Youtube վիդեոհոսթինգի ադմինիստրացիան փոխել է տեսահոլովակների ռեյտինգավորման մեթոդը: Նախկինում տեսահոլովակի ռեյտինգը կախված էր տվյալ տեսահոլովակի հղումի վրա այցելումների քանակով, իսկ այժմ ռեյտինգը հաշվարկելուց հաշվի է առնվում այն իրական ժամանակը, որը օգտատերերը ծախսում են տվյալ տեսահոլովակը դիտելու համար: Նշվում է, որ դա կօգնի պայքարել կեղծ ռեյտինգներ հավաքողների դեմ: Հաճախ տեսահոլովակների հեղինակները տեղադրում են տեսահոլովակի հետ կապ չունեցող լուսանկարներ՝ ավելի շատ այցելուներ գրավելու և տեսահոլովակների ռեյտինգները բարձրացնելու նպատակով: Մարդիկ այդ կերպ խաբնվում են նախնական լուսանկարով և սեղմում են տեսահոլովակի վրա, սակայն կարճ ժամանակ անց դադարեցնում են դիտել նմանատիպ տեսահոլովակները: Ռեյտինգավորման նոր մեթոդը այս դեպքում կարող է պայքարել խաբեբաների դեմ և բարձր վարկանիշներ հատկացնի արժանի տեսահոլովակներին:
|