Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2016 » Փետրվար » 16 » Apple-ը արգելափակում է ոչ պաշտոնական սերվիս կենտրոններում վերանորոգված iPhone-ները
12:43
Apple-ը արգելափակում է ոչ պաշտոնական սերվիս կենտրոններում վերանորոգված iPhone-ները
 
Վերջերս iPhone-ի հազարավոր օգտատերեր iOS 9-ի հերթական թարմացումից հետո ստացել են «Error 53» կոդով սխալը, որը արգելափակում է iPhone-ը և այն դարձնում ոչ պիտանի օգտագործման համար: Այդ սխալը հայտնվում է այն iPhone-ների վրա, որոնց Touch ID ներառող Home կոճակները վերանորոգվել են ոչ պաշտոնական սերվիս կենտրոններում: Ըստ Apple-ի սա տեղի է ունենում զուտ անվտանգության նկատառումներից բխելով: Այսինքն հավանականություն կա, որ ոչ պաշտոնական սերվիս կենտրոններում կարող են ներդնել հատուկ Touch ID և ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա: Հեռախոսի էկրանին այդ սխալը հայտնվելուց հետո Apple-ը խորհուրդ է տալիս դիմել պաշտոնական սերվիս կենտրոններ:
 
 
Բազմաթիվ օգտատերեր և լրատվամիջողներ արդեն հասցրել են քննադատել Apple-ի այս քաղաքականությունը և տվյալ պահին կան մի քանի դատական հայցեր ընդդեմ Apple-ի: Փաստորեն սմարթֆոնը գնելուց հետո դուք դեռ չեք դառնում դրա լիիրավ տերը: Այն ցանկացած պահի կարող է արգելափակվել Apple-ի կողմից և դառնալ ոչ պիտանի օգտագործման համար:
Դիտումներ: 299 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>
uCoz