Գլխավոր էջ » 2015 Նոյեմբեր 29 » Ինչպես իրական ժամանակում հետևել Android սմարթֆոնի ինտերնետ տրաֆիկին
10:21 Ինչպես իրական ժամանակում հետևել Android սմարթֆոնի ինտերնետ տրաֆիկին |
Այսօր կանդրադառնանք Internet Speed Meter հավելվածին, որը տեղադրելուց հետո սմարթֆոնի վերևի աջ անկյունում իրական ժամանակում ցուցադրվում է տվյալ պահին ակտիվ ինտերնետ տրաֆիկի քանակը: Այս ֆունկցիան հարմար է հատկապես այն դեպքում, երբ մոռացել եք անջատել բջջային ինտերնետը և պարբերաբար աչքի առաջ կտեսնեք ընթացիկ ինտերնետ տրաֆիկը:
Հավելվածը բացելու դեպքում գեղեցիկ աղյուսակի տեսքով կարող եք տեսնել, թե ամսվա օրերի կտրվածքով որքան ինտերնետ տրաֆիկ եք ծախսել բջջային և Wi-Fi կապերով:
Internet Speed Meter հավելվածն անվճար հասանելի է Google Play Store-ում: Հավելվածն ունի նաև Pro տարբերակ, որը վճարովի է և պարունակում է մի քանի լրացուցիչ ֆունկցիաներ: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |