Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Վիդեո » Ֆիլմեր

Pesacun Krkesic [2011]

01:36:32
Այցելություններ: 0 Ավելացրեց: ℋaℳ ℋaℳ 
Նյութի նկարագրությունը  :

«Փեսացուն կրկեսից» արկածային կատակերգություն http://sharmpictures.am/
Ֆիլմը КиноПоиск-ում՝ http://www.kinopoisk.ru/film/638733/

Ռեժիսոր՝ Դավիթ Բաբախանյան
Սցենարի հեղինակներ՝ Աշոտ Աբրահամյան, Դավիթ Բաբախանյան, Ռուբեն Ջաղինյան
Սաունդթրեքի հեղինակներ` Ֆելիքս Խաչատրյան և A'Chillа, Արա Մարտիրոսյան
Դերերում՝ Հովհաննես Ազոյան, Սերժ Ավեդիքյան, Ռոզի Ավետիսովա, Վիվիեն Բաստաջյան, Սամվել Սարգսյան, Նարեկ Դուրյան, Սոս Ջանիբեկյան և ուրիշներ
Պրոդյուսեր` Լիլիթ Մարտիրոսյան
Գործադիր պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան
Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան

Գրավի՛չ սյուժե, սու՛ր հումոր և արտասովո՛ր արկածներ...

... Եթովպիայի մշակույթի նախարարն իր երկրում գտնվող հայ դեսպանին է նվիրում մի հին կավե կուժ: Դեսպանը ժամանում է Հայաստան` իր հետ բերելով կուժը: Ֆիլմի հետագա զարգացումներից պարզ է դառնում, որ կուժը Հայաստան տեղափոխելը ոչ միայն մշակութային և դիվանագիտական առաքելության ակտ է, այլև` հատուկ ծառայությունների կողմից մանրակրկիտ կերպով մշակված օպերացիա, որի նպատակը հանցավոր կազմակերպության բացահայտումն է կողոպուտի փորձ հրահրելու միջոցով: Սակայն օպերացիան անկանխատեսելի ընթացք է ստանում...

Ֆիլմի գլխավոր հերոս Նարեկը սիրահարված է դեսպանի դստերը: Նա ժամանում է ամառանոց, ուր սպասվում է նրա ծանոթությունը հարսնացուի ծնողների հետ: Նարեկը մասնագիտությամբ անասնաբույժ է և աշխատում է կրկեսում: Հանգամանքների բերումով նա ամառանոց է գալիս ոչ մենակ... Չիմանալով ում մոտ թողնել կապիկ Միկկիին` Նարեկն իր հետ բերում է նրան: Հասկանալով, որ դա լավագույն լուծումը չէ առաջին անգամ հարսնացուի ծնողներին այցելողի համար, նա անում է հնարավոր ամեն ինչ` Միկկիին թաքցնելու նպատակով: Սակայն իրադարձությունները դուրս են գալիս վերահսկողությունից... Ամառանոցում ծավալվում է անսպասելի ու զվարճալի միջադեպերով լի պատմություն...

Թվում է, թե այդ խճճված և արկածներով լի պատմությունը լավ ավարտ չի կարող ունենալ: Սակայն կա մի հանգամանք, որն օգնում է ֆիլմի գլխավոր հերոսներին խուսափել անհաջողություններից և վերագտնել` թվում է արդեն կորցրած սերն ու երջանկությունը:

Լեզուն: Русский
Նյութի տևողությունը: 01:36:32
Հեղինակ: Sharm Holding
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>