Գլխավոր էջ » Ֆայլեր » Youtube |
YouTube-ից վիդեո ներբեռնելու համար նախատեսված օգտակար ծրագիր
17.11.2015, 18:33 | |
YouTube Downloader-ը ոչ միայն ներբեռնում է վիդեոներ, այլև դրանք ավտոմատ վերափոխում է ցանկացած ֆորմատի: Ծրագրի կարևոր ֆունկցաիներից է նաև YouTube-ում առկա տվյալ վիդեոյի որակի ընտրության հնարավորությունը (240p, 360p, 480p, 720 HD, 1080 HD): Ծրագրում կա նաև հնարավորություն առանց YouTube այցելելու փնտրել Ձեր ուզած վիդեոն, նախնական դիտել այն և ներբեռնել: Դա կատարվում է Search կոճակը սեղմելով: 1. Ծրագիրը տեղադրելուց և լիցենզիոն կոդը գրելուց հետո (կոդը գտնվում է արխիվի մեջ) էկրանի վրա հայտնվում է նկարում ցույց տրված նշանը: 2. Մտնում եք YouTube և բացում այն վիդեոն, որն ուզում եք ներբեռնել: 3. Մկնիկով բռնում եք վիդեոյի հասցեն և քաշում նկարում ցույց տրված նշանի վրա (կամ ծրագրում սեղմում եք Download կոճակը և բացված պատուհանում տեղադրում վիդեոյի հասցեն): 4. Բացվում է մի պատուհան, որտեղից ընտրում եք վիդեոյի որակը, վիդեոյի և ձայնի ֆորմատը ու վիդեոյի թղթապանակը: Այսպիսով Ձեր վիդեոն արդեն ներբեռնվում է: Միայն ավելացնեմ, որ որոշակի վիդեոների դեպքում ձայնի հետ խնդիրներ ունենալուց խուսափելու համար ձայնի կոդեկը նշեք mp3: | |
Դիտումներ: 282 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |