Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 30 » Ի՞նչ է Dropbox-ը և ինչպես օգտվել
15:33
Ի՞նչ է Dropbox-ը և ինչպես օգտվել
 
Dropbox-ը անվճար ծառայություն է, որի միջոցով կարող եք ցանկացած վայրում հասանելի դարձնել ձեր լուսանկարները, վիդեոները, փաստաթղթերը և մնացած այլ ֆայլերը: Օրինակ, եթե աշխատանքի վայրում կամ դպրոցում ունեք ինչ-որ ֆայլեր, որոնք ուզում եք տեսնել նաև տան համակարգչի վրա, ապա անհրաժեշտ է ընդամենը այդ ֆայլերը տեղադրել համապատասխան թղթապանակի մեջ և տան համակարգչում բացել այդ թղթապանակը: Փաստորեն այլևս կարիք չկա ֆայլեր տեղափոխելու համար օգտագործել կրիչներ: 
 
 
Dropbox-ի շնորհիվ կարող եք նաև հասանելի դարձնել այդ ֆայլերը ձեր ընկերներին այլ մարդկանց:

 
 
Եթե նույնիսկ Ձեր համակարգիչը վնասվում է ու սկավառակի վրա գտնվող ֆայլերը ջնջվում են, այլևս կարիք չկա անհանգստանալու, քանի որ այդ ֆայլերը պահպանվում են նաև Dropbox-ի սերվերի վրա: 
Ինչի՞ց սկսել
1. Այցելեք այստեղ և գրանցվեք:
2. Նեռբեռնեք Drobpox ծրագիրը:
3. Բացեք և տեղադրեք համակարգչի մեջ
4. Տեղադրելուց հետո գրեք Ձեր օգտանունը ու ծածկագիրը 
5. Նշեք Dropbox-ի թղթապանակի հասցեն

 


6. Բացեք այդ թղթապանակը և տեղադրեք ֆայլերը:


Այսուհետ այդ թղթապանակում տեղադրված ֆայլերը հասանելի կլինեն ցանկացած վայրում (համակարգիչներ, բջջային հեռախոսներ և այլն), որտեղ տեղադրված կլինի Dropbox ծրագիրը և կլինի ինտերնետի առկայություն: Նշեմ նաև, որ առանց Dropbox ծրագրի ֆայլերը կարող եք տեսնել ինտերնետ դիտարկչի մեջ հավաքելով Dropbox.com:
Dropbox-ը սկզբում տալիս է 2.5 ԳԲ ազատ տարածք, որը հնարավոր է շատացնել կամ գումարով, կամ ընկերներին հրավիրելով: Dropbox-ը յուրաքանչյուր հրավերի համար երկու կողմերին հատկացնում է  500 Մբ ազատ տարածք:
Կատեգորիա: Օգտակար | Դիտումներ: 406 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>