Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Տոներ |
Հայտարարությունների անվանակարգում՝: 29 Ցուցադրված հայտարարությունները՝: 21-29 |
Էջեր: « 1 2 |
Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
Քրիստոս Ծնաւ Եւ Յայտնեցաւ,
Օրհնեալ Է Յայտնութիւնն Քրիստոսի: |
1895 թվականի դեկտեմբերի 28-ին Փարիզում տեղի ունեցավ Լյումեր եղբայրների առաջին կինոսեանսը: Այդ օրը ցուցադրվեց աշխարհում առաջին կարճամետրաժ ֆիլմը "Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան": Դա առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց հանրությանը փողի դիմաց: Ֆիլմի ցուցադրումը իսկական խուճապ առաջացրեց կինոդիտողների մոտ: Նրանք վեր կացան ու խուճապահար վազեցին դահլիճից դուրս` կարծելով, որ գնացքը իրենց վրա է ընթանում: Հենց այդ օրն էլ համարվում է կինոյի ծննդյան օր ու դեկտեմբերի 28-ը նշվում է որպես կինոյի միջազգային օր: |
Ամանորյա միջոցառումներ կլինեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Դեկտեմբերի 27, 28 և 29-ից վարչական շրջանների կենտրոններից կտրվի տոնական միջոցառումների մեկնարկը, որը հետո կշարունակվի մայրաքաղաքի կենտրոնում:
Դեկտեմբերի 31-ին, ժ. 13:00-ից Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգ` մանկական համույթների և պարային խմբերի, հեքիաթների հերոսների մասնակցությամբ։ Սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ կկազմակերպվեն նաև մանկական խաղեր, կլինեն տարբեր մրցույթներ և վիկտորինաներ։ Երեկոյան ժ. 23:00-ից կսկսվի տոնական համերգը` էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, որը ժ. 24:00-ին կուղեկցվի հրավառությամբ: Համերգը կշարունակվի մինչև ուշ գիշեր։ |
Էներգետիկների միջազգային օրը նշվում է տարվա ամենակարճ լուսավոր օրը: |
«Սկզբում թեյը դեղաբույս էր, հետո դարձավ ըմպելիք: 17-րդ դարում այն դարձավ պոեզիայի թեմա, ապա` հաճույք, իսկ դեռեւս 15-րդ դարում Ճապոնիայում ծնվեց էսթետիզմի կրոն` «Թեյիզմ», որն առօրյա իրականության մեջ գեղեցիկ պաշտամունք էր»` Օկակուրա Կակուզա: Իր հայրենիքում` Չինաստանում, թեյը հայտնի է անհիշելի ժամանակներից: Այն ունի մոտավորապես 5000 տարվա պատմություն: Կա վերամշակված թեյի 4 տեսակ` սեւ, կանաչ, կարմիր եւ դեղին: Թեյի մեջ կան 120-130 ամենատարբեր բարդ քիմիական միացություններ: Կոֆեինը 2-4 տոկոսով ավելի է` քան սուրճի մեջ: Տոնուսը բարձրացնող իր ներգործությամբ թեյն այնքան էլ կտրուկ չէ, ինչպես սուրճը, որովհետեւ սուրճի մեջ կոֆեինը հանդես է գալիս մաքուր տեսքով, իսկ թեյի մեջ` միացության ձեւով: Թեյն իր մեջ պարունակում է շատ վիտամիններ: Այն ապահովում է կենսունակությունը, կարգավորում է մարսողությունը, ունի մանրէազերծ հատկություն, շատ օգտակար է ստամոքսի խանգարումների դեպքում: Կարեւոր է թեյի դերն օրգանիզմի նյութափոխանակության համար: Ունի բարձր կալորիականություն, դրական ազդեցություն` երիկամների ու շնչուղիների վրա:
|
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր պոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով
Մեծանաս դարով, Երևան:
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ` իզուր կկորչի,
Առանց քեզ` մեր տաք տենչն էլ կսառչի:
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս ենք քեզանով արբել,
Տաք է սերը մեր` շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես:
|
Ես` ընտրելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության չափազանց պատասխանատու և պատվաբեր ճանապարհը, հանդիսավոր երդվում եմ` պատվով կրել Ուսուցչի բարձր և վեհ կոչումը: Երդվու՜մ եմ:
Իմ ստացած գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության և դաստիարակության գործին:
Երդվու՜մ եմ:
Երդվում եմ` լինել արդարամիտ, բարի, իմ գործին նվիրված և այդպիսին էլ դաստիարակել իմ աշակերտներին, ամեն ինչ անել, որպեսզի նրանք մեծ կյանք մտնեն սեփական ժողովրդի և Հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով: Երդվու՜մ եմ:
Երդվում եմ` ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի համար դաստիարակեմ բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ: Երդվու՜մ ենք:
Երդվում եմ` բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը:
Երդվու՜մ ենք |
Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիր
(Վերահղված է ՀՀ Անկախության հռչակագիր-ից)
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,
|
Այսօր նշվում է ծրագրավորողների միջազգային օրը: Այդ օրը նշվում է ամեն տարվա 256-րդ օրը: Շնորհավորում եմ բոլոր ծրագրավորողներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: |
1-20 21-29