Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում ցուցադրվում են Windows 9-ի նոր ֆունկցիաները
16:25
Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում ցուցադրվում են Windows 9-ի նոր ֆունկցիաները

 
Մի քանի շաբաթից Microsoft-ը կներկայացնի Windows օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որի շուրջ խոսակցությունները գնալով ավելի են շատանում: Սպասվում է, որ այս տարբերակում Microsoft-ը կվերադարձնի դասական Start մենյուն, սակայն այն իր մեջ կներառի նաև մետրո ինտերֆեյսը: Այստեղից կարելի է հետևեություն անել նաև, որ մետրո ծրագրերը հնարավոր կլինի բացել ու մնացած ծրագրերի հետ զուգահեռ աշխատացնել համակարգչի հիմնական էկրանին: Սպասվում է նաև, որ նոր Windows-ում կավելանա մի քանի աշխատասեղաններ (desktop) պահելու հնարավորություն և հնարավոր կլինի հեշտությամբ անցնել մեկից մյուսին: Windows 9-ում կատարելագործվելու է նաև ծանուցումների ցուցադրման գործառույթը:

 
Նոր օպերացիոն համակարգում հայտնված այս փոփոխությունների մասին խոսակցությունները վերջերս ավելի իրական դարձան այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին դրանց աշխատանքը ցուցադրող վիդեոներ: Առայժմ պարզ չի, թե այդ վիդեոները ինչպես են տարածվել և ում կողմից, սակայն ամենայն հավանականությամբ դրանք իրական են:
 
 
 
Կատեգորիա: Օպ. համակարգեր | Դիտումներ: 348 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>