Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Հոդվածներ » Օնլայն

Nintendo-ի բոլոր խաղերն օնլայն
 
Եթե ցանկանում եք վերադառնալ 20 տարի առաջ և խաղալ այն ժամանակների հիթ դարձած  խաղերը մի քանի պարզ գործողությամբ, ապա այս գրառումը հենց ձեզ համար է: Երևի գաղտնիք չի, որ անհատական համակարգիչներով հնարավոր է խաղալ Nintendo, Super Nintendo, Dendy և այլ խաղային սարքերի խաղերը: Սակայն մնացած դեպքերում անհրաժեշտ է համակարգչի վրա տեղադրել հատուկ ծրագրեր (Էմուլյատորներ) կամ պլագիններ (օր. Java Plugin): Պարզվում է, գոյություն ունի մի հիասքանչ կայք, որտեղ հնարավոր է խաղալ Nintendo-ի համար նախատեսված հազարավոր խաղեր՝ առանց որևէ լրացուցիչ ծրագիր կամ հավելված տեղադրելու:
 
 
 
 
Խաղալու համար անհրաժեշտ է ընդամենը ֆլեշ ֆայլեր բացելու հնարավորություն ունեցող ցանկացած ինտերնետ դիտարկչով բացել ներքևում նշված կայքերը:
 
Առավելություններ
 
1.Հնարավորություն կա խաղալ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ընկերների հետ:
 
2.Հնարավոր է խաղալ ամբողջ էկրանով:
 
3.Հնարավորություն կա խաղալ ինչպես ստեղնաշարով, այնպես էլ Joystick-ով: Joystick-ով խաղալու համար միացրեք այն համակարգչին: Այնուհետև ներբեռնեքայս ֆայլը և աշխատացրեք այն: Խաղի կարգավորումներում ընտրեք Setup Gamepad: 
 
4.Հնարավորություն կա պահպանել ընթացիկ խաղը և հետագայում բեռնավորել (Save/Load):
 
Կատեգորիա: Օնլայն | Ավելացրեց: ℋaℳ (08.12.2015)
Դիտումներ: 328 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>