Google-ը կստեղծի նոր էջ, որտեղ կարող եք տեսնել, ներբեռնել կամ ջնջել Ձեր լուսանկարները: Սակայն այս նոր էջում չեք կարող ավելացնել կամ խմբագրել ալբոմներն ու լուսանկարները:
 
 
Picasa ծրագիր
Սկսած ս.թ. մարտի 15-ից Google-ը կդադարեցնի նաև Picasa ծրագրի տեխնիկական աջակցությունը: Այսինքն կարող եք ներբեռնել հին տարբերակները և աշխատել, բայց նոր թարմացումներ չեն լինի: Բնականաբար այդ հին ծրագրերով չեք կարողանա նկարները տեղադրել օնլայն տիրույթում, քանի որ դրանք աշխատում են Picasa Web Album-ի հետ: Դրա փոխարեն Google-ը առաջարկում է օգտվել այս ծրագրից:
 
Ծրագրավորողների համար
Picasa API-ից նույնպես կհեռացվեն որոշ ֆունկցիաներ և այն ծրագրավորողները, ովքեր իրենց ծրագրերում նախկինում օգտվել են այդ API-ից, ապա պետք է դա փոխեն:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 251 | Ամսաթիվ: 17.02.2016 | Մեկնաբանություններ (0)

1-20 21-40 41-60 61-71