Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 31 » Ինչպե՞ս տեղադրել Chrome-ի հավելվածների վահանակը
15:23
Ինչպե՞ս տեղադրել Chrome-ի հավելվածների վահանակը
 
Չնայած Google ընկերությունը դեռ պաշտոնապես չի ներկայացրել Chrome-ի հավելվածների վահանակը, այնուամեյնիվ հնարավոր է այն ներբեռնել և տեղադրել այստեղից: Այդ հասցեն աշխատում է միայն Windows օպերացիոն համակարգի վրա տեղադրված Chrome դիտարկչով բացելու դեպքում: Բացի այդ, անհրաժեշտ է մուտք կատարած լինել Google-ի հաշիվը (սինխրոնիզացիայի համար): Վահանակը տեղադրելուց հետո Windows-ի ծրագրերի ներքևի բաժնում կավելանա փոքր գունավոր քառակուսիներով նոր նշան, որի վրա սեղմելուց հետո կտեսնեք Chrome-ի վրա տեղադրված բոլոր ծրագրերը: Վահանակի վրա նաև առկա է Chrome-ի վրա տեղադրված ծրագրերի որոնման դաշտ: 
Վահանակի վրա ցուցադրվում են Chrome-ի վրա տեղադրված ծրագրերը (Apps), այլ ոչ թե հավելվածները (Extensions): Ընդհանրապես Google ընկերությունը այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձնում ծրագրերին: Web Store-ի գլխավոր էջի վրա միանգամից ցուցադրվում են ծրագրերը, իսկ հավելվածները տեսնելու համար պետք է գտնել Extensions կոճակը և սեղմել: Web Store-ում որոնում կատարելուց հետո նույնպես հիմնականում ցուցադրվում են ծրագրերը, իսկ հավելվածները մղված են երկրորդ պլան: Նշեմ, որ սա պայմանավորված է այն փաստով, որ Google-ն այժմ փորձարկում է ծրագրերի նոր տեսակ: Նախկինում այդ ծրագրերը հանդիսանում էին պարզապես կարճ հղումներ, որոնց վրա սեղմելուց բացվում էին համապատասխան կայքերը: Իսկ այժմ որոշ ծրագրեր կարող են աշխատել նաև օֆլայն, ինչպես նաև հնարավորություն ունեն աշխատել համակարգչի այլ կոմպոնենտների հետ (օր. USB կրիչներ): Նմանատիպ ծրագրերից են օրինակ Google+ Photos և Google Keep ծրագրերը: Այս երկուսն էլ կարող են աշխատել օֆլայն: Google+ Photos ծրագիրն հնարավորություն ունի ավտոմատ վերբեռնել SD քարտի վրա եղած լուսանկարները:
 
 
Կատեգորիա: Օգտակար | Դիտումներ: 386 | Ավելացրեց: ℋaℳ | Տեգեր: 15 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>