Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Վիդեո » Ֆիլմեր

Pahanjvum e Milionater [2010]

01:39:31
Այցելություններ: 0 Ավելացրեց: ℋaℳ ℋaℳ 
Նյութի նկարագրությունը  :

«Պահանջվում է միլիոնատեր» ռոմանտիկ կատակերգություն http://sharmpictures.am
Ֆիլմը КиноПоиск-ում՝ http://www.kinopoisk.ru/film/574580

Ռեժիսոր՝ Դավիթ Բաբախանյան
Սցենարի հեղինակներ` Ա. Աբրահամյան, Դ. Բաբախանյան, Ռ. Ջաղինյան,
Սաունդթրեքի հեղինակներ` Միշո, DJ Սերժո

Դերերում` Հովհաննես Ազոյան, Միշո, Անի Երանյան, Անի Պետրոսյան, Նաիրա Մովսիսյան, Սիրանուշ Լազյան, ինչպես նաև` Սերժ Ավեդիքյան, Սոֆի Դևոյան, Արմեն Մարության և այլոք

Գործադիր պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան
Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան

Անչափ զվարճալի, միաժամանակ մի քիչ տխուր, մի քիչ անհավանական, բայցև իրական մի պատմություն...

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Երևանում: Գլխավոր հերոսը՝ Տիգրանը, ապրում է Երևանում, աշխատում է ծաղիկների առաքման ծառայությունում: Կյանքում նրան ամենից շատ տանջում են սիրային հարցերում ունեցած մշտական անհաջողությունները: Կաշկանդվող և ամաչկոտ լինելու պատճառով նա միշտ ձախողում է ծանոթությունները աղջիկների հետ: Նրա ընկեր Էմիլը անում է ամեն ինչ, որպեսզի ընկերոջն օգնի լուծել անձնական հարցերը: Նա նույնիսկ համոզում է Տիգրանին գնալ ծայրահեղ միջոցի` դիմել սև մոգության օգնությանը: Ընկերները չեն էլ պատկերացնում, թե ինչ է սպասվում իրենց ...

Այդ ընթացքում Երևան է ժամանում Մոսկվայում բնակվող հայազգի միլիարդատիրոջ որդին՝ նույնպես Տիգրան անունով: Հարուստ ժառանգորդի նպատակն այստեղ մաքուր, անկեղծ սեր գտնելն է: Նա ծրագրել է Երևանում բոլորից թաքցնել իր իրական անձը` ամենուր ներկայանալով որպես հասարակ մի տղա: Չէ որ միայն այդ կերպ` միլիարդատիրոջ շքեղ կերպարից դուրս, նա կարող է գտնել այն աղջկան, որն անկեղծորեն կսիրի իրեն: Սակայն Երևանում ապրում են նրա այցելության նպատակներին տեղյակ երեք ընկերուհիներ, որոնք որոշում են ձեռքներից բաց չթողնել հարուստ ժառանգորդի հետ ամուսնանալու շահավետ հնարավորությունը...

Հանգամանքների անհավանական զարգացման արդյունքում երկու Տիգրանները «փոխվում են տեղերով»: Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց և անհավանական արկածներից հետո բոլոր հերոսները կգան այն միակ և պարզ համոզմունքին, որ իսկական կախարդանքը մաքուր և անկեղծ զգացմունքն է, որը մարդուն ստիպում է հրաշքներ գործել:

Լեզուն: Русский
Նյութի տևողությունը: 01:39:31
Հեղինակ: Sharm Holding
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>