Գլխավոր էջ » 2016 Հուլիս 20 » Ինչպես տեղադրել լուսանկարների խմբագրման Prisma հավելվածը Android-ի վրա
22:38 Ինչպես տեղադրել լուսանկարների խմբագրման Prisma հավելվածը Android-ի վրա |
iOS օպերացիոն համակարգից օգտվողները հավանաբար օգտվել են Prisma հավելվածից, որի միջոցով հնարավոր է լուսանկարների վրա ավելացնել գեղեցիկ ու յուրահատուկ էֆեկտներ: Այս հավելվածը առայժմ չկա Google Play-ում և դրանից բնականաբար օգտվել են վնասակար ծրագրեր թողարկողները: Օրինակ Google Play-ից Հայաստանում ամենաշատ ներբեռնված 50 հավելվածների ցուցակում երևի թե մոտ 15-ը Prisma անունով հավելվածներ են, որոնք իրականում վնասակար ծրագրեր են ու խորհուրդ չի տրվում ներբեռնել: Սակայն սա չի նշանակում, որ Android-ի օգտատերերը չեն կարողանալու օգտվել այս հավելվածից: Մոտ օրերս արդեն Google Play-ում կհայտնվի Prisma հավելվածի բետա տարբերակը, իսկ մինչ այդ կարող եք այցելել այս կայքը և ամենաներքևում հայտ ներկայացնել, որպեսզի առաջինը տեղեկանաք այդ հավելվածի հասանելի լինելու մասին:
Եթե չեք ցանկանում սպասել Google Play-ում Prisma-ի հայտնվելուն և ցանկանում եք այն տեղադրել հիմա, ապա կարող եք ներբեռնել հավելվածի apk ֆայլը և տեղադրել սմարթֆոնի մեջ:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |