Ճապոնացիների նոր ռեկորդը Թվիթերում
| 21.11.2015, 11:17 |
ճապոնացի օգտատերերը Twitter միկրոբլոգում նոր միջազգային ռեկորդի հեղինակ դարձան: Նրանք Twitter-ում մեկ վայրկյանի ընթացքում գրեցին 143.999 նմանատիպ հաղորդագրություն: Այս ակտիվության պատճառը հանդիսացավ 1986 թվականին թողարկված «Երկնային ամրոցը» անիմացիոն մուլտֆիլմի հեռարձակումը Nippon TV-ով: Twitter-ում ռեկորդի մասնակից դարձած օգտատերերը միկրոբլոգում նույն վայրկյանին գրել են ընդամենը մեկ բառ՝«Բալուս» (երևի ուզեցել են բայլուս գրեն ): Մուլտֆիլմի մեջ սա կախարդական բառ է, որն ասելուց հետո մուլտֆիլմում սկսվում է կախարդական թռչող կղզու ինքնաոչնչացման գործընթացը: Twitter-ի ղեկավարությունն արդեն հաստատել է այս ռեկորդը: Համեմատության համար նշեմ, որ Քեյթ Միդլտոնի և արքայազն Ուիլյամի երեխայի ծնունդի ժամանակ կատարվել էր ընդամենը 25.300 թվիթ: Ընդ որում այդ քանակը գրանցվել էր ոչ թե մեկ վայրկյանում, այլ՝ մեկ րոպեում:
|
Կատեգորիա: Twitter | Ավելացրեց: ℋaℳ
|
Դիտումներ: 323 | Բեռնումներ: 0
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|