Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Տեղ. տեխնոլոգիաներ |
Ֆայլերի փոխանակման հետ կապված փոփոխություններ Skype-ի նոր տարբերակում
26.05.2016, 20:10 | |
Skype ծրագրի նոր տարբերակում կատարվել է ֆայլերի փոխանակման հետ կապված կարևոր փոփոխություն: Այժմ ուղարկվող ֆայլերը 30 օր ժամկետով պահպանվում են սերվերների վրա և դրանք հնարավոր է ներբեռնել ցանկացած սարքով:
Հատկանշական է, որ այդ ֆայլերը այլ սարքերի վրա հասանելի են լինելու նաև ուղարկողի համար, ինչն անշուշտ շատ օգտակար ֆունկցիա է: Մյուս փոփոխությունն այն է, որ ինչ-որ պատճառներով ընդհատված ներբեռնումները հետագայում ավտոմատ վերականգնվում են:
Նշվում է նաև, որ այսուհետ ուղարկվող ֆայլի ծավալը չպետք է գերազանցի 100 Մբ-ը: Այս սահմանաչափը գերազանցող ֆայլերի դեպքում Microsoft-ը առաջարկում է օգտվել OneDrive-ից: | |
Դիտումներ: 292 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |