Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 26 » Ֆայլերի փոխանակման հետ կապված փոփոխություններ Skype-ի նոր տարբերակում
20:10
Ֆայլերի փոխանակման հետ կապված փոփոխություններ Skype-ի նոր տարբերակում
 
 
Skype ծրագրի նոր տարբերակում կատարվել է ֆայլերի փոխանակման հետ կապված կարևոր փոփոխություն: Այժմ ուղարկվող ֆայլերը 30 օր ժամկետով պահպանվում են սերվերների վրա և դրանք հնարավոր է ներբեռնել ցանկացած սարքով:
 
 
 
Հատկանշական է, որ այդ ֆայլերը այլ սարքերի վրա հասանելի են լինելու նաև ուղարկողի համար, ինչն անշուշտ շատ օգտակար ֆունկցիա է: Մյուս փոփոխությունն այն է, որ ինչ-որ պատճառներով ընդհատված ներբեռնումները հետագայում ավտոմատ վերականգնվում են:
 
 
 
Նշվում է նաև, որ այսուհետ ուղարկվող ֆայլի ծավալը չպետք է գերազանցի 100 Մբ-ը: Այս սահմանաչափը գերազանցող ֆայլերի դեպքում Microsoft-ը առաջարկում է օգտվել OneDrive-ից:
Դիտումներ: 265 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>
uCoz