Այսօր ժպիտի միջազգային օրն է
|
08.01.2016, 15:43 |
Ժպիտի միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթ օրը: Այս տոնի համար մենք պարտական ենք նկարիչ Հարվի Բելլին: 1963 թվականին նրան առաջարկել են ամերիկյան մի ընկերության համար հիշվող և գեղեցիկ նշան ստեղծել, որպեսզի տեղադրեն այն այցեքարտերի վրա: Բելլը առաջարկել է այն նշանը, որը մենք շատ հաճախ օգտագործում ենք ինտերնետում՝ ժպտացող դեղին դեմք: Պատվիրատուն այն տեղադրեց իր այցեքարտերի վրա և հաջողությունը գերազանցեց սպասելիքները: Այնուհետև սմայլիկը հայտնվեց շապիկների, նամակների, դրոշմանիչների և այլ առարկաների վրա: Այս դեպքից հետո ժպտացող դեմքի նշանը հավանանության արժանացավ շատերի կողմից և մեծ տարածում գտավ աշխարում: Ժպիտի միջազգային օրը տոնվում է 1999 թվականից:
Ժպտացեք հաճախ... |
Ավելացրեց: ℋaℳ |
|
Դիտումներ: 404
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|