Գլխավոր էջ »
2016 » Հունիս » 15 » Հայերի կողմից ստեղծված Մեսենջերի բոտը թույլ է տալիս հետևել Euro2016-ին
22:34 Հայերի կողմից ստեղծված Մեսենջերի բոտը թույլ է տալիս հետևել Euro2016-ին |
Ֆեյսբուք մեսենջերի բոտերը գնալով շատանում և զարգանում են և հայ ծրագրավորողները նույնպես անմասն չեն մնում այս ամենից: ScoreBot կոչվող Մեսենջերի բոտը թույլ է տալիս տեքստային հաղորդագրություններ ուղարկել և ստանալ Euro2016-ի խաղերի ու խմբերի մասին տվյալներ: Բոտի հետ աշխատելու համար կարող եք սեղմել այստեղ կամ մեսենջերում որոնել և գտնել ScoreBot կոնտակտը: Խոսակցության սկզբում պետք է սեղմեք Get Started կոճակը և գրեք Euro բառը: Այնուհետև կարող եք սեղմել համապատասխան կոճակները և տեսնել խմբերի դասավորությունը կամ ընթացիկ խաղերը: ScoreBot-ը թույլ է տալիս նաև տեսնել ընթացիկ կամ հաջորդ օրվա սպասվելիք խաղերը: Դրանք տեսնելու համար պետք է գրեք Today կամ Tomorrow բառերը:
|
Դիտումներ: 231 |
Ավելացրեց: ℋaℳ
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|