Գլխավոր էջ » 2016 Ապրիլ 13 » Facebook Messenger-ում հայտնվել է բոտեր ստեղծելու և դրանց հետ զրուցելու հնարավորություն
17:25 Facebook Messenger-ում հայտնվել է բոտեր ստեղծելու և դրանց հետ զրուցելու հնարավորություն | |
![]() Facebook ընկերությունը շարունակում է կատարելագործել իր Messenger պլատֆորմը և ծրագրավորողներին արդեն հնարավորություն է տրվում ստեղծել բոտեր (ռոբոտներ), որոնք նախատեսված են որոշ գործողություններ ավտոմատացնելու համար: Այսինքն հնարավոր կլինի ստեղծել ծրագրեր, որոնք ավտոմատ կպատասխանեն օգտատերերի հարցերին և նրանց կտրամադրեն որոշակի ինֆորմացիա: F8 համաժողովի ժամանակ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ցուցադրեց CNN և 1-800-FLOWERS բոտերի աշխատանքը:
![]() CNN բոտն ընդունակ է զրուցակցին ուղարկել նորություններ, իսկ 1-800-FLOWERS բոտի միջոցով հնարավոր է պատվիրել ծաղիկներ: Կարող եք նաև Messenger-ով գրել Poncho կոչվող բոտին ու իմանալ եղանակի մասին տվյալներ: Տվյալ պահին հայտնի և հետաքրքիր բոտերի ցուցակը կարող եք տեսնել այստեղ:
![]() | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |