Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » Firefox OS-ով աշխատող առաջին LG հեռախոսը
14:56
Firefox OS-ով աշխատող առաջին LG հեռախոսը

     

 
LG ընկերությունը թողարկեց Firefox OS-ով աշխատող իր առաջին սմարթֆոնը: Այս նորույթը ստացել է Fireweb անվանումը: Ներկայացված մոդելն ունի 4 դյույմանոց սենսորային էկրան և 1 ԳՀց հաճախականությամբ աշխատող Qualcomm պրոցեսոր: Սմարթֆոնի ներքին հիշողությունը 4 ԳԲ է: Հնարավորություն կա նաև տեղադրել հիշողության քարտեր: Սմարթֆոնը ունի 5 մեգապիկսելանոց տեսախցիկ, ինչպես նաև Wi-Fi և Bluetooth մոդուլներ:
 
 
Fireweb-ի մեջ տեղադրված են մի քանի ստանդարտ ծրագրեր ու խաղեր: Հնարավորություն կա նաև Firefox Marketplace-ից ներբեռնել նոր հավելվածներ կամ անմիջապես օգտվել վեբ ծրագրերից: Սմարֆոնի նախնական գինը մոտ 207 դոլար է, իսկ օպերատորին բաժանորդագրվելու դեպքում՝ 59$:
 
Հիշեցնեմ, որ Firefox OS օպերացիոն համակարգը կարող եք փորձել նաև համակարչգի վրա՝ տեղադրելով Firefox OS Simulator (կարդացեք այստեղ):
Կատեգորիա: Օպ. համակարգեր | Դիտումներ: 293 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>