Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 1 » Viber-ը Հայաստանում ամենատարածված մեսենջերն է, իսկ աշխարհում ամենատարածվածը WhatsApp-ն է
09:39
Viber-ը Հայաստանում ամենատարածված մեսենջերն է, իսկ աշխարհում ամենատարածվածը WhatsApp-ն է
 
SimilarWeb հայտնի ընկերությունը հիմնվելով 187 երկրների Անդրոիդ սարքերի վրա վիճակագրությունների վրա, հրապարակել է աշխարհի ամենատարածված մեսենջերների ցանկը: Համաշխարհային մասշտաբով առաջին հորիզոնականը մեծ առավելությամբ զբաղեցնում է WhatsApp-ը, որն առաջինն է 109 երկրներում: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Facebook Messenger-ը (49 երկրներ): Եթե հաշվի առնենք, որ այս երկու մեսենջերները պատկանում են Ֆեյսբուքին, ապա ստացվում է, որ Ֆեյսբուքի մեսենջերները միասին ամենատարածվածն են 80% երկրներում:
 
SimilarWeb-ի վիճակագրության արդյունքներով երրորդ հորիզոնականում է Viber-ը, որն ի տարբերություն մնացած մեսենջերների, 10-ից ավել երկրներում հանդիսանում է ամենատարածված մեսենջերը: Հատկանշական է նաև, որ այդ երկրների մեջ է մտնում նաև Հայաստանը: Փաստորեն հայերը ամենից շատ օգտվում են հենց այս մեսենջերից:
Դիտումներ: 293 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>
uCoz