Գլխավոր էջ » Ֆայլեր » Բլոգինգ |
10.01.2016, 10:52 | |
Վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեման անշուշտ աշխարհի վերջի և Քրիստոսի երկրորդ գալուստի մասին էր: Երկրի բոլոր ծայրերում բազմաթիվ մարդիկ համոզված էին, որ աշխարհի վերջը տեղի է ունենալու 2011 թվականի մայիսի 21-ին: Այս լուրերի տարածողը ամերիկացի 89-ամյա սուտի քարոզիչ Հարոլդ Քեմփինգն էր: Այս հիմար ծերունին նույնիսկ նշել էր, որ Աստված իջնելու է երկիր մոլորակի վրա առավոտյան ժամը 6-ին: Նա իր ասածը հիմնավորում էր այսպես. մայիսի 21-ին լրանում է 722500-րդ օրը, երբ մեր թվարկության 33 թվականի ապրիլի 1-ին խաչվեց Հիսուս Քրիստոսը: Նշված թիվը նա ստացել է երեք սրբազան թվերի` 5-ի, 10-ի եւ 17-ի` միմյանց վրա կրկնակի բազմապատկման միջոցով:
| |
Դիտումներ: 316 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |