Գլխավոր էջ » 2015 Նոյեմբեր 30 » Ինչպե՞ս ձայնագրել Սկայպի տեսազանգերն ու ձայնային զանգերը
16:08 Ինչպե՞ս ձայնագրել Սկայպի տեսազանգերն ու ձայնային զանգերը |
Skype-ը շարունակում է մնալ տեսազանգեր կատարող ամենատարածված ծրագիրը Հայաստանում և դրա սահմաններից դուրս: Բլոգում մի անգամ արդեն անդրադարձել եմ Սկայպի ձայնային խոսակցությունները ձայնագրելուն: Այս անգամ կտեսնենք, թե ինչպես ձայնագրել նաև վիդեզանգերը: Դրա համար կօգտվենք Free Video Call Recorder for Skype ծրագրից, որը ունի ձայնագրման հետևյալ երեք ռեժիմները՝
1. Ձայնագրել երկկողմանի ձայնային խոսակցությունը:
2. Ձայնագրել միայն զրուցակցի վիդեոխոսակցությունը:
3. Ձայնագրել երկու կողմերի վիդեոխոսակցությունը:
Ինչպես նկարում տեսնում եք, ծրագրից օգտվելն իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում: Անհրաժեշտ է խոսակցության ժամանակ ընտրել առաջարկվող երեք ռեժիմներից որևէ մեկը և սեղմել ձայնագրման կոճակի վրա: Հաշվի առեք նաև, որ առաջին երկու ռեժիմները դեպքում ձայնագրությունը կսկվի միայն այն ժամանակ, երբ զրուցակիցը միացնի իր web տեսախցիկը:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |