Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 30 » Ինչպե՞ս որոնել հատուկ բառեր ֆայլերի կամ փաստաթղթերի մեջ
16:16
Ինչպե՞ս որոնել հատուկ բառեր ֆայլերի կամ փաստաթղթերի մեջ
Windows օպերացիոն համակարգն իր մեջ ներառում է ստանդարտ որոնման ֆունկցիա, սակայն որոշ դեպքերում այդ ֆունկցիան այդքան էլ արդյունավետ չի աշխատում: Օրինակ ֆայլեր որոնելու հարցում այն օգտակար է, սակայն ֆայլերի մեջ բառեր որոնելու դեպքում պատկերը լրիվ այլ է: Նույնիսկ համապատասխան կարգավորումներ անելուց հետո այն իրեն չի արդարացնում: Այդ պատճառով հարկավոր է դիմել կողմնակի ծրագրերի օգնությանը: Այդ ծրագրերից մեկն է FileSeek-ը, որն ունի չափազանց պարզ ու հեշտ ինտերֆեյս: Անհրաժեշտ է ընդամենը նշել ֆայլերը պարունակող թղթապանակը և վերջ: 
 
 
Որոնում կատարելուց հետո ծրագիրը կցուցադրի որոնվող բառը կամ նախադասությունը պարունակող բոլոր ֆայլերի ցանկը: Որոնման գործընթացը հեշտացնելու նպատակով ծրագիրը ցուցադրում է նաև որոնվող բառը պարունակող տողի համարը: Ծրագիրն ունի նաև մի շարք այլ օգտակար պարամետրեր: Օրինակ հնարավոր է նշել որոնվող ֆայլի չափսը, ստեղծման ամսաթվի միջակայքը, ֆայլի ֆորմատը և այլն:
Կատեգորիա: Օգտակար | Դիտումներ: 314 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>