Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Facebook

Ինչպես պահպանել հղումներ Facebook-ի և Google-ի հաշիվներում
20.04.2016, 22:11
 

Ֆեյսբուքը վերջերս ներկայացրեց գրառումները պահպանելու և հետագայում դրանք կարդալու հնարավորություն: Այսինքն ցանկացած գրառման վրա կարող եք սեղմել Save կոճակը և հետագայում այն տեսնել Saved բաժնում (facebook.com/saved): Արտաքին հղում պարունակող գրառման դեպքում այս ֆունկցիան պահպանում է ոչ թե Ֆեյսբուքի գրառման հղումը, այլ անմիջապես արտաքին հղումը: 

Օրինակ, եթե այցելեք Hamblog-ի Ֆեյսբուքի էջ և պահպանեք Hamblog-ի հղում ունեցող ցանկացած գրառում, ապա հետագայում Saved բաժնից կարող եք սեղմել այդ հղման վրա և կբացվի Hamblog-ի համապատասխան էջը:

 
Facebook-ի Save-ի ֆունկցիան աշխատում է նաև Ֆեյսբուքից դուրս: ՕրինակՊահպանել հղումը կարող եք քաշել և տեղադրել Google Chrome-ի bookmarks բաժնում և հետագայում ցանկացած բացված կայք պահպանելու համար բավական է սեղմել Chrome-ի Bookmarks բաժնում տեղադրված «Պահպանել» կոճակի վրա և բացված էջում սեղմել Save to Facebook կոճակը: Այս մեթոդով պահպանված հղումները նույնպես կհայտնվեն Ֆեյսբուքի Saved բաժնում:
 
Google-ը որոշել է հետ չմնալ Facebook-ից և օրեր առաջ ներկայացրեց նմանատիպ ծառայություն: Այդ ծառայությունից օգտվելու համար պետք է Google Chrome-ի վրա տեղադրել Save to Google հավելվածը և հետագայում ցանկացած բացված կայք պահպանելու համար բավական է սեղմել Save to Google հավելվածի նշանի վրա:
Կարող եք նաև տեսնել ձեր պահպանված հղումները՝ այդ հավելվածի պատուհանի վրա սեղմելով View Saves կոճակը: Սակայն տվյալ պահին այդ հղումը չի աշխատում և պահպանված հղումները կարող եք տեսնել այս էջում:
Կատեգորիա: Facebook | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 327 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>