Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » Mozilla-ն թողարկեց Firefox OS Simulator 1.0-ի վերջնական տարբերակը
14:54
Mozilla-ն թողարկեց Firefox OS Simulator 1.0-ի վերջնական տարբերակը

                                                                  

Firefox OS օպերացիոն համակարգի թողարկմանն ընդառաջ Mozilla-ն ներկայացրեց Firefox OS Simulator 1.0-ի վերջնական տարբերակը, որն առաջին հերթին նախատեսված է այն նախագծողների համար, ովքեր ցանկանում են պատրաստել այս օպերացիոն համակարգի համար ծրագրեր: Firefox OS-ը հիմնված է Gecko տեխնոլոգիայի վրա և գրված է HTML 5-ով: Արդեն բջջային կապի մի քանի օպերատորներ պատրաստվում են թողարկել հենց այս համակարգով աշխատող մատչելի և էժան սարքավորումներ: Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չի, երբ ինտերնետ դիտարկչի հիմքի վրա ստեղծվում է օպերացիոն համակարգ: Նախկինում այդպիսի փորձ է արել նաև Google ընկերությունը՝ ստեղծելով ChromeOS համակարգը:

Firefox OS Simulator-ը կարող եք տեղադրել միայն Firefox դիտարկչի վրա: Դրա համար բացեք այս հղումը և ավելացրեք այն Firefox դիտարկչին: Այնուհետև սեղմեք Tools->Web Developer և ընտրեք Firefox OS Simulator:

Կատեգորիա: Օպ. համակարգեր | Դիտումներ: 336 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>