18:36 MSQRD հավելվածը ստացել է իր առաջին ներդրումը |
![]() Բելառուս ծրագրավորողների կողմից սետեղծված MSQRD հավելվածը թույլ է տալիս իրական ժամանակում դեմքի վրա տեղադրել զանազան ֆիլտրեր կամ դիմակներ: Այս հավելվածի առանձնահատկությունն այն է, որ այն ճշգրիտ ճանաչում է մարդու դեմքը և նույնիսկ գլուխը, աչքերը, բերանը կամ դեմքի մկանները շարժելու դեպքում ֆիլտրերի վրա գտնվող օբյեկտները նույնպես դինամիկ շարժվում են: Տվյալ պահին այս հավելվածը ավելի քան 60 երկրներում զբաղեցնում է App Store-ի ամենաշատ ներբեռնված անվճար ծրագրերի առաջին հորիզոնականը: Հիշեցնեմ, որ MSQRD ծրագիրը թողարկվել է 2015թ. դեկտեմբերին և անվճար հասանելի է iOS համակարգերի համար: Թողարկվելուց մեկ ամիս անց այն արդեն ներբեռնվել էր մեկ միլիոն անգամ:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |