Գլխավոր էջ » 2015 Նոյեմբեր 30 » Չափազանց օգտակար ծրագիր: Pokki
15:52 Չափազանց օգտակար ծրագիր: Pokki |
Օպերացիոն համակարգերում սոցիալական ցանցերի և ինտերնետային ծառայությունների ինտեգրումը գնալով դառնում է ավելի անհրաժեշտ ու արդյունավետ: Օրինակ Facebook-ի նորությունները կամ Gmail-ի նամակները ստուգելու համար պարտադիր չի բացել ինտերնետ դիտարկիչները ու բացել համապատասխան կայքեր: Դրա փոխարեն հնարավոր է օգտագործել հատուկ մինի ծրագրեր, որոնք թույլ են տալիս օգտվել սոցիալական ցանցերից և ինտերնետային ծառայություններից անմիջապես համակարգչի աշխատանքային էկրանից: Pokki ծրագիրը ունի նաև App Store, որտեղ կարող եք գտնել բազմաթիվ ինտերնետային ծառայություններ և խաղեր, որոնք կարող եք հեշտությամբ ներբեռնել և ավելացնել Pokki ծրագրին: Այս ծրագիրը տեղադրելուց և փորձելուց հետո կհամոզվեք, թե ինչքան է այն հեշտացնում ինտերնետային ծառայությունների և օպերացիոն համակարգի միջև կապը: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |