Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 30 » Dropbox-ի նոր տարբերակում զգալի արագացվել է ֆայլերի սինխրոնիզացիան
17:04
Dropbox-ի նոր տարբերակում զգալի արագացվել է ֆայլերի սինխրոնիզացիան
 
Dropbox ծրագրի 2.10 թարմացված տարբերակում զգալի արագացվել է ֆայլերի փոխանակման գործընթացը: Այս տարբերակում ներդրվել է ֆայլերի սինխրոնիզացիայի streaming sync տեխնոլոգիա: Նախկինում Dropbox-ի մեջ ֆայլեր տեղադրելուց հետո անհրաժեշտ էր սպասել սերվերի վրա դրա ամբողջական վերբեռնմանը, որից հետո այդ ֆայլը ներբեռնվում էր այլ համակարգիչների կամ սարքերի մեջ: Իսկ այժմ այլ համակարգիչների վրա ֆայլերի ներբեռնումը տեղի է ունենում դրանց վերբեռնման հետ համընթաց:
 
Streaming sync տեխնոլոգիան թույլ է տալիս մեծ ծավալով ֆայլերը բաժանել 4 Մբ-անոց փոքր ֆայլերի և դրանք մաս-մաս փոխանցել դեպի սերվեր: Արդյունքում մյուս համակարգիչների վրա այդ մասնիկները զուգահեռաբար ներբեռնվում են և վերջում միավորվելով ստեծղվում է մեծ ծավալով ֆայլը: Streaming sync տեխնոլոգիայի արագությունը նկատելի է 16Մբ-ից ավել ծավալ ունեղող ֆայլերի փոխանցման ժամանակ:

Dropbox ծառայության մասին կարող եք կարդալ այստեղ:
Կատեգորիա: Օգտակար | Դիտումներ: 304 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>