Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Տեղ. տեխնոլոգիաներ

Google-ը նախատեսում է փակել Picasa ծառայությունը
17.02.2016, 13:42
 
Google ընկերություն շարունակում է ստեղծել նոր ծառայություններ ու դրա հետ մեկտեղ ոչնչացնում է նախկինում հայտնի, սակայն տվյալ պահին ոչ այդքան արդիական ծառայությունները: Նմանատիպ ծառայություններից է Picasa-ն: Google-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ս.թ. մայիսի 1-ից այս ծառայությունը կդառնա անհասանելի: Հիշեցնեմ, որ Picasa-ն նախատեսված է լուսանկարները օնլայն հարթակում տեղադրելու և կառավարելու համար: Google-ը ցանկանում է ամբողջովին վերացնել այս ծառայությունը և կենտրոնանալ նոր Google Photos ծառայության զարգացման վրա: Իսկ Picasa ծառայության օգտատերերին Google-ը խորհուրդ է տալիս կատարել հետևյալ հրահանգները
 
Picasa Web Albums
Եթե Picasa Web Album-ում Դուք ունեք նկարներ կամ վիդեոներ, ապա դրանք տեսնելու և ղեկավարելու համար պետք է օգտվեք Google Photos ծառայությունից: Այսինքն Ձեր ֆայլերը ավտոմատ հասանելի կլինեն Google Photos-ում: Google Photos-ով կարող եք նաև ավելացնել նոր լուսանկարներ:
 
 
Եթե այնուամենայնիվ չեք ցանկանում օգտվել google Photos ծառայությունից, ապա Google-ը կստեղծի նոր էջ, որտեղ կարող եք տեսնել, ներբեռնել կամ ջնջել Ձեր լուսանկարները: Սակայն այս նոր էջում չեք կարող ավելացնել կամ խմբագրել ալբոմներն ու լուսանկարները:
 
 
Picasa ծրագիր
Սկսած ս.թ. մարտի 15-ից Google-ը կդադարեցնի նաև Picasa ծրագրի տեխնիկական աջակցությունը: Այսինքն կարող եք ներբեռնել հին տարբերակները և աշխատել, բայց նոր թարմացումներ չեն լինի: Բնականաբար այդ հին ծրագրերով չեք կարողանա նկարները տեղադրել օնլայն տիրույթում, քանի որ դրանք աշխատում են Picasa Web Album-ի հետ: Դրա փոխարեն Google-ը առաջարկում է օգտվել այս ծրագրից:
 
Ծրագրավորողների համար
Picasa API-ից նույնպես կհեռացվեն որոշ ֆունկցիաներ և այն ծրագրավորողները, ովքեր իրենց ծրագրերում նախկինում օգտվել են այդ API-ից, ապա պետք է դա փոխեն:
Ավելացրեց: ℋaℳ |
Դիտումներ: 277 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>