Վերջերս բջջային հեռախոսների վրա հայտնվել է նոր խաղ, որը մեծ տեմպերով տարածվում է և գրավում է ավելի շատ մարդկանց: Խաղի նպատակը շատ պարզ է. պետք է 4x4 դաշտի վրա միավորել թվերը և վերջում ստանալ 2048 թիվը: Դաշտի վրա սկզբում հայտնվում է 2 թիվը, որը հետագայում կարող է աճել 2-ի աստիճաններով (4,8,16,32,64...):
Անհրաժեշտ է միավորել միևնույն տողի կամ սյան վրա գտնվող միևնույն թվերը և աստիճանաբար մեծացնել դրանք: Խաղի համակարգչային տարբերակը խաղալու համար պետք է օգտվեք համակարգչի ստեղնաշարի սլաքներից (աջ, ձախ, վերև, ներքև): Խաղը ավարտվում է այն ժամանակ, երբ սպառվում են ազատ վանդակները: Եթե նույնիսկ չեք կարողանում հասնել 2048 թվին, այնուամենայնիվ փորձեք հավաքել առավելագույն միավորներ:
|