Google-ի Street View ծառայության վրա հիմնված խաղ: Գուշակեք տեղամասերը
Ինչպես գիտեք, Google-ի քարտեզները ունեն Street View ծառայություն, որը թույլ է տալիս տեսնել աշխարհի տարբեր տեղամասերի պանորամաները և կատարել վիրտուալ շրջայցեր: Այսպիսով այդ ծառայության հիման վրա ստեղծվել է մի հետաքրքիր խաղ, որտեղ պետք է շրջեք ցուցադրվող տարածքում և գուշակեք դրա գտնվելու վայրը՝ աջ կողմում գտնվող քարտեզի վրա սեղմելով: Վերջում պետք է սեղմել Make guess կոճակը և կտեսնեք, թե Ձեր նշված տեղամասրը որքանով է հեռու ցուցադրվող վայրի իրական տեղից: Հնարավորություն կա նաև ստեղծել սեփական մրցույթները և դրա հասցեն ուղարկել ընկերներին: Մրցույթի վրա կարող եք նաև դնել ժամանակ:
|
Կատեգորիա: Օնլայն | Ավելացրեց: ℋaℳ (08.12.2015)
|
Դիտումներ: 274
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|