Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » Google-ը թողարկել է YouTube Music անվճար հավելվածը: Ի՞նչպես ներբեռնել և օգտվել Հայաստանում
18:12
Google-ը թողարկել է YouTube Music անվճար հավելվածը: Ի՞նչպես ներբեռնել և օգտվել Հայաստանում
 

Google ընկերությունը վերջապես թողարկեց երկար սպասված YouTube Music հավելվածը, որը նախատեսված է Android և iOS համակարգերի համար: Անվանումից արդեն պարզ է դառնում, որ այն նախատեսված է Youtube-ում երգեր լսելու համար: 

 


Եթե չեք բաժանորդագրվում YouTube Red վճարովի ծառայությանը, ապա այս հավելված վերածվում է Youtube-ի հիմնական հավելվածին ֆունկցիոնալ և արտաքնապես շատ նման հավելվածի: Իսկ ահա YouTube Red-ի բաժանորդները YouTube Music հավելվածով կարող են լսել իրենց սիրելի երգերը առանց գովազդի, ինչպես նաև ներբեռնել դրանք և լսել օֆլայն ռեժիմում: YouTube Red-ի բաժանորդները կարող են նաև միացնել/անջատել վիդեոն և լսել երգերը ֆոնային ռեժիմում: Սկզբնական շրջանում YouTube Music-ի բոլոր օգտատերերը ստանալու են 14 օրվա անվճար բաժանորդագրություն, որպեսզի փորձեն այս հնարավորությունները:

Youtube Music հավելվածը տվյալ պահին հասանելի է ոչ բոլոր երկրներում և այն ներբեռնելու ու ակտիվացնելու համար պետք է կատարել լրացուցիչ քայլեր: Android-ի դեպքում պետք է կատարել հետևյալ քայլեր՝
 
1. Ներբեռնեք հետևյալ apk ֆայլը:
2. Տեղադրեք այն հեռախոսի վրա:
3. Բացեք տեղադրված հավելվածը Hola VPN ծրագրով ու երկիրը նշեք ԱՄՆ:
 
Hola-ից օգտվելու մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այս գրառմանմեջ: iOS-ի դեպքում նույնպես կան նմանատիպ քայլեր, սակայն այնտեղ նախևառաջ պետք է jailbreak անեք սարքը:

 
Կատեգորիա: Բջջային | Դիտումներ: 262 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>