Գլխավոր էջ » 2015 Նոյեմբեր 27 » Արդեն կարող եք Jailbreak անել iOS 8 համակարգը
16:54 Արդեն կարող եք Jailbreak անել iOS 8 համակարգը |
Jailbreak անելուց առաջ խորհուրդ է տրվում համակարգչի մեջ պահպանել սարքի մեջ եղած ինֆորմացիան: Jailbreak անելուց առաջ մի լավ մտածեք ու արեք միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ գործը ավարտին կկարողանաք հասցնել ու չեք վնասի Ձեր սմարթֆոնը կամ պլանշետը:
1.Բացեք Ձեր սարքի Settings բաժինը և անջատեք Find my iPhone ֆունկցիան:
2.Եթե հեռախոսի վրա կոդ ունեք դրած, ապա անջատեք նաև այդ ֆունկցիան (Passlock):
3.Միացրեք հեռախոսը համակարգչին և համոզվեք, որ այն ճանաչվում է iTunes ծրագրի կողմից (եթե չունեք այդ ծրագիրը, ապա ներբեռնեք այստեղից):
4.Ներբեռնեք Pangu ծրագիրը համակարգչի մեջ (այն աշխատում է միայն Windows-ի վրա):
5.Բացեք Pangu ծրագիրը Run as Administrator ռեժիմով:
6.Սպասեք մինչև ծրագիրը կճանաչի Ձեր սարքը:
7.Անջատեք նկարում նշված կարգավորումը և սեղմեք կապույտ կոճակը:
8.Սպասեք մինչև ներքևի կապույտ Progress Bar-ը լցվի մինչև վերջ: Այդ ընթացքում հնարավոր է, որ հեռախոսը երկու անգամ ռեստարտ լինի:
9.Բացեք հեռախոսի մեջ հայտնված Pangu ծրագիրը և սեղմեք Install Cydia կոճակը:
10.Սպասեք մինչև այն տեղադրվի և վերջ:
Չմոռանաք նաև միացնել առաջին և երկրորդ քարլերում անջատված ֆունկցիաները: Հ.Գ.
Մոտ օրերս կթողարկվի նաև Pangu ծրագրի նոր տարբերակը, որտեղ ավելացվել է անգլերեն լեզուն ու Cydia ծրագիրը միանգամից տեղադրվում է:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |