Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » Ինչ է իրենից ներկայացնում «Яндекс.Радио»-ն և ինչպես օգտվել դրանից Հայաստանում
18:12
Ինչ է իրենից ներկայացնում «Яндекс.Радио»-ն և ինչպես օգտվել դրանից Հայաստանում

 
Մի քանի շաբաթ առաջ «Яндекс» ընկերությունը ներկայացրեց իր նոր երաժշտական ծառայությունը՝ «Яндекс.Радио»-ն, որը հասանելի է iOS, Android և վեբ տարբերակով: Նշեմ, որ «Яндекс.Радио»-ն հանդիսանում է «Яндекс.Музыка»-ին կից լրացուցիչ ծառայությունը և նախատեսված չէ այն փոխարինելու համար: Այս նոր ռադիո ծառայությունն ամբողջովին անվճար է՝ աուդիոգովազդների և ցուցադրվող բաներների հաշվին: Սակայն «Яндекс.Музыку» ծառայությունում բաժանորդագրվելու դեպքում այդ գովազդները հնարավոր է անջատել: Ռադիո ծառայությունում հնարավոր է ընտրել երգի ժանրը և լսել ընտրված ժանրին համապատասխան երգեր: Կարող եք նաև գնահատել երգերը և հետագայում «Яндекс.Музыка» ծառայությունը հաշվի կառնի Ձեր նախասիրությունները և կցուցադրի դրանց համապատասխան երգեր:

 
Այս նոր ծառայության միակ բացասական կողմն այն է, որ այն աշխատում է միայն Ռուսաստանի տարածքում: Սակայն այսօր ցույց կտամ, թե ինչպես ցանկացած երկրում օգտվել «Яндекс.Радио» ծառայության վեբ տարբերակից: Բլոգում արդեն անդրադարձել եմ Hola Better Internet հավելվածի մասին, որը տեղադրվում է դիտարկչի վրա և թույլ է տալիս ընտրել ցանկացած երկիր ու ստանալ տվյալ երկրի IP հասցե: Այսպիսով պետք է կատարել հետևյալ քայլերը
Վեբ տարբերակի դեպքում
 
1.Տեղադրեք այս հավելվածը:
2.Բացեք radio.yandex.ru կայքը
3.Հավելվածում ընտրեք Ռուսաստանի դրոշը և թարմացրեք բացված էջը:

Անդրոիդի դեպքում

1.Ներբեռնեք այս ֆայլը:

2.Տեղադրեք այն հեռախոսի մեջ և բացելով տեղադրեք (install արեք) «Яндекс.Радио» հավելվածը:

3.Google Play-ից ներբեռնեք և տեղադրեք Hola Free VPN հավելվածը:

4.Բացեք Hola Free VPN հավելվածը և ծրագրերի ցանկից ընտրեք «Яндекс.Радио» հավելվածը:

5.Ընտրեք Ռուսաստանի դրոշը և սեղմեք Open:

 
 
Հետագայում Անդրոիդով «Яндекс.Радио» ծառայությունից օգտվելու համար պետք է կրկնեք 4-րդ ու 5-րդ քայլերը:
Կատեգորիա: Բջջային | Դիտումներ: 372 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>