Գլխավոր էջ » 2015 Նոյեմբեր 30 » Թողարկեց Google Chrome 32 ինտերնետ դիտարկիչը
16:39 Թողարկեց Google Chrome 32 ինտերնետ դիտարկիչը |
Google ընկերությունը պաշտոնապես թողարկեց Google Chrome դիտարկչի 32-րդ տարբերակը Windows, Mac OS X, Linux, Android և Chrome OS օպերացիոն համակարգերի համար: Առաջին հերթին նշեմ, որ փոխվել է Window 8-ի մետրո ինտերֆեյսի համար նախատեսված Chrome-ի արտաքին դիզայնը և այն նմանեցվել է Chrome OS-ին (մանրամասն կարդացեք այստեղ):
Բացի դրանից, Chrome 32-ում ակտիվացված է վնասակաև ֆայլերի ներբեռնման ավտոմատ արգելափակում: Այսուհետ վնասակար ֆայլեր ներբեռնելու դեպքում կցուցադրվի հատուկ շգուշացում: Նոր տարբերակում ավելացել է նաև մի նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս ղեկավարել Chrome-ի մնացած օգտատերերին, հետևել նրանց գործողություններին կամ արգելափակել կայքեր: Կարգավորումները կարող եք կատարել chrome.com/manage ինտերֆեյսում:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |