Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Facebook

Google Chrome-ի համար Facebook-ը թողարկել է 2 նոր հավելված
29.06.2016, 19:56
 
Facebook սոցցանցը փոխել է կայքերում տեղադրվող Like, Share և մնացած այլ կոճակների արտաքին տեսքը: Դրա հետ մեկտեղ  Google Chrome-ի համար թողարկվել է 2 նոր հավելված, որոնք նախատեսված են Facebook-ի և կայքերի միջև աշխատանքը հեշտացնելու համար:
 
Առաջին հավելվածը կոչվում է Share to Facebook: Այս հավելվածը տեղադրելուց հետո Chrome-ում ավելանում է նոր կոճակ, որի վրա սեղմելով միանգամից բացված կայքը տարածում եք Ֆեյսբուքում: Այսինքն այլևս կարիք չի լինի բացված էջի վրա փնտրել Ֆեյսբուքի տարածման կոճակը:
Երկրորդ հավելվածը կոչվում է Save to Facebook: Այն նախատեսված է բացված էջը միանգամից Ֆեյսբուքի Saved բաժնում պահելու և հետագայում այն բացելու համար: 
Բլոգի նախորդ գրառումներից մեկում արդեն գրել էի, թե ինչպես է հնարավոր այդպիսի ֆունկցիա ավելացնել ինտերնետ դիտարկչում: Փաստորեն Ֆեյսբուքը որոշել է լրացնել այդ բացը և թողարկել է սեփական հավելվածը: Հիշեցնեմ, որ պահպանված հասցեները կարող եք գտնել Ֆեյսբուքի Saved բաժնում:
 

 

Կատեգորիա: Facebook | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 308 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>