Գլխավոր էջ » 2016 Ապրիլ 21 » Facebook Messenger-ի խմբակային չաթերում ավելացել է աուդիոզանգի հնարավորություն
14:54 Facebook Messenger-ի խմբակային չաթերում ավելացել է աուդիոզանգի հնարավորություն | |
![]() Facebook Messenger-ի խմբակային չաթերում այժմ հնարավոր է կատարել աուդիոզանգեր: Դրա համար պետք է ընդամենը սեղմել խմբակային չաթի պատուհանի վերևի աջ անկյունում գտնվող հեռախոսի նշանի վրա: Այնուհետև պետք է ընտրել զանգին մասնակցողների անունները և վերջ: Խոսակցության ընթացքում կարող եք նաև ավելացնել այլ մարդկանց, իսկ զանգը բաց թողած մարդը կարող է սեղմել հեռախոսի նշանի վրա և միանալ ընթացիկ խոսակցությանը:
![]() Խմբակային չաթերում աուդիո զանգեր կատարելու ֆունկցիան տվյալ պահին հասանելի է Android և iOS համակարգերի Messenger ծրագրերում:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |